Wednesday, December 10, 2008

Մի քիչ խառը-մառը բաներից

Սկսենք Սուրբ Նիկոլասից, որին շատ են սիրում... Հոլանդիայում:-) Ինչո՞ւ: Որովհետև նա մի օր Թուրքիայից մեեեծ պարկով եկավ Հոլանդիա և իր հետ բերեց տարբեր ու շաաատ նվերներ, որոնք դեկտեմբերի 5-ին հոլանդացիները դնում են բուխարու մոտ՝ իրենց սիրելիների համար: Դեկտեմբերի 5-ը ամբողջ երկրում շատ ավելի կարևոր և «նշելի» տոն է, քան Ծննդյան տոնը: Գոնե ըստ Հերմի:-): Իսկ թե ինչո՞ւ է Նիկոլասը գալիս Թուրքիայից, նա շտապեց բացատրել ավանդույթի մեջ մտցված փոքրիկ ճշգրտումով. այս սուրբը ապրել է ներկա Թուրքիայի տարածքում, թեև երբ 15-րդ դարում այս ավանդույթը սկիզբ առավ, հոլանդացիները կարծում էին, թե նա բնակվում է Իսպանիայում, և մի քանի դար շարունակ նա այս մերկ արևածագի երկիրն էր ժամանում հենց Իսպանիայից:

***
Եթովպիայում հանրակրթության ջատագովները ազնվականներն էին: Քսաներորդ դարասկզբում: Ըստ մարքսիզմի, հենց էլիտան է փորձում «մասսաներին» անգրագետ պահել, բայց այս երկրում նրանք որոշեցին, որ վաղուց ժամանակն է, որպեսզի «անգրագետները» կրթվեն, որովհետև... արդեն գրագետ գյուղացին կարող է իր վրա վերցնել ընթերցանության ծանրագույն գործը. «Եթե ծառաս գրել-կարդալ իմանա, դա ինձ կազատի ևս մի ավելորդ գլխացավանքից»: Մի սերունդ էլ չանցած նույն այս «անգրագետները» հեղափոխություն են սկսում՝ ընդդեմ իրենց տերերի...

***
Բրազիլիայում մասնավոր համալսարանները միանգամայն զուրկ են էլիտարությունից: Դրանք սկսեցին բացվել համեմատաբար վերջերս՝ զբաղեցնելու կրթական «շուկայի» բաց մնացած մասը, սոցիալապես անապահով, սակայն ուսման ծարավ խավերի համար մատչելի կրթություն ապահովելու նպատակով: Մոտավորապես 15000 դրամով կարող ես որևէ կուրս վերցնել, օրինակ, սեղանի դիզայն, և աշխատանքի վայրում պաշտոնի բարձրացում ապահովես: Ըստ Բեռնարի, որի ծնողները նման համալսարանի սեփականատերեր են:

***
Փիլիպիններում ուսանողական շարժման փիլիսոփայական անկյունաքարերից մեկը «Անասնաֆերման» էր: Ուսանողները այն հիմքն են, որն այսօր թույլ է տալիս Արևմուտքին խոսել այս երկրում առկա կուռ քաղաքացիական հասարակության մասին: ...Էֆրենի հետ մեր հետաքրքրությունների շրջանակը ընդլայնվում է. Ռիլկե, Ներուդա: Ապշել կարելի է, թե ինչն է կապում հային ու ֆիլիպինցուն...

***
Իսկ Սայգոնում կարող ես սալսա սովորել ֆրանսիացի պարուսույցից:-)

Thursday, December 4, 2008

Տուրիզմի մասին

Ինձ հաճախ հարցնում են. «Հը, ի՞նչ նոր բան կա»: Եվ ամենահաճախակի հնչող պատասխանը. «Ոչ մի»: Զարմանալի է, թե ինչպես մեկ ամսում կարելի է նոր մշակույթն ու միջավայրը վերածել առօրյայի: Ես անում եմ նույնն, ինչ կանեի Երևանում, եթե ուսանող լինեի...

Մեր դարաշրջանի ամենահետաքրքիր նորություններից մեկը զբոսաշրջությունն է: Հայերենում երբեմն շատ լավ բառակազմություններ կան:-) Շրջել, զբոսնել: Նկատել և հաճույք ստանալ: Սրանք են զբոսնել-շրջելու զգացմունքային պատմուճանները: Գործը տեսնելուն և ընկալմանը գրեթե երբեք չի հասնում: Դրա համար ժամանակ է պետք, իսկ զբոսաշրջիկի ամենասահմանափակ ռեսուրսներից մեկը հենց ժամանակն է: Բայց կյանքը քեզ հազվադեպ է հնարավորություն տալիս վայելել միաբևեռության պարզությունը ու անճարությունից մենք ստեղծեցինք չարի ու բարու մասին հեքիաթներ: Բայց չշեղվենք: Հենց չեղած ժամանակն է ստիպում զբոսնող-շրջողին խուսափել զգացողությունների առօրեականացումից. ամեն կերպ ձգտում ես զգալ ու վայելել նորը, որովհետև վաղը մեկնում ես... Իսկ մենք Էյնշտեյնից այդպես էլ դասեր չքաղեցինք: Մենք գնահատում ենք միջինը՝ շաբաթը:-) Ոչ փոքրը, ոչ էլ մեծը. ոչ վայրկյանը, ոչ էլ կյանքը: Սակայն ներքին ինչ-որ անհասկանալի մղումով մենք դարձանք զբոսաշրջիկ, որ գնահատենք վայրկյանն ու դրանցից կազմենք մեր կյանքը...

Wednesday, December 3, 2008

Ֆուկոն, Դուրքհայմն ու ես

Մինչ Միշել Ֆուկոն իր միջնադարյան կարմիր, փայլուն տաբատով (բայց ինչո՞ւ... էհ, Ֆրանսիան ինձ անընդհատ հետ է տանում դեպի շքեղություն) փորձում է համոզել Դուրքհայմին, թե բողոքականությունը թերևս կարող է ինքնասպանության պատճառ հանդիսանալ, սակայն ... ես արթնանում եմ: Պատկերացնո՞ւմ եք, իմ երազներն էլ են արդեն ակադեմիական: Գժվել կարելի է:-)

Երբեմն հաճույք եմ ստանում այս պճնված գիտնականությունից: Ամեն հաջորդ հոդվածի հետ ավելի եմ համոզվում, որ այն պահից երբ սոցոլոգիան ապավինեց բնագիտության մեթոդաբանությանը, այն աստիճանաբար և հաստատուն կերպով շարունակում է խզել իր կապը փիլիսոփայության հետ: Միանգամայն վիճարկելի հայտարարություն է, մանավանդ եթե հաշվի առնենք այս գիտության բացարձակ հրապուրանքը տարաբնույթ տեսություններով՝ ռացիոնալիզմ, կախվածության տեսություն, համաշխարհային համակարգերի տեսություն, ստրուկտուրալիզմ ու չգիտեմ ինչ...

Սակայն: Հասարակությունն ուսումնասիրող առաջին մտածողների մոտ մանրամասների նկատմամբ հարգանք կար: Ուղղակի հիանում ես նրանց մտքի թռիչքով, ամբողջի բացահայտման հերոսական ջանքերով, որ արտահայտվում էր ամեն մի մանրամասի շուրջ մտքի անատոմիական աշխատանքով: Մինչդեռ ժամանակակից ուսումնասիրողները կարծես վարակվկած լինեն ներկա շտապողականությամբ. «արտադրել» հնարավորինս արագ և չափելի ուսումնասիրություններ: Իհարկե, բոլորը իրենց պարտքն են համարում խոսել այդ ուսումնասիրությունների սահմանափակումների և թերությունների մասին, սակայն սրանով իսկ գործը փակված է համարվում: Ըստ էության, հենց այս թերություններն են հող նախապատրաստում հաջորդ ուսումնասիրությունների համար: Երբեմն կարդում եմ այս հոդվածներն ու մի տեսակ կարոտով, իհարկե, միանգամայն երևակայական (որովհետև եթե ես նույնիսկ գոյություն ունեի 19-րդ դարում, երևի միայն ծառի տեսքով:-)) հիշում, թե օրինակ ինչպես է Շթայները աշխատում Գյոթեի մտքերի հետ:

Ժամանակակից անգլիական ակադեմիան սիրում է տեսությունը, սակայն այն գրեթե ամբողջովին նմանվում է արդյունաբերությանը. բոլորը պիտի զբաղվեն իրենց գործով: Առայժմ չեմ հանդիպել օրինակների, որոնք կհիշեցնեին Նիցշեի և Վագների փոխազդեցությունը: Ակնհայտորեն ասվածը heuristic երանգներ ունի, և հենց նման դասակարգումը թույլ է տալիս բացահայտել իմ ակադեմիական վարկավածությունը: Ուղղակի նորի բացահայտման ուրախության աստիճանի նվազան հետ սկսում եմ կարոտել պարզությունը. մերկացնելով ակադեմիական հաղորդակցությունը իր գիտական զգեստներից, հանգում ես նույն եզրակացությանը, ինչ հանրահայտ հեքիաթում՝ թագավորն էլ է սովորական մարդ: Սոցոլոգիական ուսումնասիրությունների մեծամասնությունը բնագիտական մեթոդաբանությամբ ապացուցում են ավանդական իմաստությունը:

Հաջորդ անգամ հաստատ պետք է գրականությունը ընտրել:-)

Wednesday, November 26, 2008

Hola!

© Jorge Diaz

Bilbao may strike you with her beauty if you're opt for being struck:-) She welcomes you with a weird platinum-coated spider/bird/ship-like building you eventually find out to be the world renowned Guggenheim. For a homesick Armenian like me, it's going back home:-) Mountains all over that offer you safety and aspiration to the unknown heights and loud and hearty people that wrap you in this sheer coat of warmth you come to appreciate even more after its restrained manifestations in a ever-rushing metropolis.

We missed our bus stop from the airport to the town and ended up in the middle of nowhere which we later came to know to be no more no less than the heart of the town. So, we started roaming about the streets in search of this evasive Abba Parque Hotel. The Americans were leading the way, since they always prove to be the most proficient map readers:-) Somehow, though, we lost our way and stumbled onto a street with no direction to follow. Rain and drizzles are integral to the Bilbao weather, and having been stupid enough to forget my umbrella in London, I was getting uncomfortably wet, just enough for me to venture into a supposedly fruitless inquiry on directions with a cab driver (we have been warned that most people don't speak English in Bilbao). My simple question on 'Could you please tell me how to get to Abba Parque?' evoked an elaborate explanation in Spanish which left me smiling stupidly at the man's face. Guess it was my stupidity that filled this man's heart with sympathy and he cut his speech short, brought forward the fingers of his right hand and said, 'OK. Unos, dos, tres, hecho'. Exactly, walk three blocks from here and turn right. How could I have not understood his Spanish before:-)???

People are great in Bilbao! The same story any time we asked for directions. But I need to find someone who's Basque and speaks English, because I need to discover this country and I can't do it on my own even if I'm smart enough to learn survival Spanish by September.

Casco Viejo...You remember every single story you've read about toreadors, lovely dames in black veils, jealous dons, enamoured youth singing serenades and plump duennas pretending to ignore them for the sake of the lovely dames... You are the ghost in this medieval town, not them...

***

Well, had to do this one in English, since left my laptop at home. The rest of the account will probably follow in Armenian, have to run.

Monday, November 17, 2008

Le Temps retrouvé/Rauol Ruiz/1999

"She’s aged. Or am I dreaming?"
"You’re dreaming. She’s ravishing."

''Heartbreak can kill, but leaves no trace.''

"Use your youth to learn two things. First, refrain from displaying emotions that are best left unspoken. Second, don’t rush into answering questions before you’ve understood them."

''The day the sculptor Salvini died, he was given as all mortals are, the time to review every place and moment of his life. The sculptor refused. "My life has been a series of extraordinary adventures. To revisit them would only make me sadder. I'd rather use my remaining time to review my last work, Divine Nemesis, otherwise known as The Triumph of Death." So, it was...
Soon after the Angel of Death returned to announce the end of his time of grace. "What a paradox" exclaimed Salvini. "You gave me enough time to revisit my whole life, which lasted sixty three years. The same length of time was too short to review an object I made in three months."
"In this work is all of your life and the life of all men" the Angel replied. "To review it would take an eternity."

Astounding movie...

Monday, November 10, 2008

Ինչպես մի օր հիվանդացա

Կիրակին որոշեց մեզ ուրախացնել միանգամայն կարծրատիպային լոնդոնյան եղանակով՝ անձրև, քամի, ոսկրացունց գորշություն: Իսկ ի՞նչը կարող է հաղթել գորշությանը, եթե ոչ գույնը: Իսկ երբ բնությունը նեղացկոտ փոքրիկի նման որոշել է անկանխատեսելի ինտերվալներով ամբողջ օրը թնկթնկալ, որտե՞ղ կարելի է համարժեք գեղեցկության գույներ գտնել: Իհարկե պատկերասրահում: Եվ մենք Պիկադիլիից անխոնջ հաղթարշավ ծավալեցինք դեպի Ազգային պատկերասրահ: Հաղթանակի դափնիներին կերազեր անգամ Կեսարը. խոստովանեք, որ Միքելանջելոյի անավարտ կտավը ոչնչով չի զիջում Կեսարի բուրումնավետ «լավրովի լիստին» :-) Իսկապես, շատ հետաքրքիր էր «Հյուղարկավորում» կոչվող կտավը, միանգամայն տարբեր մարմնի սահմռկեցուցիչ ճշգրտությամբ ու դրանից գեղեցիկի ամբողջովին նոր պատկերացում առաջարկող կտավներից: Հիշեցնում էր Պիկասոյի վարդագույն շրջանը, ճիշտ եմ ասում, հատկապես աջ անկյունի ծնկաչոք կինը:

Երևի գույների շքեղությունն ու պայծառությունն էր պատճառը, որ երկար ժամանակ չէի հեռանում Վերոնեզեի կտավներից: Չէ, մեկ այլ պատճառ էլ կար իհարկե:-) Չորս կտավներ անվանել էր «Սիրո ալեգորիաներ» ու նկարել դավաճանությունը, հավատարմությունը, արհամարհանքն ու հարգանքը: Երանի, երբեևիցե կարողանայի նման վարպետությամբ, թեկուզ այլ արտահայտչամիջոցներով, «զգեստավորել» աննյութականը:-) Այդ կտավների կանայք էին շատ հետաքրքիր. Ռուբենսի կանանց ֆոտոշոփով մշակված տարբերակներ:-)

Վերոնեզեի մեկ այլ կտավ էլ շատ հետաքրքրեց, բայց արդեն ոչ թե գույներով, այլ բովանդակությամբ: Երբեք չէի լսել այդ առասպելը. Զևսը որոշում է մանուկ Հերակլեսին անմահություն պարգևել և բերում է Հերայի մոտ, որպեսզի վերջինիս անմահական կաթից համտեսելով՝ իր որդին ևս միանա օլիմպիական կաստային: Բայց Զևսն իհարկե, որպես անհավատարիմ ամուսին, դա չէր կարող հաջողացնել առանց ևս մեկ խաբեության և փոքրիկ Հերկուլեսին Հերայի մոտ է տանում, երբ վերջինս անմոռաց ու անմնացորդ տրվել էր Մորփեոսին: Բայց, բայց... կանայք յոթերորդով են, չէ՞, զգում դավաճանությունը:-) Հենց այն պահին, երբ մի ակնթարթ էր մնացել Հերկուլեսի անմահությունից, Հերան բացում է աչքերն ու... երկու ստինքներից կաթը թափվում է ներքև ու վերև: Այսպիսով, երկնքում հայտնվում է Հարդագողի ճանապարհը, իսկ երկրի վրա ծաղկում են շուշանները: Վերոնեզեի կտավը հիշեցնում էր երեխաների համար հեքիաթների գրքերի նկարազարդում, սակայն առասպելն ինքնին շատ լավն էր:-)

Ես չեմ սիրում երկար ժամեր անցկացնել պատկերասրահում: Որովհետև ես սիրում եմ կրել տպավորություններ իմ ներսում. եթե ինչ-որ բան ցնցեց, վերջ, դուրս եմ գալիս:-) Այս անգամ Ռաֆայելի փոքրիկ մի կտավ էր՝ «Մադոննան մեխակներով»: Կատարելություն լինում է... Բայց պետք չի փորձել դրան հասնել, եթե հանճարեղ չես, կավարտես հոգեբուժարանում:-) Եթե կտավի առջև գույներն ու ձևերը փոխակերպվում են հույզերի ու իմաստների և կրկին վերադառնում նույն ու միաժամանակ տարբեր գույների ու ձևերի, ուրեմն այն կատարյալ է:

Գույների այս հիանալի աշխարհից անձրևի շիթերի ու Pret-ի հոտավետ սենդվիչների ուղեկցությամբ հասանք Ուեսթմինսթերի տաճար, որտեղ ամեն կիրակի ուղիղ 5:45 երգեհոնային երաժշտության համերգ է...
***
Ան ջան, մի օր փոքրերիդ ու Անդոյի հետ անպայման կգնանք...

Friday, November 7, 2008

Fall/Winter 2008 in London

Լոնդոնյան փողոցը բազմազան է: Համալսարանական թաղամասերը ներկայացնում են խայտաբղետության ողջ գունապնակը, քանի որ այստեղ խելառ երիտասարդությունից բացի իմաստուն գիտնականներ ու դասախոսներ կան, խոսնակներ հազարումի ոլորտներից՝ խենթ նկարչից մինչև նպատակասլաց գործարար: Փողոցային նորաձևությունը հիշեցնում է 80-ականների վերջն ու 90-ականների սկիզբը: Բացե՛ք զգեստապահարանի խորքերում թաքցրած ձեր մայրիկի կամ ավագ քրոջ զգեստների կապուկն ու կարող եք պատկերացնել լոնդոնյան փողոցային նորաձևությունը՝ նեղ տաբատներ, երկար ու չղջիկաձև թևերով վերնաշապիկներ ու սվիտերներ, սրունքների վրա հավաքվող կրկնակոշիկներ: Նորաձևության գիտակները հիմա ինձ գիլեոտին կհանեն նման անգրագետ նկարագրության համար, բայց համապատասխան տերմինալիոգիայից միանգամայն անտեղյակ եմ:-)

Սակայն լոնդոնյան փողոցը ստանդարտներ այնքան էլ չի սիրում, և այս ընդհանուր նկարագրի մեջ հանդիպում են դասական անգլիական ջենտլմեններ՝ վերնաշապիկի վրայից փակ վզով սվիտերներով, ինչպես նաև դասական անգլիական լեդիներ՝ մարգարտաշարերով և ուղիղ կիսաշրջազգեստներով: Մի մետր էլ չանցած, իհարկե բախվում ես Մերլին Մենսոնի հետևորդներին՝ սև երկար վերարկուներով, առնվազն տաս սանտիմետր պլատֆորմներով սև, լաքե կոշիկներով, իսկ ֆրանտերը (անհավատալի է, բայց սրանց մեջ էլ այդպիսիք կան) մինչև ծնկները հասնող կրկնակոշիկներով, սև մազերով և արծաթի անհավատալի քանակությամբ շղթաներով ու զարդեղենով: Նորագույն շիկը այս խմբի մեջ՝ ոտքերը սև, նեղ ժապավենով իրարից միացնելն է: Դատելով հանգստյան օրերին լոնդոնցիների սիրած ժամանցի բնույթից, նորաձևության մեջ այս նորամուծությունը միանգամայն տեղին հավելում է. ամեն հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ (համապատասխանաբար հրթիռային արագությամբ աճող ակտիվությամբ) երեկոյան գարեջրի ահռելի քանակության արդյունքում հավասակշռությունը կորցրած լոնդոնցու համար էական է ունեցած-չունեցած երկու ոտքը իրար կողքի պահել, առնվազն մետրո հասնելու համար:-)

Շատերի համար սևի գերակշռությունը նշանակում է Ասիա: Ուրեմն, կարելի է պնդել, որ 2008թ. Լոնդոնը միացել է Ասիային:-) Նորաձևությունն այստեղ կերտում են փայլուն ամսագրերն ու խանութները: Հետաքրքրական է, բայց այստեղ դեռ չեմ տեսել ուոլմարթային համարժեքություն: Լոնդոնը ոճ է սիրում: Այստեղ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ անհավակնոտ բնականությամբ են կրում դասական հագուստը: Ոճն այստեղ նախընտրում են հարմարավետությանը, թեև հիմնականում հաջողվում է դրանք համատեղել: Ամերիկացուն Լոնդոնում գիտե՞ք ինչպես կարելի է ճանաչել: Առաջին, իր տոպրակային հագուստով և երկրորդ, զգեստների համադրման անթերի ներդաշնակությամբ:-) Լոնդոնցիները համահունչ դասականություն ապահովում են առանց ջիգի:

Wednesday, October 29, 2008

Patchwork

Աշխարհի տարբեր ծայրերից համակուրսեցիներ ունեմ: Իսկը՝ գնչուական կիսաշրջազգեստ, որի մի քանի գունավոր լաթերը պատահաբար կարողացել են ներդաշնակ համադրություն ստեղծել, մյուսներին էլ ուղղակի բախտ է վիճակվել լրացնել այդ ներդաշնակությունը մինչև կիրառական ամբողջություն:-)

Նահոմ` բարալիկ, քչախոս, ալարկոտ-ծորուն, վառ, բարի, սպիտակ ժպիտով եթովպիացի (սեռը՝ արական:-)): Խելացի է, բայց չի սիրում խելքի փետուրները թափ տալ խմբի առջև: Նուրբ հումոր ունի, որին հասնելու համար պետք է ականջներդ սրես, որովհետև շատ ցածր է խոսում:

Ձիեփ՝ ավելի բարալիկ, փոքրիկ-մոքրիկ, նրբիկ վիետնամուհի: Մեր մեջ ամենաերիտասարդն է և կարծես դրանից ամաչելով՝ գրեթե չի խոսում «մեծ-մեծ» թեմաներից, ինչպես ասենք հանրակրթության զարգացման հիմնապատճառների արդի տեսությունները, թեև Վիետնամի իր նկարագրական դիտարկումները բոլորովին չեն զիջում ԱՄՆ-ի վերաբերյալ Դավիդայի կողմից արված գոռգոռուն դատողություններին:

****
Ձիեփ: I could tell you something, if you promise not to beat me up.
Նահոմ: Beat you up? Why on earth would I do it?
Ձիեփ: OK, then I’ll tell you what we were talking about the other day. We were comparing the skins of different people in our group and I said that the only similarity between you and the black people is that you’re all… black. Sorry, I was just practicing Mill’s method of difference.

****
Ջաո-ջաո՝ կտրուկ, փոքր-ինչ տափակ դիմագծերով, բարձրախոս, ուղղամիտ ֆիլիպինուհի, ով կարող է ակնդետ նայել յուրաքանչյուրին, ով տվյալ պահին հետաքրքրել է իրեն: Սիրում է հանկարծակի գրկել իրեն դուր եկած մարդկանց և դա կարող է անել՝ արհամարհելով այսուայն կողմ շտապող մարդկանց կատաղի հոսքը:

Ֆադել՝ ամենափոքրիկն ու «ամենառազմատենչը» ողջ խմբում: Այս թուխ պաղեստինցին, ով մինչև Կրթության ինստիտուտը գրականություն է ուսումնասիրել, գրականության մեջ հարգում է, իհարկե, սոցռեալիզմը: Համոզված եմ, «Ամբոխները խելագարվածը» պոեզիայի լավագույն նմուշ կհամարվեր Ֆադելի կողմից: Իմ առաջին և վերջին փորձը խոսել գրականության մասին ավարտվեց վրդովված նկարագրությամբ այն բանի, թե ինչպես են իսրաելցի զինվորականները տեղահան անում դեռևս հռոմեացիների կողմից տնկված հազարամյա ձիթենիները և վերատնկում իրենց ընդամենը երկամյա պահակակետերի շրջակայքում, որոնք շրջապատում են հարթավայրերում ձևավորված հնագույն պաղեստինյան գյուղերը:

****
Ջաո-ջաո: So, you’re from Israel, right?
Ֆադել: No, I’m from Palestine. (Հատկապես արևմտյան քաղաքակրթությունում այս հաղորդակցության տրամաբանական շարունակությունը պետք է ներողությունների բազմազան արտահայտչամիջոցների երկար շարան լիներ: Սակայն մենք գործ ունենք ինքնաբուխ, էներգիայի կատաղի պաշարների տեր Ջաո-ջաոի հետ:)
Ջաո-ջաո: Come on! There’s no country like that on the map! You’re from Israel.

****
Այա՝ բարձրահասակ, սլացիկ, արևելյան անշտապողականությամբ առաջ ընթացող ճապոնուհի, ում հաջողվում է իր անբռնազբոս ժպիտով համախմբել նույնիսկ անհամախմբելին. օրինակ՝ տայվանցի Թոնգ-յուին անփութորեն ստիպել ինձ հրավիրել Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին:-))))): Հրաշալի ծիծաղ ունի Այան, միաժամանակ զրնգուն ու լուռ:
Էֆրեն՝ գիրացող, կանացի, ժպիտի մեջ հալվող դիմագծերով ֆիլիպինցի, ով ամեն ինչ անում է անաղմուկ ու հաջող:


Հադի՝ փոքր-ինչ ցածրահասակ, ազնվական պարսկական դիմագծերով բարեհամբույր այս երիտասարդը պնդում է, որ անցյալը որոշակիորեն պետք է ապրել ներկայում, սակայն նույն այդ ներկայում պետք է ջնջել այն՝ ապագա ունենալու համար, որովհետև անցյալը կարող է ճահճի նման ներքաշել քեզ իր հզոր, սակայն մութ, անապագա ջրերն, ու դու զրկվես քո իսկ ապագայից: Ահա թե ինչու է միշտ ոչնչացնում իր օրագրերը:

****
Հադի: Ahmadinejad is the same as Bush: religious, radical, egotistic…
Բացառությամբ Այայի և Ֆադելի, մյուսները «Էրազմուս Մունդուս» ծրագրի ուսանողներ են: Անգլիացիների հետ շփումը սահմանափակվում է դասերով, որովհետև իրենք հիմնականում համատեղում են աշխատանքն ու ուսումը և ժամանակ չունեն աշխարհն իմ նման տնտղելու:-)

Friday, October 24, 2008

IoE: լղոզված, ընդհանրական դիմանկար

Մի քիչ էլ բրիտանական այս համալսարանի անցուդարձից:

Կառավարումը դեռևս հիմնված է ավանդական թղթաբանության վրա, թեև ջանքեր (իհարկե լուրջ) արվում են էլեկտրոնային կառավարման ուղղությամբ: Սակայն ինչքանով որ ես եմ առնչվել, առայժմ օգտագործվում են միայն դրա տվյալների հավաքագրման և պահպանման գործառույթները: Դեռ 2000թ. ԱՄՆ-ի սովորական համալսարաններից մեկը վաղուց բոլոր վարչարարական գործառույթներն իրականացնում էր էլեկտրոնային կառավարման միջոցով...

Օրինակ. համալսարանում կա այսպես կոչված «Ուսանողների աջակցության կենտրոն»: Կենտրոնի ծառայությունից օգտվելու համար անպայման մի լավ գիրք պետք է վերցնես հետդ: Միշտ հերթ է, մեծ:-) Իսկ հերթերը գոյանում նաև այն պատճառով, որ մոտենում ես ու հարցնում.

- Ներեցեք, մեկ շաբաթ առաջ տեղեկանք էի խնդրել: (Ընդ որում, հատուկ փաստաթուղթ ես լրացնում, օնլայն դիմել չես կարող):
- Մեկ րոպե (կանգնում է, գնում սենյակի անկյունում դրված սեղանի մոտ, նայում բազմաթիվ ծրարներն ու վերադառնում): Ներեցեք, այստեղ չկա, ես փորձեմ պարզել իմ կոլեգաներից (Հեռանում է դեպի հաջորդ երկաաաար սենյակը, խոսում առաջին կոլեգայի հետ, հետո մոտենում երկրորդի սեղանին, հետո անհետանում ու վերադառնում): Ներեցեք, իմ կոլեգան, ով ստորագրելու էր տեղեկանքը, հանդիպման է, մի քանի ժամից նորից եկեք, լա՞վ:
- Լավ, իհարկե («Տեսնես կոլեգաների հետ ներքին կապով հնարավոր չի պարզել, կա՞ տեղեկանքը, թե՞ ոչ: Չկա՞ արդյոք online tracking system, ում ինչ փաստաթուղթ են տվել, երբ, երբ է վերջնաժամկետը»...)

Լավ, իսկ բուն կրթական գործընթացն այսպիսին է: Մագիստրատուրայի ծրագրերը կազմված են մի քանի դասընթացներից, որոնցից յուրաքանչյուր քառորդի ընթացքում պետք է ընտրել երկուսը միայն, ի տարբերություն մեր 5-6-ի: Դասընթացը կազմված է մոտավորապես 12 դասերից (շաբաթական մեկ հանդիպում), որոնցից յուրաքանչյուրն անդրադառնում է տվյալ ակադեմիական թեմայի ենթաթեմաներից ու հիմնախնդիրներից մեկին: Դասընթացն ունի համակարգող, ով պատասխանատու է դասընթացի կառուցվածքի, բովանդակության և մատուցման համար, իսկ առանձին դասերի վարման համար հրավիրվում են տվյալ թեմայով հետազոտություններ իրականացնող դասախոսները: Արդյունքում, յուրաքանչյուր դասընթացի ընթացքում կարող ես հանդիպել 3-8 տարբեր դասախոսների: Ընդհանրապես բրիտանական համալսարանների հիմնական գործառույթներից մեկը, բացի բարձրագույն կրթության ապահովումը, հետազոտությունների իրականացումն է, և յուրաքանչյուր դասախոսի որակավորում և հեղինակություն պայմանավորված է իր հեղինակած հետազոտությունների թվով: Միայն անցյալ տարի IoE-ին 15 միլիոն փաունդ արժողությամբ հետազոտություններ է իրականացրել...

Ինչևէ, շարունակենք: Բացի դասախոսներից, դասընթացի «անձնակազմը» բաղկացած է tutor-ներից, որոնք դասի ընթացքում այլ դասախոսների հետ միասին մասնակցում են խմբային աշխատանքներին, իսկ քառորդի վերջում օգնում առանձին ուսանողների՝ կատարելու առաջադրանքը, որը հանդիսանալու է քառորդի ամփոփման և ուսանողի առաջադիմության գնահատման հիմնական գործիքը:

Դասավանդման մեթոդաբանության առումով առաջնային է դասախոսությունը: Դասի տևողությունը երեք ժամ է, որից առաջինուկեսը դասախոսը դասական լեկցիա է կարդում: Նույնիսկ նրանք, ովքեր ՏՀՏ-ով փորձում են դասախոսության բազմազանությունն ապահովել, դա անում են մի տեսակ ստիպված. ասես, ինչ-որ մեկն իրենց ասել է, որ դա պարտադիր է if you want to look cool ու իրենք էլ կիրառում են:-) Ինձ չափազանց զարմացրեց այն հանգամանքը, որ դասախոսների մի մասը կարդում է PPT slide-ները: Ընդ որում PPT կիրառելու առաջին կանոնը, որ ես սովորել եմ և անընդհատ համառորեն կաթացնում էին ականջիս ԱՄՆ-ում, սլայդների վրա ներկայացված տեքստի հակիրճությունն է, իսկ այստեղ հոդվածներից ամբողջական մեջբերումներ են ներկայացված 10 չափի տառատեսակով:-)

Հանրահայտ Blackboard-ը ընդամենը էլեկտրոնային տեքստերի գրադարանի դեր է կատարում: Սրանից ամենաշատն էի զարմացել, որովհետև ԱՄՆ-ում այս ծրագրի հնարավորությունների կիրառումը սպառիչ էր և հիանալի կերպով լրացնում էր լսարանային դասավանդումը: Բայց դեռևս վաղ է երեք դասընթացի հիման վրա ինչ-որ եզրահանգումներ անել: Թեև հենց երեկ կարդացածս հոդվածը, որը քննարկում էր բրիտանական համալսարանների ապագա խնդիրների ու մրցակցության թեման, նշում էր, որ բուհական դասախոսների կողմից ՏՀՏ կիրառումը կրթական գործընթացում դեռևս բարելավման կարիք է զգում:

Հա, ո՞ւր հասանք: Դասերին:-) Դասի երկրորդ կեսին սովորաբար խմբային աշխատանք է կատարվում: Քննարկվում են տվյալ թեմային առնչվող հարցեր, կամ տվյալ հիմնախնդրի գործնական կիրառման օրինակները: Քանի որ օտարերկրյա ուսանողներն ապահովում են նման օրինակների բազմազանությունը, նման քննարկումները բավականին հետաքրքիր են: Օրինակ՝ իմանում ես, թե Եթովպիայում կամ Ֆիլիպիններում ինչպես, ինչու և երբ է զարգացել հանրակրթությունը (Եվրոպայի մասին, բնականաբար, իմանում ես դասախոսից:-)): Երբեմն, իհարկե, մեծ համբերություն է պահանջվում, հասկանալու տարատեսակ անգլերեններն ու դիմանալու մտքերի համակարգման փորձերին, բայց արդյունքն իսկապես արժի այդ ջանքին:-)
Յուրաքանչյուր դասին նախապատրաստվելու համար պետք է կարդալ առնվազն երեք հոդված կամ համապատասխան գրքից հատվածներ: Այստեղ անընդհատ խրախուսվում է ուսանողների համատեղ աշխատանքը, ամեն դասից առաջ հարցնում են, ձեր study group կազմե՞լ եք: Որը ենթադրում է ուսանողների փոքր խմբեր, որոնք դասերից առաջ կհավաքվեն ինչ-որ տեղ և ավելի անմիջական միջավայրում կքննարկեն տնային հանձնարարությունները: Մինչև հիմա քննարկան փոխարեն ստացվել է մեկ կամ երկուսի կողմից չկարդացողների համար տվյալ հոդվածների ամփոփում:-)

Նախանձելի գրադարան կա, իհարկե... Թե՛ ավանդական, թե՛ էլեկտրոնային: Եվ այդ ամենը կրթության վերաբերյալ: Հայաստանում կրթական որևէ հետազոտության զեկույց գտնելիս մի երեք ամիս հպարտորեն բոլորին հայտարարում էի, թե ինչ գանձ ունեմ մոտս, ինչ նորություն է (օրինակ, 2000թ. կատարված հետազոտությունը), հիմա ստիպված եմ նեղացնել կրթության մեջ հետաքրքրությունս, որպեսզի կարողանամ եղած գրականությունից արդյունավետորեն օգտվել:-) Դեռ չեմ հասցնում համալսարանում կազմակերպվող բազմաթիվ սեմինարներին մասնակցել, բայց աստիճանաբար դա էլ պետք է սովորել անել, որովհետև շատ հետաքրքիր միջոցառումներ կան: Մյուս անգամ էլ՝ դասախոսներից ու համակուրսեցիներից:-)

Thursday, October 23, 2008

Magic FM- More Music, Less Talk

Սովորաբար այս բառերով է սկսվում օրս արևոտ Լոնդոնում: Հին քաղաք է: Քաղաք, որտեղ ամեն մի քար իր պատմությունն ունի, սովորաբար հզոր պետության պատմություն: Քայլում եմ դեպի համալսարան, ու ամեն շենք ի գիտություն անցորդի հայտնում է իր պատերին մարդկության համար կարևորագույն իմաստ կերտած homo sapiens-ի անունը. «Այստեղ ապրել է Չարլզ Դարվինը»...

Լոնդոնը նման է ծեր կնոջ, որի հիասքանչ դիմագծերը ժամանակին շատերին են ստիպել խոնարհվել նրա վսեմ գեղեցկության առջև, իսկ հիմա շատերին ստիպում են խոնարհվել այդ հիշողության առջև: Գովազդն այնպես է շպարել այս քաղաքը, որ ուզում ես գլուխդ առնել ու փախչել Բորնմութ, օրինակ: Ծովափնյա փոքրիկ մի քաղաք, որ դեռ կրում է անգլիացի ձկնորսների ոգին ալիքների փոթորկոտ շաչյունի ու կղզիների մառախլապատ ուրվագծերի բնանկարում: Սակայն Լոնդոնի հմայքն իր ներկա բազմազանության ու հին վսեմության խառնարանի գայթակղությունն է: Ինչպե՞ս չխոստովանել, որ Բուքինգհեմյան անցյալի վեհափառ ծավալայնությունից անցումը ինդոնեզիական երգի հոգեթով հնչյուններին զգլխիչ փորձառություն է, որին դիմադրելն անիմաստ է...
***
Անցյալ շաբաթ սկսվեց British Film Festival-ը: 150 ֆիլմ աշխարհի ամենակորած-մոլորած երկրներից անգամ: Բացառությամբ Հայաստանի... Մի քիչ պորտուգալական Uprise ֆիլմից, որից բան չհասկացա:-) Թերևս փորձարարական արվեստի երկրպագուները գնահատեին մատերիայի կինեմատոգրաֆիկ պատկերումը: Իրերի ֆիզիկական ընկալումը, որը հաճախ շաղախված է մեր զգացմունքային առաջնայնությամբ, այստեղ միանգամայն զերծ էր զգացմունքայնության պատմությունից, որի արդյունքում դու հայտնվում էիր սաղմի գրեթե բջջային պատկերների աշխարհում... Բռռռռռ.... Իմ նման սենտիմենտալների համար չի, հաստատ:-) Ռեժիսորի հետ հարցազրույցի ընթացքում վերջինս նշեց, որ ֆիլմում պատմությունն անհայտների բացահայտումն է, ոչ թե առկա պատկերների հաջորդականությամբ որոշակի պատմության կերտումը: Հետաքրքիր է, բայց նույնիսկ հայտնին այնքան անհայտներ ունի, որ դրանց արհեստականացման կարիք չկա: Երևի:-)
Էլ ինչ եմ «հայտնաբերել»: Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Շատ լավն են, բայց առաջին համերգին ավելի շատ ուրախացել էի, որ մերոնք էլ հրաշալի նվագախումբ են:-) Հիմա հայտարարված են Չայկովսկու օրեր, բայց ես ավելի մեծ հաճույքով ծանոթանում եմ Ստրավինսկու հետ: Զարմանալի չի, որ 20-ում Ստրավինսկին ինձ ոչինչ չէր ասում:-)

Առաջին օրերին բավականին դժվար էր գլխիցս դուրս նետել ԱՄՆ-ի հետ անընդհատ ու ամեն ինչ համեմատելու ցանկությունը: Միանգամայն տարբեր երկրներ են, ու համեմատությունն անիմաստ է: Գոնե դրա միջոցով այս քաղաքի զարկերակին հասնելու առումով: Այստեղ պատմությունն է կերտել ներկան, ԱՄՆ-ում ներկան անընդհատ կերտում է ապագան: Այստեղ ամեն ինչ պատմության հին ու հարազատ հոտ ունի, ԱՄՆ-ում ամեն ինչից ներկայի հարմարավետությամբ է բուրում: Համեմատում եմ, նորից:-) Բայց ախր լեզուն էլ է շատ տարբեր. ՛Alight here for Hyde Park Station՛:

Լավ, անկապ ստացվեց, բայց կարևորը` ստիպեցի ինձ գրել: Հուսով եմ, շարունակելի:-)

Thursday, September 18, 2008

2nd Yerevan International Music Festival

Rubinstein Plays Schubert Impromptu (we did not have Arthur Rubinstein, of course, but i discovered Schubert:-)))))

Sergey Khachatryan - Brahms violin sonata No.3 4mov

Paganini: Julia Fischer

***
Սվետլանա Նավասարդյան. «Շոպեն: Որովհետև նրա երաժշտությունում լռությունն ամենաշատն է»: Փաստորեն, լռությունն էլ է տարբեր լինում: Ես լռում եմ էսպես:-)

Wednesday, September 3, 2008

Ken Follet: The Pillars of the Earth

Pan Books-ն այս գիրքն անվանել է «դասական գլուխգործոց»: Ես կասեի՝ դասական պատմական թրիլլեր:-) Բոլոր 1088 էջերի ընթացքում ինձ չլքեց զգացողությունը, թե Շոն Քոններիի մասնակցությամբ հոլիվուդյան արտադրության պատմական ֆիլմ եմ նայում. ամեն ինչ կա՝ պատմական իրադարձություններ, պալատական դավադրություններ, սեր, սեքս, դավաճանություն, խիզախություն, մասսայական տեսարաններ՝ թշնամուն դիմադրող քաղաքի համախմբվածությունից մինչև արյունարբու բախումը Ստեփան թագավորի և Մոդ կայսրուհու զորքերի միջև: Կարդում ես մի շնչով ու ինչպես ֆիլմում, անընդհատ սպասում մյուս գործողությանը: Ինտրիգան գայթակղում է ու արագ ու աննկատ տեղափոխում քեզ էջից էջ: Երբեմն, ինչպես ժամանակակից պատմական ֆիլմերում, միջնադարի ժամանակակից մեկնաբանությունը ծիծաղելի է, բայց միևնույն է, շարունակում ես: Հաստափորիկ գրքում լեզվական կրկնողություններից խուսափել անհնարին է ու գրեթե երեք էջը մեկ հանդիպում ես նույն այս արտահայտություններին/բառերին.
- his heart in his mouth
- tawny hair
- pain colored scar, etc.
1088 էջում դժվար է կռիվ տալ լեզվի հետ ու հաղթել, եթե հանճարեղ չես:-)

Thursday, August 28, 2008

Կուշտ, ուրախ, հարուստ:-)

Հանրամատչելիության հերթական արևմտյան դրսևորում. երջանկության ուսումնասիրություններ: ­"Happiness: Lessons from a New Science" by Richard Layard. Քիչ է տնտեսագետ է, հետն էլ՝ անգլիացի լորդ:-)

Ահա, մեր տնտեսագետը պարզել է, որ երջանկությունը լրիվ չափելի կատեգորիա է, հետևաբար, կարելի է այն հետազոտել ընդունված գիտական մեթոդներով` սոցիալական գիտությունների, իհարկե: Եվ քաղաքականությունները պետք է ձգտեն ոչ թե համախառն ազգային արդյունքի բարձր ցուցանիշի, այլև համախառն ազգային երջանկության նմանատիպ ցուցանիշի: Մարդն ուղղակի ծրագրավորված է երջանիկ լինել:-)

Երջանկության աղբուրները.
  • Որպես սոցիալական էակներ՝ առանց շփման երջանիկ լինել չենք կարող: Ընկերությունն ու ամուսնությունը մարդկանց ավելի երջանիկ են դարձնում: Երկուսն էլ կայունություն են առաջարկում, ի տարբերություն, օրինակ՝ ռոմանտիկ սիրո. ճիշտ է, համամասնորեն այդ սիրո ընթացքում երջանկության չափը/ծավալը (որն է չափելիության միավորը, չգիտեմ) ավելին է, սակայն ամուսությունը երջանկությունը համամասնորեն բաշխում է զույգերի ողջ կյանքի ընթացքում: Մեկը բոց է, մյուսն՝ օջախում վառվող կրակ:-) (Տնտեսագետներին էլ խորհուրդ. շփումը, ոչ թե միջոց է, այլ նպատակ:)

  • Որևէ երկրում միջին երջանկությունը պայմանավորված է վեց գործոններով. 1. մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ մյուսներին կարելի է վստահել, 2. սոցիալական տարբեր կազմույթներին մարդկանց մասնակցությունը, 3. ամուսնալուծության թիվը, 4. գործազրկությունը, 5. կառավարության որակը և 6. հավատը, որ սովորաբար արտահայտվում է այս կամ այն կրոնը դավանելով: Այս բոլոր գործոնների համադրության վերլուծությունները ցույց են տալիս, որ ամենաերջանիկ հասարակությունները Երկիր մոլորակի վրա սկանդինավցիներն են:

  • Մարդիկ նախընտրում են ստատուս քվոն. ավելի քիչ են ուրախանում ձեռքերումներից, քան տխրում կորուստներից: Մարդիկ նախընտրում են այն, ինչին արդեն ծանոթ են: Հանցագործությունն ու հոգեկան հիվանդությունները շատ են հատկապես խառը կամ անցումնային համայնքներում:

  • Մարդկանց հուզում է նաև իրենց ստատուսի խնդիրը: Յուրաքանչյուրը ցանկանում է լինել ավելի լավը, քանի մյուսները, կամ գոնե նրանց հավասար: Արդյունքը՝ մրցավազք: Սրա արդյունքն էլ՝ անպայման հաղթողներ և պարտվողներ: Ըստ հեղինակի՝ մրցավազքը կարելի է զսպել երկու եղանակով. հարկեր և կրթություն:

  • Մարդկիկ հարմարվող են: Լավին էլ, վատին էլ: Եկամուտը թմրամոլության նման մի բան է. սկզբից լավ ենք զգում, հետո «դոզաների» ավելացումն ուղղակի ծնում է կախվածություն: Սկսում ենք աշխատել ու աշխատել, մեկ էլ հանկարծ ունենք միայն եկամուտ և ուրիշ ոչինչ: Ինչպես ծխելու դեմ, այնպես այս «եկամտամոլության» դեմ կարելի է պայքարել հարկերով:

  • Հարուստների եկամտի աճը նրանց մոտ երջանկության աճ բոլորովին չի ենթադրում: Ուրեմն, Արևմուտքը նոր առաքելություն ունի ստանձնելու. օգնել զարգացող երկրներին: Ոչ մի ալտրուիզմ, մաքուր շահադիտական առաքելություն. Արևմուտքն այդ դեպքում ավելի երջանիկ կզգա իրեն:

  • Երջանկությունը հավասարաչափ սնվում է թե՛ դրսից, թե՛ ներսից: Ներքին ուժի ձևավորումը կրթության առանցքը պետք է լինի: Կրոնից մինչև ժամանակակից հոգեբանություն պետք է ծառայեն մարդու դրական ներուժը խթանելուն:

  • Հանրային քաղաքականության հիմքում թշվառության վերացումը պետք է լինի, դե, որովհետև դրանք ավելի ակնհայտ են: Արևմուտքում թշվառության հիմնական աղբյուրներից մեկը հոգեկան հիվանդություններն են, և հոգեբուժությունը սովորական բժշկության հետ ձեռքձեռքի պետք է փորձի մարդկանց հանել այդ վիճակից:

Կրկին բավականին հետաքրիր հետազոտություններով հարուստ նյութ էր: Բայց մի տեսակ ցաքուցրիվ: Բոլորովին անհասկանալի գլխով Prozac-ի մասին... Drugs for Mind...Միգուցե այսպիսով հրավիրում էր կարդացողների ուշադրությունը այն հանգամանքին, որ հեգական շեղումները պետք է լո՞ւրջ ընդունել: Ամեն դեպքում տարօրինակ գովք էր... Ու անկեղծ ասած, շատ եմ երկմտում այս հարցի շուրջ... Էական հակասություն կա իմ բնույթի հետ, բայց ... մի խոսքով, չգիտեմ մինչև ինչքան կարելի է օգնել մտավոր շեղումներ ունեցող մարդկանց... Բարդյույթը կարող է կործանարար լինել հասարակության համար, եթե դրա կրողը հավակնոտ ու վրեժխնդիր անձնավորություն է... Խնամքն ու հոգատարությունը պարտադիր են, մինչդեռ հավասար իրավունքները հավասարապես բոլորի՞ն... Չեմ կարողանում դեռ կողմնորոշվել:

Հետո, մարդկանց շարժը դադարեցնել անհնար է: Այն աստիճանաբար ավելի լայնածավլ բնույթ է ստանալու: Միգուցե զինված հակամարտությունների աճող թիվը բնական արգե՞լք է մարդկանց պահելու իրենց ծանոթ սահմաններում... Եվ քանի որ մարդիկ հարմարվող են, շարժի արդյունքում «հարմարեցվում» են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են մարդկային ջերմությունը, հավատարմությունը, նվիրվածությունը: Մի տեսակ ծանծաղ, պլաստմասե երջանկություն ենք սարքում:

Սա էլ՝ ավելի կապակցված քննադատական:-)

Չեմ սիրում...

Մարդու մի տեսակ կա, որ չեմ սիրում: Անհամեստ մարդուն չեմ սիրում: Ինչպես ճանաչե՞լ.
  • Իրենք անպայման տարբեր են: Անպայման: Յուրահատուկ: Մյուսների մոտ ամեն ինչ նույն է:

  • Իրենք անպայման կարծիք են արտահայտելու: Որովհետև իրենք յուրահատուկ են, և այդ կարծիքը պիտի արտահայտի այդ յուրահատկությունը:

  • Իրենք սիրում են անսպասելիության ազդեցությունը: Սիրում են խաղալ: Մանիպուլյացիա: Ծուղակներ: Ու սովորաբար իրենց հաջողվում է շշմեցուցիչ ազդեցությունից հետո «տարբերության» հաղթադրոշը տնկած հեռանալ...

  • Սովորաբար գրագետ են, ոչ երբեք բավականաչափ: Ամեն ինչից գիտեն քիչ-քիչ, բայց տպավորիչ փաստեր: Խելացի են, բայց խելքի փայլատակումները շոուի համար են:

Անկեղծություն չկա այս մարդու մեջ, որովհետև երբ անկեղծ ես, գիտես, որ տարբեր չես... Որ ամենայն հավանականությամբ, եթե ոչ 10-ից, ապա 100-ից մեկն անպայման քեզ նման է: Տարբեր է միայն տաղանդը, նույնիսկ ոչ շնորհալին...

Tuesday, August 26, 2008

Անկապ

Միջահասակ է: Երևի 35-40: Հայաստանում այդ տարիքում արդեն ոչ զարմանալի փորիկով: Կարծես թե կիսաճաղատ: Միշտ կանգնում է դեմքով դեպի Բաղրամյան՝ աջ ձեռքը գոտկատեղին, կարծես հենարան լինի փնտրելիս: Մոլորված հայացք ունի: Միշտ նույն ծառի տակ: Միշտ նույն ժամին: Ու քանի որ միշտ նույն տեղում է, այն էլ նույն ժամին, սկսեցի նկատել... Աշխատո՞ւմ է մոտակայքում: Սպասո՞ւմ ինչ-որ մեկին:

Եվ ինչո՞ւ եմ փորձում մտնել ուրիշի կյանք: Ինչպե՞ս են անծանոթները մտերմանում...

Monday, August 25, 2008

Why Is Sex Fun? The Evolution of Human Sexuality

Մեր դարաշրջանի յուրահատկություններից մեկը. համատարած գրագիտություն: Հանրամատչելիություն: Երևի ամեն ինչ սկսվեց 19 դարից: Թերևս ախմախ ու մակերեսային եզրահանգումներ են, բայց 19-րդում մարդու շարժունակության ու գրագիտության հետ մեծացավ տարբեր խավերի հետ շփվելու նրա հնարավորությունը: Խավային սահմանները լղոզվեցին ու գիտնականը ճանաչեց արվեստագետին, գյուղացին՝ գիտնականին ու այսպես շարունակ: Մինչև այդ ո՞վքեր էին փիլիսոփայում: Ո՞ւմ էր դա հասու... Այսօր փիլիսոփայության ներածությունը պարտադիր առարկա է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում: Աբսուրդի հիանալի մարմնավորում:

***
Արևմուտքը հանրամատչելիության մունետիկն է: Ես ուր, ֆիզիոլոգիան ուր, բայց արի ու տես, կարդացի ­"The Evolution of Human Sexuality"­: Սա ենթավերնագիրն է, իսկ գրքի վերնագիրը գիտե՞ք ինչպես է: "Why Is Sex Fun?":-)))))))))) Հեղինակը հանրահայտ Ջերոդ Դայամոնդն է:

Հետաքրքիր էր: Մարդկանց սեռազգացության (որ մտածում ես, էնքան էլ վատ չի, չէ՞:-)) զարգացման էվոլյուցիայի մի քանի վարկածների ամփոփումն է ներկայացնում ու լիքը հարցեր տալիս: Հետաքրքիր էր հատկապես հեղինակի անկեղծ խոստովանությունը՝ տղամարդուն ավելի ազնվական ներկայացնելու իր ջանքերը հաջողությամբ չեն չպսակվում: Հետաքրքիր անթրոպոլոգիական հետազոտություններ են մեջբերված: Օրինակ՝ Պարագվայի Աչե ցեղախմբի տղամարդկանց և կանանց կողմից սննդի հայթայթման արդյունավետության համեմատական վերլուծությունը: Միջին հաշվով կանանք, տանը մնալով, ավելի շատ կալորիաներ են հավաքում, քան տղամարդիկ՝ որոնք, խմբերով կամ միայնակ գնում են որսորդության: Ճիշտ է, արմավի կալորիաները ավելի քիչ են, քանի մեծ կենդանու մսինը, սակայն վերջինս նրանց ռացիոնում հայտնվում է ընդամենը մի քանի օրով՝ մի քանի շաբաթ տևող որսորդությունից և հարևան-բարեկամներին միսը բաժանելուց հետո: Ակնհայտորեն սա տնտեսական անարդյունավետություն է:

Դայամոնդը փորձում է արդարացնել տղամարդկանց վարքը՝ առաջարկելով նման նախընտրության մի քանի «ազնիվ» պատճառներ.
  • Միգուցե նման վարքը ալտրուիզմի աղբյուր է. ես քեզ ու քո ընտանիքին միս եմ տալիս՝ ակնկալելով, որ դու էլ որսորդությունից վերադառնալիս նույն կերպ կվարվես: Սա այն դեպքում, եթե բոլորը լավ որսորդներ են, սակայն միսը բաժանվում է թե՛ լավ, թե՛ վատ որսորդներին ու նրանց ընտանիքներին: Չաշխատեց:
  • Տղամարդիկ որսորդության միջոցով իրականացնում են նաև պաշտպանի իրենց գործառույթը: Առյուծները թերևս մեծ վտանգ են ներկայացնում ցեղախմբի համար, սակայն ոչ ավելի, քանի հարևան ցեղախմբի տղամարդիկ: Իսկ որսորդները բացակայում են շաբաթներով՝ կանանց ու երեխաներին թողնելով ծերերի ու անկարող տղամարդկանց հետ...

Եվ ինչո­՞ւ է Աչե տղամարդը շարունակում նման վարքը: Արտամուսնական սեքսը հաճախակի երևույթ է այս ցեղախմբում: Մի քանի տասնյակ Աչե կանայք իրենց 66 երեխաների հավանական հայրեր անվանել են 2,1 տղամարդ՝ ամեն երեխայի համար: Լավագույն որսորդների անունները ավելի հաճախ են հնչել որպես երեխայի հավանական հայր...

Տղամարդու ու կնոջ շահերի տարբերություն. կնոջ բեղմնավորումից հետո նրա վերարտադրողական գործառույթի արդյունքի վրա սեքսուալ կողակցի թիվը չի ազդում: Եթե կինն արդեն իսկ բեղմնավորված է մի տղամարդու կողմից, մյուսի հետ սեքսը չի կարող ավարտվել ևս մեկ պտղի ձևավորմամբ: Առնվազն ինը ամիս: Մինչդեռ անհավատարմության մի քանի րոպեների ընթացքում նույնիսկ ամենահավատարիմ տղամարդը կարող է կրկնապատկել իր ժառանգների թիվը...

Պարզ է, չէ՞:-)))))

Բայց հիմա էլ նայենք կանանց: Կինը հաճախ տղամարդու երկու հիմնական արխետիպերից՝ 'provider' և 'show-off' (չգիտեմ ինչպես թարգմանել՝ «ապահովող» և «ցուցամո՞լ»:-)) նախընտրում է առաջինը: Առավել կայուն ու երկարաժամկետ հարաբերությունների համար: Սակայն նա բավականին շահում է, «ցուցամոլին» հարևան ունենալով, որովհետև վերջինիս հետ արտամուսնական սեքսի փոխարեն կարող է իր և իր երեխաների համար ավել միս ստանալ:

Ահա և շահերի հատման կետ: Գոյատևման համար մատչելի և հնարավորինս քիչ ռեսուրսների ծախս պահանջող ճանապարհներ:-) Սե՞ր, դա ինչ բան է...

Չեղավ էսպես, մի կես էջ ձրի թարգմանեցի:-) Իսկ գիրքը արժի կարդալ. շատ բաներ տարիների ընթացքում ինքդ ես գլխի ընկնում, ուղղակի հետաքրքիր է դրանց գիտական անվանումներն իմանալ:-) Իհարկե, կան նաև բաներ, որոնց մասին չէիր մտածել, օրինակ՝ ինչո՞ւ է մարդու էգի մոտ օվուլյացիան գաղտնի, մինչդեռ այլ տեսակների էգերի մոտ սովորաբար դա արտահայտվում է արտաքին ազդանշաններով...

Wednesday, August 20, 2008

Երթուղայինի պատուհանից այս կողմ ու անդին

Ժամանակի մեքենա պետք չէ ստեղծել: Պետք է ունենալ աչք ու կտեսնես: Կան մարդիկ, որ քեզ ուղեկցում են ժամանակով առաջ ու հետ: Մեքենա պետք չէ, տեսնել ու տրվել է պետք:

***
80-ականներ: Գոտկատեղից զանգակաձև վար իջնող կիսաշրջազգեստ, ոսկյա օղեր ու ապարանջան՝ Նեֆերտիտի կիսադեմով, անորոշ տարիքի լիքը փափկություն ու անձև սանրվածք՝ մանրակրկտորեն հարդարված ու անպայման-անպայման ներկված, շպարից էլ միայն շրթներկի առկայություն: Այս կինը ապահովություն է ճառագում, տան ջերմություն ու համովագույն պահածոների բուրմունք:

Ժամանակի մեքենա պետք չէ, երթուղայինի պատուհանից դուրս նայիր ու կտեսնես 80-ականները: Մինչև քո կանգառը կապրես դրանց անհոգ բարեկեցությամբ, երբ մարդիկ (գոնե սովետական Հայաստանում) մտածում էին տուն-տեղ դնելու մասին, երեխաներին բարձրագույն կրթության տալու, ամուսնացնելու, հերթական տոնական սեղանին հարևան-բարեկամներով հավաքվելու, հիվանդություններով ու մահերով տխրելու, բայց կյանքը շարունակելու մասին... Երբ մարդիկ ասում էին. «Ազնիվ մարդ ա» ու «ներում» սեփական տան, մեքենայի ու «դաչայի» բացակայությունը...

Երթուղայինի պատուհանից այս կողմ ու անդին տեսնելու շատ բան կա... Աչք է պետք ունենալ:

Երթուղայինն իր պայծառափայլ ներկայությամբ զարդարած Լյուդովիկոս XIV-ի ժամանակներից մեզ հասած բրածոն եզակի երևույթ է: Չեմ չափազանցնում. ամեն առավոտ անբիծ, սպիտակ կիսաշրջազգեստով, անթերի շպարով, ուղիղ, սև մազերը մեկառմեկ հարդարած, հիանալի ձիգ քայլվածքով այս կինը կյանքում չափում է ամեն ինչ. ամեն ինչ իր տեղն ունի և ինքը գիտի ինչպես դրանք տեղավորել իրենց տեղերում: Օրինակ՝ նրա կատարյալ շպարը. սև մատիտը շրջանակում է աչքերը, ինչպես հնագույն եգիպտուհիներն ու նորագույն արաբուհիներն են դա անում. շրջանակը գրեթե հասնում է քունքերին, գծերը կատարյալ են, վառ կարմիր շրթներկը նեղ շուրթերը դարձնում է արտաքինի ամենանկատելի մասը՝ գրեթե կրկնակի մեծացնելով դրանք, այտոսկրերի կարմիրը իդեալական հակասության մեջ է դիմափոշու մարմարի հետ... Ինքը գիտի իր արժեքը, վերջ: Ինքը կապույտ արյուն ունի, որ տեղափոխում է քեզ Լյուդովիկոս XIV-ի պալատում կազմակերպված զգլխիչ խնջույք, ուր ինքնամոռաց ու բերանբաց հիացմունք է ապրում գավառական ազնվականուհին...

Երթուղայինի պատուհանից այս կողմ ու անդին տեսնելու շատ բան կա... Աչք է պետք ունենալ:

Tuesday, August 5, 2008

Осип Мандельштам

Я ненавижу свет
Однообразных звезд.
Здравствуй, мой давний бред,-
Башни стрельчатый рост!

Кружевом, камень, будь
И паутиной стань,
Неба пустую грудь
Тонкой иглою рань!

Будет и мой черед -
Чую размах крыла.
Так - но куда уйдет
Мысли живой стрела?

Или свой путь и срок
Я, исчерпав, вернусь:
Там - я любить не мог,
Здесь - я любить боюсь...

1912

...ինչպիսի հստակություն... բառն ու զգացմունքն այստեղ, ինչպես մարմինն ու հոգին...

Thursday, July 31, 2008

...

Տեսնես ով առաջին անգամ որոշեց, որ կողքինին կարելի է խորհուրդ տալ: «Պետք է»... Ավելի վատ բառ չկա էս աշխարհում: «Պետք է ուտել, չուտել, գրել, չգրել, զանգել, չզանգել, մտածել, չմտածել»:

Wednesday, July 30, 2008

Էսօրվա խնձորը

Երբեմն, պատահաբար, սակայն շատ տեղին «երկնքից ընկնում է երեք խնձոր. մեկը՝ քեզ, մեկը՝ թագավորին, մեկն էլ՝ հեքիաթասացին»: Իմ «խնձորները» միշտ ժամանակին ինձ են հասնում, գրողին ու թագավորին հասնում են, թե չէ, չգիտեմ:-)

Էդպես ժամանակին կարդացի Jarod Diamond-ի գիրքը քաղաքակրթությունների և շրջակա միջավայրի փոփոխությունների շաղկապվածության մասին (Collapse: How Societies Choose to Fail or Succeed), Malcolm Gladwell-ի դիտարկումը փոքրիկ իրականությունների մասին, որ առիթ են դառնում էպիդեմիկ փոփոխությունների (The Tipping Point: How Little Things Can Make a Big Difference) ու էլի լիքը հետաքրքիր մտորումներ սրա-նրա մասին: Կարևորը նա է, որ երբ սկսում եմ ինչ-որ բանի մասին մտածել, հանկարծ հանդիպում եմ մարդկանց, գրքերի, երևույթների, որ կարծես ինքնաբերաբար սնում են էդ մտքերը: Դե, չեմ կարող թաքցնել, որ հաճախ էնպես են սնում, որ ոչ մի օրիգինալություն չի մնում, մեկ էլ ինձ բռնացնում եմ մտքի վրա, որ սկսում եմ մտածել այդ մտածողների մտքերով: Բայց ինչ արած. եթե էդ մարդիկ մի ամբողջ կյանք են նվիրել տվյալ երևույթի ուսումնասիրությանը, ես ընդամենը մի ժամ, ինչո՞ւ չվստահել:-)

Լավ, առանց երկարացնելու, նոր «հայտնագործություններս». Mark Pesce (and Edge) and J. Diamond again: "Vengeance Is Ours". Չալարեմ, մի քիչ էլ մտածեմ, շատ հետաքրքիր կլինի առաջինում տեղավորել հայկական իրականությունը: Հուսով եմ, ինձանից ավելի արագ ու ավելի որակով մի խելացի մարդ դա կանի, ես էլ կվայելեմ:-)

Monday, July 28, 2008

Շոգե մտքեր

Ամեն ինչ կամ ոչինչ...Կյանքը ձգտումն է դեպի ամենան՝ ամեն ինչն ու ոչինչը: Իկարներ քիչ են, և ամենայնության ձգտումն այրում է ոչ միայն իրեն, այլև կողքիններին: Բայց վարակիչ է:
***
Հայքուն գրեթե կատարյալ է: Նույնիսկ թարգմանաբար.
Another year is gone
A traveler's shade on my head
Straw sandals at my feet (Բասյո)
Իմաստի կատարելություն:
Արևմտյան գրականությունը պերճաշուք է: Վերսալյան:
Ձևի կատարելություն:

Thursday, July 24, 2008

...հուն. Eupraxia անունից, որ նշանակում է «հաջողություն», «բարեբախտություն»...

Հարությունյան Եպրաքսիա Հարությունի: Անազգանուն (Հարությունյան, որովհետև հոր անունը Հարություն էր): Ծնված 1926թ., երևի Թալինի գյուղերից մեկում: Մեծացած Պրոսպեկտի մանկատանը, որին «ամերիակցիք օգնում էին»: Փախած նույն այդ մանկատնից: Փորձ էր. գտնել ընտանիքին:
...Հասավ գյուղ: Տունը գտավ, հորը՝ ոչ: Հայրն ու քեռին արդեն կռվում էին գերմանացիների դեմ: Հետ չեկան: Էլի փախավ: Այս անգամ խորթ մորից: Մայրը ծննդաբերելիս էր մահացել:
...Բայազետի մանկատուն: «Ես լավ էրեխա էի: Լավ երգում էի, պարում: Աշխարհագրություն, պատմություն, ռուսերեն շատ լավ էի սովորում: Ինձ շատ անգամ էին ուզում «հոգեորդի» տանել: Չէին տալիս: Բայազետի մանկատան պատից նայում էինք ներքևում իրար ձեռք բռնած ծնողներին ու էրեխեքին ու լացում: Մացակ Պապյանին գիտեք, չէ՞: Մացակ Պապյանի քույրն էր ինձ ուզում «հոգեորդի» տանել, չտվեցին: Բախտ էր, էլի: Շատ լավ էրեխա էի: Հետո ամուսնացա: Չգիտեի էլ էդ ինչ ա, բայց ասեցին, էդպես ա պետք: Դժբախտ կյանք ունեցա: Մանկությունս էլի լավն էր: Հետո ծեծվել եմ: Հա ծեծվել եմ: Ամբողջ կյանքս ծեծ էր: Չխմես, տղա ջան, չխմես: Ամուսինս հիվանդ էր: Բաքվեցի էր, բանակում գլխին խփել էին. հա, հիվանդ էր, հոգեկան հիվանդ էր: Ինձ ծեծում էր, ես էլ մենակ փախչում էի: Ու էրեխասեր մարդ էր: Ինչքան էլ չէի ուզում, կներես էլի, տղա, ջան, ըսենց բաներ եմ ասում, ինչքան էլ չէի ուզում էրեխա բերել, ամուսինս ուզում էր: Դժբախտ էրեխեք ունեմ՝ չորս աղջիկ, բոլորի բախտն էլ չդասավորվեց, ու երկու տղա: Հիվանդ են... Հերս մշեցի էր, մերս՝ կղզվանցի: Է՛... ինչեր էին պատմում էդ թուրքերից, իսկ հիմի լցվել են էստեղ... Ռուսների վախտով լավ էր, աշխատում էի, հիվանդանոցում՝ ճաշը ձրի: Հիմա աղջկանս չեմ կարողանում բժշկի տանել: Փողը կտրել են, կներես տղա ջան, աղջիկ ջան, դու գլխի կընկնես էլի ինչ եմ ասում, հա սիրուն ա աղջիկս, բոյով, սիրուն դեմքով, բայց հիմա ըհը, չաղացել ա էսքան, դաշտանը որ չըկա, չաղացեեեեեել ա... Ես էլ չեմ կարում բժշկի տանել... Հորական տունս ասեցի գոնե վերցնեմ: Գնացի, ասեցին հարևանի սեփականությունն ա: 1000 դոլար ուզեցին, որ էդ հողն ինձ տան: Գոնե հորս տան տեղը լիներ... Փառք Աստծո, մուրացկանություն չեմ անում: Այ սենց ծաղիկ եմ ծախում, էրեխեքիս պահում: Ինչ անեմ, բալա ջան, հա, վիրավորվում եմ, տարբեր մարդիկ կան, մեկը մի թարս բան ա ասում, վիրավորվում եմ... Կյանքս կյանք չէր, բայց, փառք Աստծո, ապրում ենք: Ծնողով ապրես տղա ջան: Ջեբդ տաք ըլնի, որ բալեքիդ մեծացնես, ուսումի տաս...»:
Բարեբախտությու՞ն: Ո՞ւմ համար... Աբովյանի վերջում կորացած Եպրաքսիան կարմիր վարդեր է վաճառում ու անատամ օրհնում մի լավ բառի համար...

Thursday, July 17, 2008

Վերմիշի կնանիք

Շրջսովետի գործկոմի նախագահ ընկ. Սիմոնյանին շտապ հարկավոր էր Ճոճկանի սովխոզի դիրեկտոր Վերմիշ Վարդումյանը: Ման է գալիս, հարցուփորձ անում, չկա: Չկա ու չկա: Նեղսրտած ու մի քիչ էլ վրդովված զանգում է Վերմիշենց տուն.
- Ալյո՞, Վերմիշին կարելի՞ է:
- Ո՞վ ա հարցնում որ:
- Շրջսովետից է, Սիմոնյանը: ԴՈՒՔ չգիտԵ՞Ք, ինչպես կարող եմ գտնել Վերմիշին: Շտապ հարկավոր է խոսել նրա հետ:
- Տանը չի... Ուր ա, չգիտեմ:
- Ընկերուհի, ինձ շտապ հարկավոր է գտնել նրան: ՉգիտԵ՞Ք, որտեղ կլինի:
- Չէ, գիդեմ ոչ, ընկ. Սիմոնյան:
- Իսկ ո՞վ է խոսում (ընկ. Սիմոյանի համբերության բաժակը լցվում է տիկնոջ դինջ ու ծորուն անտեղյակությունից):
- Վերմիշի ԿՆԱՆԻՔ...

Thursday, July 3, 2008

Flashback

Պայծառ տատը լենինականցի էր: Մեծ տատ էր, լայն տատ էր: Քայլելիս բադիկի նման մի ոտքից մյուսին էր անցնում , շենքի բակում լվանում իր մեեե՜ծ ու անտակ տակառները: Ու խառնելով հին ու նոր բարբառները` բողոքում հարևաններին. "Էս ա, Անժո ջան, ընիքը, չի գնա, էս ա, էլ չի գնա ու վերջ: Հըբա, մեծցել եմ, բալամ": Չգնացողը թևն էր, որ գլխի հետևից լավ էլ բռնում էր ձախ ուսը, բայց Պայծառ տատը համոզված էր, որ մի թիզ անգամ չի շարժվել տեղից...

Ասյա տյոտյան Պառավաքարից էր, աշխատում էր արդյունաբերական Կիրովականի բազմաթիվ գործարաններից մեկում, ամուսին ու երկու որդի էր հետ գցել, տուն-տեղ, հարգանք-պատիվ և սիրում էր մորս հետ գրական հայերենով "соседский" զրույցներ վարել: Գեղաշունչ հայերենի մեխը Ասյա տյոտյայի բառարանում "երբեմս"-ն էր: "Երբեմս-երբեմս, Անժելա ջան..."

Ընկեր Ծատուրյանը գեղեցիկ կին էր` պուճուրիկ, նուրբ, համահունչ դիմագծերով, թմբլիկ, շարժուն, փոքրիկ մարմնով, որ հպարտորեն իր ուղիղ ուսերին կրում էր գրավիչ կին լինելու թեթևսոլիկ ծանրությունն ու առաջին ուսուցիչ լինելու ողջ լրջությունը: Երբ հագնում էր իր կարմիր շրջազգեստը, զվարթ կանացիություն էր սկսում ճառագել: Շատ էր սիրում ոսկյա զարդեր կրել: Իր մեծ, գեղեցիկ աչքերում արցունքները սկսեցին կայծոռիկների նման թռվռալ, երբ երրորդ դասարանում ինչ-որ շարադրության մեջ գրեցի, թե կյանքում երբեք չեմ մոռանա իմ առաջին ուսուցչին: Մոռացա, իհարկե...

Երրորդ դասարան: Երեկո: Կես ժամից ես դառնալու էի հոկտեմբերիկ: Հուզվում էի: Բացի այդ հրաշալի կարմրաոսկեգույն կրծքանշանից, կրելու էի նաև Լենին պապիկին արժանի լինելու պատասխանատվությունը: Պատրաստվում էինք: Մի քանի րոպեից մեզ 7-րդցիները պիտի հոկտեմբերիկ դարձնեին: Մտանք դասարան նրանց հետ ծանոթանալու համար, որոշելու, թե ով ում է ամրացնելու կրծքանշանը ու առաջին անգամ տեսա Հովհաննեսին: Բարձրահասակ, գունատ, բաց, հայ տղաներին, սովետական աշակերտին ոչ բնորոշ երկարությամբ մազերով: Խառնվեցի իրար, երբ ծորուն ու անտարբեր հայացքն ընկավ վրաս: Մոռացա Լենին պապիկի ու բոլոր գերազանցիկական հերոսությունների մասին, որ պիտի անեի, հենց կրծքանշանը հայտնվեր սպիտակ գոգնոցիս վրա: Միակ ցանկությունս այդ պահին. Հովհաննեսի կողմից ձեռնադրվել հոկտեմբերիկ: .... Հետո մեծացանք: 4-րդում իմացա, որ իմ անգլերենի ուսուցչի տղան է: 5-ում, որ ընտանիքիս ընկերների շենքում են ապրում: Որ սիրում է իր դասարանցի Գոհարին: 6-ում, որ Ասատրյանենք գնում են Ամերիկա... Ասատրյանը երկվորյակ եղբայր ունի, իսկ նման եղբայրներն ու քույրերը չեն կարող միմյանցից հեռու ապրել, կմեռնեն... Որ Գոհարն ու Հովիկը գնացքի մոտ իրար ձեռք բռնած հրաժեշտ էին տալիս մի ամբողջ ժամ... Որ Հովիկին զոռով են խցկել գնացք, բռնել են փախչելիս... Արդեն 10-րդում տեսա Գոհարին Պոլիտեխնիկում: Մեծ, սև աչքերով ու անժպիտ: Վերջին անգամ, արդեն Երևանում, իմացա, որ Հովիկը թմրամոլ է դարձել, որ կանանց փոխում է իր թմրադեղերի օգտագործման հաճախականությամբ...

Չգիտեմ ինչու մանկությանս այս դեմքերը հաճախ են այցելում ինձ...

Monday, June 23, 2008

... ու իմ բառերով, Սուրիկի աչքերով...


© Suren Poghosyan

Մեկ բառով ամեն ինչ ասելն արվեստ է, որին քչերն են տիրապետում, դրա համար էլ մարդիկ ստեղծեցին լուսանկարը:

Իսկ Արցախն իմ լուսանկարում նյութականանում է Չըդըրդյուզի գեղատեսիլ բնանկարով. երկինք հառնող ժայռակերտ ժապավենի եզրերը բոլորած կանաչ ծվեններն ասես ասեղնագործ ժանյակ լինեն, որ կանացիորեն ծածկել են առնական ժայռերի դեղին մերկությունը... Ու կանաչը ալիք է տալիս, հոսում ներքև, հետո էլ վեր սլանում, փրփուր տալիս սպիտակ բազեի թևերով...

Այս հողում մարդիկ երկիր ու երկինք իրար են խառնել...

Sunday, June 22, 2008

Ղարաբաղցին Ղարաբաղի մասին

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ.
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները որոշակի յուրահատկություն ունեն: Դասական բանակցային գործընթացը ենթադրում է նախ, խնդրի շուրջ որևէ համաձայնության կայացում, որը կողմերին թույլ է տալիս ներգրավվել բանակցային գործընթացում: Այնուհետև ընթանում են բուն բանակցությունները, ինչ-որ պահ կնքվում է համաձայնագիր և այդպիսով կարգավորվում է կողմերի միջև հակամարտությունը: ԼՂՀ դեպքում այս գործընթացն իր ավանդական հունով չի ընթանում, որովհետև բանակցություններում ներկա չէ հակամարտող կողմերից մեկը: Կարծում եմ, Լեռնային Ղարաբաղին պետք է մասնակից դարձնել բանակցային գործընթացին:

Երբ սկսվեցին բանակցությունները, սկզբնական շրջանում դրանց առանցքային դրույթը պատերազմի հետևանքների վերացումն էր: Մոտավորապես 2003թ. այս առանցքը որոշակիորեն փոխվեց, թեև հաճախակի անդրադարձներ դրան դեռ կատարվում են: ԼՂՀ բացակայությունն այս շրջանակներում ընթացող բանակցություններին Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես կռվան, որին Հայաստանը համապատասխանաբար չի կարողանում արձագանքել: Քանզի պատերազմից անմիջականորեն տուժել է Լեռնային Ղարաբաղը, այստեղ հենց ինքն էլ կարող է խոսել այդ խնդրի մասին: Ադրբեջանը միջազգային համայնքին կարողացել է հրամցնել երկու փաստ` 20% տարածքներ և մեկ միլիոն փախստականներ, որոնք այնպիսի համառությամբ ու ջանասիրությամբ է կրկնում, որ դրանց արդեն հավատում են գրեթե ամենուր:

Իսկ ո՞րն է մեդալի երկրորդ կողմը: ԼՂՆ-ն, որպես պատերազմի անմիջական մասնակից, ի՞նչ ունի ասելու: Մենք կարող ենք դեմառդեմ, առանց վարանելու խոսել ներկայացված փաստերի մասին: Ի՞նչ փաստեր են սրանք. պատերազմի հետևանքներ, և եթե պետք է խոսել պատերազմի հետևանքների վերացման մասին, մենք էլ ունենք ասելիք: Պատերազմը նաև այս երկրում էր:

Եթե Ադրբեջանը խոսում է 20% տարածքի մասին, ապա հիշենք, որ ԽՍՀՄ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության տարածքում կային նաև Գետաշեն, Մարտակերտ, Շահումյան: Եթե հանենք այս տարածքները նշված 20%-ից, կմնա 8% և ստացվում է, որ նախկին ԼՂԻՀ-ն պատերազմի արդյունքում կորցրել է իր տարածքի 15%:

Մեկ միլիոն փախստական: Նախ, այս թիվը տարբեր աղբյուրների վկայությամբ 650000 է: Սակայն նույնիսկ եթե այն ճիշտ է, փախստականները կազմում են յոթ միլիոնանոց Ադրբեջանի 10%-ը, մինչդեռ վերոհիշյալ շրջաններից ԼՂՀ այլ շրջաններ տեղափոխված փախստականները կազմում են 180000-անոց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 34%-ը: Ավելին, 88թ. երկրաշարժից հետո Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիներին Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը փոխհատուցել է 70 միլիոն ռուբլի: Պատերազմի արդյունքում տուժել են բոլոր կողմերը... Սրանք փաստեր ենք, որոնք բանակցային սեղանին կարող է դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ինչո՞ւ մինչև այժմ այն չի դարձել բանակցային կողմ: Որովհետև ամեն անգամ, երբ այդ մասին խոսք է բացվել, Ադրբեջանը բարձրացրել է բանակցային սեղանը լքելու հիստերիան, իսկ Հայաստանն ու միջնորդները փորձել է նրան պահել այդ սեղանին:

Երկխոսության պահանջ կա: Անցյալ տարի մասնակցում էի Գերմանիայում կազմակերպված "Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հարավային Կովկասի զարգացման համատեքստում" միջազգային համաժողովին: Այն երկու մասից էր կազմված. առաջինում տարբեր միջազգային փորձագետներ ու գիտնականներ ներկայացրեցին իրենց տեսակետները խնդրի մասին, իսկ երկրորդ մասում մենք պետք է խնդիրը ներկայացնեինք մեր տեսանկյունից: Գերմանիայում ադրբեջանցի ուսանողների համայնքն ի սկզբանե ակտիվորեն փորձում էր խոչընդոտել համաժողովի աշխատանքներին: Երկրորդ մասում, երբ ես իմ ելույթի ձևաչափը փոխեցի` ներկայացման փոխարեն առաջարկելով պատասխանել մասնակիցների հարցերին, նրանց մի մասը լքեց դահլիճը: Մնացին ընդամենը մի քանի ուսանողներ, որոնք իրենց հարցերի միջոցով փորձում էին ներկայացնել ադրբեջանական տեսակետը: Իսկ երբ վերջում նրանցից մեկը մոտեցավ ինձ, շարունակելու քննարկումը հանդիպումից հետո, ես դա համարեցի այդ համաժողովի հաջողված լավագույն արդյունքը: Մեզ անհրաժեշտ է խոսել...

ԼՂՀ հակամարտության կարգավորման բանալին մենք ենք` դուք, ես... Պետք չի մեղավորներ փնտրել: Մենք ավելի կարևոր գործ ունենք: Բանալին պետք չի դրսում փնտրել, մենք այստեղ, դուք Հայաստանում միասին, մեր աշխատանքով ենք լուծելու այս խնդիրը, կառուցելու ՄԵՐ երկիրը...

ԼՂՀ Նախագահ.
- Որտե՞ղ է աջակցություն անհրաժեշտ: Նայեք, մենք ունենք 220կմ առաջնային գիծ: Դրա պաշտպանությունը` տեխնիկա, ամենօրյա աշխատանք, կառավարում, կարգապահություն և այլ բազմաթիվ մանրամասներ, մեր առաջանահերթ խնդիրն է և մեր գործողությունների առանցքը: Սակայն մենք ունենք նաև 34000 թոշակառուներ, 8000 հաշմանդամներ, 22000 դպրոցականներ... Ստեփանակերտում ջուր տրվում է 3 օրը մի անգամ, 3-4 ժամով: Ինքներդ տեսել եք, որ խմելու համար անպիտան է: Գյուղեր` անմխիթար վիճակում... Իսկ մենք գիտակցում ենք, որ մեր անվտանգության գրավականը մեր գյուղերն են: Ցանկացած ոլորտում համագործակցությունը և աջակցությունը ցանկալի են: Ամենակարևորը. երբ Գորիսից գալիս էիք Ստեփանակերտ, քանի՞ մեքենա տեսաք ճանապարհին: Մեկ-երկու: Այո, մենք ներքին հաղորդակցության խնդիր ունենք: Ես ուղղակի առաջարկում եմ, որպեսզի դուք հաճախակի այցելեք Արցախ և ինքներդ որոշեք, թե ինչ է հարկավոր մեր երկրին: Ճանաչեք Արցախը...

Մարտին, ազատամարտիկ, ԼՂՀ ԱԳՆ-ի վարորդներից, մեր ուղեկիցը դեպի Տիգրանակերտ: Մինչև 1992թ. նախկին Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում ապրում էր իր ադրբեջանցի ընկերների հետ:
- Տիկնայք և պարոնայք, ինչպե՞ս եք ձեզ զգում այս սքանչելի երկրում: Հրաշալի երկիր է, չէ՞: Աջից... դե, աջից ադրբեջանական գյուղ (Խոջալու) էր: Աղդամն է, չեմ ուզում խոսել դրա մասին... Տիկնայք և պարոնայք, ա՜ա՜ա՜ա՜յ այն կանաչ գիծը տեսնո՞ւմ եք: Ադրբեջանական գյուղ է մյուս կողմում: Կոնտա՞կտ: Չէ, ինչ կոնտակ, ով ում տեսնի, կկրակի... Մինչև 2001 թիվը դեռ էլի իրար ճանաչում էին, անասուն-բան հետ էին տալիս: Հիմա չէ, ոչ մի հարաբերություն... Մարտի 4-ի դեպքերից հետո ադրբեջանական բանակում հրաման տրվեց ամեն օր մի հայ զինվոր սպանել: Ամեն օր կրակոցներ կան: Չէ, ի՞նչ եք ասում, մեզ չեն կարող սպանել... Այ այն դիմացի սարին ինձ բռնել էին: Տանջեցին, մատերս կտրել էին: 4-5 օր պահեցին, հաջորդ օրը ասացի. "Աստված, թե գոյություն ունես, ինձ փրկի: Մյուս օրը էլ չեմ դիմանա": Էս եմ...
Տիկնայք և պարոնայք, ձեր ձախ կողմում Կաչաղակաբերդն է: Ասում են, թուրքերը պաշարած են լինում բերդը, մի ամիս չեն կարողանում մոտենալ: Մի օր էլ արթնանում են, տեսնում բերդի գլխին կաչաղակներ են պտտվում: Երկինքը սևացել է, այնքան շատ են: Ասում են, վերջ, ուրեմն բոլորը մահացել են, կարող ենք գրավել: Ու մտնում են բերդ...
Տիկնայք և պարոնայք, գեղեցի՞կ հող է...

ԼՂՀ Արտաքին գործերի փոխնախարար.
- Ասում են, պատերազմի ժամանակ ադրբեջանցիները պարբերաբար հրթիռներ էին նետում դեպի գմբեթ: Գմբեթից 100 մետր հեռավորության վրա հրթիռների ընթացքը շեղվում էր ու դրանք ընկնում էին բակ: Մի հրթիռ է միայն կարողացել հասնել իր նշանակետին: Տեսնո՞ւմ եք նորակառույցը: Միակ շենքն է, որ վնասվել է հրթիռից: Ավերակները մաքրելիս մի քանի տասնյակ խաչքար են գտել, որոնց գոյության փաստը մինչ այդ անհայտ էր: Խաչքարերը հիմա բակում են շարված, կարող եք տեսնել:

Խորանի դիմաց տարվա մեջ մի օր միայն, չգիտեմ սակայն որ օրը, գմբեթի պատուհաններից ներս հորդացող լույսն առնում է Դավթի աստղի տեսքը:

"Գանձասարի" "գանձը", ասում են, նշանակում է "երեք անձ` Հայր, Որդի և Սուրբ Հոգի": Ասում են նաև, Գանձասարում աղոթքը չբերություն է բուժում:

Թևանի քեռի, ղարաբաղցի.
- Մեր դռները միշտ բաց են ձեզ համար. մի օր որ առանց մարդու ենք նստում հաց ուտելու, էրեխեքն ասում են, բա մարդ չի՞ գալու էսօր...

"Օթը, թոթը, թվանքին կոթը"....

Thursday, June 12, 2008

Մարդկանց ու "ցելաֆանների" մասին

Հայաստանում իրեն հարգող ամեն մի կին բացի իր կանացի պայուսակն անպայման պետք է երկրորդ պայուսակ կրի. "ցելաֆան", էսպես ասած, կամ "պոլիէթիլենային պայուսակ": Բայց վերջինս ախր շատ անհարմար տառա-բառա-կապացություն է, առօրեականության հարմարավետությունից միանգամայն զուրկ ու այդ իսկ պատճառով, ոչ ոք երբեք "ցելաֆանին" չի մեծարում այդ տիտղոսով:

Իսկ ինչե՜ր կարելի է իմանալ այդ ցելաֆանների տերերի մասին` առաջիններիս նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունից... Օրինակ` վառ դեղինը կապույտ մեծ տառերի համադրությամբ` See/Buy/Fly, պատմում է Ամստերդամի մասին: Սակայն ամենայն հավանականությամբ այդ Ամստերդամում եղել է կրողի բարեկամը, ոչ կրողն ինքը, ով մի մեծ երազանք ունի, որ ամփոփվել է այդ դեղնակապույտ պայուսակում...

Կապտավարդագույն TATE. Ֆրանսիա, լիքը էժանագին հագուստներ, որ ուրախացրել են ոչ միայն կրողին, այլև նրա ընտանիքին, իսկ հիմա էլ խոնարհաբար ծառայում է տիրոջը` շուկա, խանութ, տնից տուն տարբեր առարկաների տեղափոխություն:

One World Travel - սա սովորաբար հայտնվում է նրանց ձեռքերում, ովքեր իսկապես եղել են ԱՅՆՏԵՂ:-)

Սպիտակ-կարմիր-սև MOSCOW. տերերը կուշտ, ուրախ ու շատախոս կանայք են հիմնականում:

Սակայն ամենատարածված տեսականին գեղեցիկ աղջիկներով ցելաֆաններն են, անպայման նոր, անբիծ, DKNY, Channel և նմանատիպ այլ ֆոների վրա հրապուրիչ շիկահերների գայթակղիչ դիմանկարներ: Կրողները` այս երիտասարդ ամոթխած աղջիկները, սովորաբար համեստ, միջակ գերազանցիկներ են: Հրաշալի տնտեսուհիներ, խոհարարներ:

Վերջապես երկրորդ, սակայն ոչ երբեք երկրորդական պայուսակների թագուհին` թղթե պայուսակները` MNG, Artbridge, MAXX, etc., etc. Սա արդեն ստատուսի ատրիբուտ է: Սա հպարտ քայլվածքի իրապես գեղեցիկ գրավական է:

Բայց... ցելաֆանները յուրահատուկ հմայք ունեն երիտասարդ տղամարդկանց ձեռքերում, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել են բուհերում` ուսանողի կարգավիճակով: Հագուստի գծերի ապշեցուցիչ ճշգրտությունը գրեթե նույնությամբ փոխադրված է ցելաֆանի ծալքեր, որոնք պիրկ ամփոփում են մեկ կամ երկու բարալիկ տետր: Մինչև այժմ կարողացել եմ ընդհանրացնել այս ցելաֆանների համար անհրաժեշտ պայմաններից հետևյալը. նոր, առանց գրավիչ շիկահերների, մուգ:

***
Երբեմն ինչ էշությունների վրա կարող եմ մոխրագույններ վատնել...

Thursday, May 29, 2008

Անվերնագիր

Էսօր աշխարհի ամենալավ մարդկանցից մեկի ծննդյան օրն է... Ու ես երջանիկ եմ, որ հանդիպել եմ իրեն ու կարող եմ էսօր իրեն ասել էդ մասին: Երեկոյան եմ ասելու, երբ հանդիպենք մեր կանացի անկյունում: Էդ հրաշալի մարդու պատվին էսօր զուգվել-զարդարվել եմ:-) Մեր մեջ ասած, ուղղակի հագել եմ շանելյան հայտնի "սև շրջազգեստը", ոչ Շանելից, իհարկե:-)

Լինում են անհագուրդ քաղցրակերության օրեր: Էսօր, բացի աշխարհի ամենալավ մարդկանցից մեկի ծննդյան օրը լինելուց, նաև անհագուրդ քաղցրակերության օր է հայտարարված մեզ մոտ: Պարզվեց քաղցր ոչինչ չունեմ: Դե, կծու-թթու-աղի էլ չունեմ, բայց սույն հանգամանքն ինձ այդ պահին քիչ էր հուզում: Ի տարբերություն, իհարկե, քաղցրի չեղյալ պաշարների:

****
Իջանք "Աննա" խանութ` հստակ մտադրությամբ գնելու քաղցր, բայց նույնքան հստակ անորոշությամբ, թե ինչպիսի քաղցր է մեզ անհրաժեշտ: Անորոշության մեեեեեծ հստակության պատճառով դաաաաանդաղ սկսեցի անցնել քաղցրավենիքի դարակների կողքով ու մի պահ կանգ առա. կարծես թե գտա: Բայց դեռ պետք է մի լավ ուսումնասիրել. ախր, շատ անորոշ է մեր քաղցրամոլուցքը: Մինչ ես փոքր-ինչ կռացած (պարզվեց այն, ինչ կարող էր բավարարել մեր տենչը, մեջտեղի դարակում էր) փորձում եմ կարդալ, թե թխվածքաբլիթի մեջ ինչ մրգային միջուկ է, մեջքիս զգում եմ ինչ-որ նուրբ ու փափուկ հպում: Տարակուսած սկսում եմ բարձրանալ իմ ամբողջ հասակով մեկ ու ընթացքում լսել տղամարդու ձայն. "Այսօր գեղեցիկ շրջազգեստ եք հագել": Ձայնը կանգ չի առնում, փոքր-ինչ հուզված ելևեջները հեռանում են հենց այն պահին, երբ ես արդեն ուղիղ կանգնած եմ: Հետևից հասցնում եմ իմ անորոշությունից մի կերպ հնչունավորված երկար այդ "շնորհակալությունը" արտաբերել:

****

Շրջազգեստ... 100 տարի չէի լսել այդ բառը.... 1000 տարի չէի զգացել, որ տղամարդը կարող է ուղղակի անցնել կնոջ գեղեցկության կողքով... Չփորձել աղավաղել այն: Չփորձել յուրացնել այն: Չփորձել նսեմացնել այն: Չփորձել ցույց տալ, թե ինչքան է գնահատում այն: Ուղղակի զգալ գեղեցիկը...

****

Շնորհավո՜ր...

Monday, May 26, 2008

Ցանցառ

Երևի մեծանում ենք էն ժամանակ, երբ չենք կարողանում զարմացած նայել կյանքին... Երբ մինչև հարցը գիտենք պատասխանը, երբ սևն ու սպիտակն արդեն չեն կարողանում ապրել կողք-կողքի, ուր առաջ չէին նեղվում իրարից, որովհետև գիտեին, որ անխուսափելիորեն հաջորդելու են իրար, երբ գնահատականն առաջ է ընկնում ընկալումից ու դիմացինին հասկանալու ցանկությունից... կարճ` երբ սկսում ենք ինքներս մեզ լուրջ ընդունել: Ծիծաղը մեր հայելին է, ուր ծամածռված ու աղավաղված եսն անգամ ստիպված է մի կողմ նետել իր չարությունը, քանզի չտրվել ծիծաղի նուրբ ջերմությանն ուղղակի անհնարին է:

***
21-րդ դարում անպայման պետք է կարծիք ունենալ: Ամեն ինչի մասին: Կարծիքներով դասակարգվում ենք տեսակների: Ախր տեսակներով մտածելը հեշտ է. ո՞րն է հեշտ՝ 10 մասին մի ընդհանրական կարծիք ունենալը, թե՞ 10-ի մասին քսան մասնավոր դեպքերով պայմանավորված կարծիքներ ունենալը...

Ռաֆլեսիա ծաղիկ կա: Յոթ կիլոգրամ է կշռում: Փտած մսի հոտով ինդոնեզիական այս ծաղկին երկար ժամանակ չէին կարողանում խցկել որևէ ընտանիքի մեջ: Բայց գիտնականն էլ հենց նրա համար է, որ եղած-չեղածը մի լավ ուսումնասիրի ու կամ նոր կանոն ստեղծի կամ հնի մեջ տեղավորի: Ռաֆլեսիան տարիներով ուսումնասիրելուց հետո ի վերջո մտցրեցին մի ընտանիքի մեջ, որին պատականում է նաև հապալասը: Բուսաբանն էլ կասի, թե որն է դա:

Մենք էլ մարդկանց կարճ ու երկար ուսումնասիրելուց հետո տեղավորում ենք մեր տեսականիում ու պախարակում կամ պարգևատրում իր տեսակից շեղվելու համար: Հիմնականում ռաֆլեսիատեսակները հաճախ չեն պատահում, պատահելիս էլ արդեն համբերություն չունենք ուսումնասիրելու: Առաջ ենք ընկնում մեր խցկելամոլուցքով...

***
Շոգ է: Արևից տաքացող գլխում երկու արքա կա. տապն ու դնջությունը: Պաղպաղակի նման հալվող, ծորուն ու կպչուն մտքեր, որ աղտոտում են ուղեղդ ու ախտահարում ներսդ:

P.S. արդեն հուլիս է...

Wednesday, May 21, 2008

Երևան-Բոստոն-Երևան

Մայիս, 2008

Բոստոն

Երևան

Ամեն քայլափոխի սքանչելիորեն փթթող ծառ ու ծաղիկ, կանաչ ու արև, անձրև, ոսկրային սառցե քամի:

100 քայլափոխը մեկ մի դարավոր ծառ: Օրինակ` թթենի, որի հասուն պտուղները շըրըըըըըխկ` ասֆալտին, դու էլ վազելով ացնում ես ծառի տակով, որ քո քաղաքացի կերպարանքը չթթոտվի:


Ուրախ, երիտասարդ մարդիկ: Երիտասարդ, որովհետև ջահելի պես ուրախանում են կյանքով: 50-ամյա սպիտակահեր փնթի պանկ, որ իր շտապ, արժանապատիվ քայլերը համակցում է գրքի մաշված էջերին ցատկոտող սևուկ բառերին: 20-ամյա երիտասարդ, որի հանդերձի ու մազերի անփութության, իրենից մեծ պայուսակից դուրս ցցված գրքերի ու ջրի շշի համադրությունից զգլխիչ, պոռթկուն, խելագառ կենսուրախություն է բուրում:


Լուրջ, ինքնագիտակից մարդիկ: Ինքնագնահատականն ուղղակիորեն կապված է տարանցիկ հայացքների գնահատականներից: Գեղեցիկ աղջիկներ, որոնց գեղեցկությունը հաճախ պետք է պեղել անհեթեթ հանդերձների ու շպարի տակից: Ծիծակավոր մաչոների մեջ կորած, ինքնամոռաց քայլող երիտասարդ, որին տեսնելիս փորձում ես գոնե ժպտալով հաղորդել, թե “Мы одной крови.

Որոշակիության շքեղություն:

Անորոշության թշվառություն:


Ճաշակներն այստեղ չեն հակամարտում, այլ համադրվում:

Հակամարտել փորձող ճաշակին մեկուսացնում է հենց ինքն “Ձերդ գերազանցություն” մեծամասնությունը:


Փողոցային երաժիշտները ինքնաարտահայտվում են: Փող են աշխատում: Բոլորն են փող աշխատում այստեղ: Երևութի “լավության” անքակտելի մաս է կազմում դրան առնչվող գումարային որակը:


Փողոցային երաժիշտները մուրում են…

Մարդիկ հպվում, անցնում են` իրենց հավականություններով, արատներով, առաքինություններով…

Մարդիկ հպվում ու փորձում են մնալ` իրենց հավականություններով, արատներով, առաքինություններով…


Երևի շարունակելի…

Monday, May 19, 2008

Sound bites from the last training course

  • I need to make your problem my problem today to be able to change your "no".
  • Weakness is power.
  • When you run out of excuses, you have to face the reality and start to negotiate.
  • Positions are defined by our roles, whereas interests reflect human needs.
  • Never underestimate a weaker player; he may act in coalition with other players.
  • Preparation equals power.
  • Crisis is a blitz game.
  • Never make a tactical move that will block your strategic goal.
  • The most common form of human stupidity is forgetting what one is trying to do. (Nietzsche)
  • You gotta live in the same box: whether I lose or win, I have to get up in the morning and play the game again.
  • You gotta be your own guy!
  • Diplomacy is having them have it your way:-)
  • Finding out one's interests is like peeling an onion.
  • The significant problems we have cannot be solved at the same level of thinking with which we created them (Einstein)
  • Politics: (a) the art of possible; (b) who gets what, when and how!
  • Policy and politics should go hand in hand.
  • In brain-dead societies ideas are a threat, not an opportunity.
  • 2L= We should learn from the past, not live in it.
  • Tragedy is putting way too many resources into a small goal.
  • It's tough to negotiate with smb who's got a very strong alternative, but it's even tougher when one does not understand his own interests.
  • Being tough is not the same as doing well in negotiations.

Friday, May 16, 2008

Մի պատմության հպանցիկ վերլուծություն

Որ լեզուն պատմում է մարդու մասին անպատմելին, շատերին է հայտնի: Նկատե՞լ եք, ինչ հրաշալի ենք արտահայտվում գեղեցկության մասին որպես գաղափարի ու որքան աղքատիկ, որպես ամերօրյա զգացմունքի` "Սիրուն ա, չէ՞"...

Նախանցյալ շաբաթ Մարշալ Գանցը պատմում էր այն մասին, թե առաջնորդն ինչպես կարող է պատմության միջոցով հաղորդակցվել հանրության հետ:

Մի հատված նրա խոսքից:

The story you tell of why you sought to lead allows others insight into your values, why you have chosen to act on them in this way, what they can expect from you, and what they can learn from you.

A public story includes three elements:

  • A story of self: why you were called to what you have been called to.
  • A story of us: what your constituency, community, organization has been called to its shared purposes, goals, vision.
  • A story of now: the challenge this community now faces, the choices it must make, and the hope to which “we” can aspire.
Հետո կարդացի Լևոն Տեր-Պետրոսյան ելույթը: Ելույթի նպատակը, ինչպես ես հասկացա այն, իհարկե, մարտի 1-ի և հետագա դեպքերի ընթացքի մեկնաբանությունն էր և ընդդիմության հետագա քայլերը: Առաջին մասի հիմնական կառուցվածքը ուրիշի պատմության, այսինքն Ռոբերտ Քոչարյանի պատմության մեկնաբանությունն էր: Մեկնաբանության ընթացքում երբեմն պատմվում էր նաև իր` ԼՏՊ պատմությունը: Իր պատմության մասին մի քանի հարց.

- "Տասը-տասնհինգ րոպեից հրապարակը լիովին դատարկված էր ցուցարարներից, եւ այնտեղ լիակատար տիրություն էին անում ոստիկանները, խորտակելով բարձրախոսներն ու դեռեւս կանգուն մնացած վրանները։ Ահա սա է ողջ իրականությունը, որի մասին կարող են վկայել դեպքերին ականատես շուրջ երեք հազար ցուցարաներ": - Ոստիկաններն ովքե՞ր են այս դեպքում: Կատարվել է հանցագործությո՞ւն: Ո՞վքեր են ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐԸ:

- "Եւ երկրորդ. աշխարհի ոչ մի երկրում դեռեւս տեսնված չէ, որ իրավապահ մարմինները խուզարկության գնան շուրջ երեք-չորս հազար ոստիկաններով": - Ես ինչքան ֆիլմերում տեսել եմ, մի հոգու տուն խուզարկության գնում են ամենաքիչը երկու ոստիկանով: Կար "երեք հազար ցուցար": Ինչո՞ւ է ոստիկանների թիվը զարմանալի... Հասկանում եմ, որ հեգնանքս անտեղին է, բայց...

- Ոստիկանության հրազենով զինված-չզինված լինելու մասին հատվածում, ինձ համար անհասկանալի մնաց ժամանակի հարցը. մարտի 1-ի առավոտվա, թե՞ երեկոյի մասին է խոսում ԼՏՊ:

- "Ես մերժել եմ, մտավախություն ունենալով, որ դեսպանատներից ուքաղաքի կենտրոնից հեռու, իշխանությունները կարող են ցուցարարների նկատմամբ նոր բռնություններ կիրառել եւ պնդել եմ, որ հանրահավաքը տեղափոխվի Մատենադարան": - Մինչև մերժելը խոսք գնացե՞լ է երաշխիքների մասին, այսինքն նման մտավախության առկայության դեպքում, Դուք փորձե՞լ եք բանակցել ՌՔ-ի հետ այն մասին, որ եթե ցուցարարները տեղափոխվեն Դինամո կամ այլ տեղ, նրանց նկատմամբ բռնություն չի կիրառվի: Ինչո՞ւ չփարատել մտավախությունը, մանավանդ, եթե դա կարող էր հրաշալի հաղթաթուղթ հանդիսանալ հետո...

- Որևէ դեսպանի կողմից հաստատվել կամ մերժվե՞լ է բանակցություններում իրենց միջամտության մասին փաստը: Որևէ դեսպան կարո՞ղ է հաստատել Ձեր ասածը:

- "Իմ թիկնազորը այդպիսի բան չի ասել եւ չէր կարողասել, քանի որ օրենքով նա այդպիսի լիազորություն չուներ, եւ նրա միակ պարտականությունը իմ անվտանգության ապահովումն էր": - Ովքե՞ր են թիկնազորում` պետական ծառայողնե՞ր, սպաներ... Անգրագետ հարց է, թերևս, բայց կարծում եմ տեղին: Կարելի՞ է ծանոթանալ այդ օրենքին:

- "Թեեւ այնուհետեւ ինչպես այս, այնպես էլ դիտորդական առաքելությունների մյուս զեկույցներում մանրամասնորեն արձանագրվել են ընտրական օրենսգրքի խախտումների, անհավասար քարոզչական հնարավորությունների, լցոնումների, ընտրակաշառքի, կրկնակի քվեարկությունների, իշխանությունների կողմից կիրառված բռնությունների, ձայների ամփոփման ժամանակ տեղի ունեցած զեղծարարությունների, վստահված անձանց աշխատանքի խափանման, վարչական ռեսուրսների օգտագործման հարյուրավոր դեպքեր, սակայն դրանք, դիտորդների հեղինակավոր կարծիքով ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել"։ - Կարելի՞ է կոնկրետ թվերի ծանոթանալ ինչ-որ կայքում, ինչ-որ թերթում, որևէ տեղ: Որևէ տեղ դատական կարգով դրանք քննվել և քննվո՞ւմ են: Ընդդիմադիր որևէ թերթ կանոնավոր լուսաբանո՞ւմ է այդ քննությունները:

- "Բայց
քանի որ ես խորշում եմ բարոյախոսությունից (շեշտում եմ՝ ոչ թե բարոյականությունից, այլ բարոյախոսությունից), ապա զերծ կմնամ մարդկանց վարքը գնահատելուց, բավարարվելով սոսկ փաստերի արձանագրմամբ։" - Հրաշալի՜ արժեք է: Որպես իր լսարանի փոոոոոքրագույն մասնիկ (ես ինձ դեռ ժողովուրդ համարում եմ), ես ամբողջովին կիսում եմ այս արժեքը ու փորձում դրա ապացույցները գտնել հենց ելույթում: Ահա մի քանի օրինակներ` ԱԽՔ (անկախ նրանից, թե ես ինչ եմ մտածում այս գործչի մասին...), "նա, ըստ էության,... դրսեւորում է նույն անպարկեշտ վարքագիծ", "Քոչարյանի ստահոդ պնդման", "անպարկեշտորեն ու ցինիկաբար աղավաղելու"... Արդյոք գնահատականները սովորաբար ածականների միջոցո՞վ չեն տրվում...

- "Իրականում
դա պառակտում էլ չէ, այլ ահռելի մի վիհ, որ գոյացել է ժողովրդի մեծամասնության եւ իշխանությունը կեղծիքներով ու արյունահեղությամբ զավթած փոքրաթիվ մարդկանց միջեւ"։ - Վիհի մասին չեմ խոսում, բայց փոքրաթիվի մասին չեմ կարող լռել: Ես գիտեմ առնվազն 10 մարդ, ովքեր սատարում են իշխանությանը: Նրանք ընտրել են Սերժ Սարգսյանին, կամ ավելի ճիշտ, չեն ընտրել Լևոն Տեր-Պետրոսյանին: Նրանք այսօր բարիկադի մյուս կողմում են, Ձեր կողքին չեն, ինչո՞ւ անտեսել այս փաստը:

Վերջապես, ԼՏՊ առաջարկում է իր հետ միասին ընտրություն կատարել այս իրավիճակից դուրս գալու համար: Ո
՞րն է դա:
  • ՀԱԿ ձևավորում
  • ստվերային կառավարության ստեղծում
  • երկխոսություն
  • օրինական բոլոր միջոցների կիրառում հանցավոր վարչախմբից ազատվելու եւ երկրի սահմանադրական կարգը վերականգնելունպատակով:

Էլի հարցեր. ի
՞նչ է նշանակում "ստվերային կառավարություն", ինչպե՞ս է այն գործելու: Որո՞նք են օրինական միջոցները: Եթե երկխոսության երկրորդ կողմը "հանցավոր վարչախումբն" է, ինչո՞ւ բանակցել, եթե վերջնական նպատակը նրանից ազատվելն է: Եվ ինձ հուզող ամենակարևոր հարցը. ոչ մի ճգնաժամ չի առաջանում միայն մեկի մասնակցությամբ: Ներկա ճգնաժամի համար պատասխանատվություն Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ կերպ կրո՞ւմ է արդյոք:

Ես կարո
՞ղ եմ հարցնել Լևոն Տեր-Պետրոսյանին այս ամենը, թե՞ համարվում եմ "փոքրաթիվ" դա անելու համար:

Իսկ հիմա Ռոբերտ Քոչարյանի պատասխանը: Բնականաբար, շարունակվում է մեղադրելու և ինքնաարդարացման մենախոսությունը: Նորից, ինչպես և առաջին դեպքում, շատ ավելի մեկնաբանվում է երկրորդի մեկնաբանությունը, քան պատմվում իր իսկ պատմությունը: Խնդրից հաճախակի անցում անձին` "
"տկարամիտ, կամ խորապես անպարկեշտ մարդ" (անպարկեշտը քաղաքական լեքսիկոնի սիրված բառերից է կարծես): Բայց հղումներ սեփական պատմությանը կան, օրինակ` "Այդպիսի դեպքերում ուժի կիրառումն իշխանությունների համար պետք է լինի միայն հարկադրված միջոց, որը կանխում է ավելի ծանր հետևանքները": Ոչ ուղղակիորեն, բայց հայերով ընդհանրացումների վրա հիմնվել շատ ենք սիրում: Կարելի՞ է սա համարել եղածի համար պատասխանատվության ստանձնում: Թերևս:

Աղավաղված հղումներ մյուսի պատմությանը. "
կոչ անում կազմաքանդել պետական համակարգը": Ընդամենը "ավազակապետությունը":

"
Տեր-Պետրոսյանի թիկնազորը կազմված է նրան հավատարիմ մարդկանցից, որոնց թողել էին իր հետ իր իսկ խնդրանքով: Թիկնազորի ղեկավարը նրա ընտանիքին մոտ կանգնած մարդ է: Բոլորին հայտնի է, որ նրանք ընդամենը անվանականորեն են գրանցված պետական պահպանության ծառայությունում: " - Էլի չմտա մեծամասնության մեջ: Իսկ հնարավոր չէ՞ր արդյոք բոլորի "անհերքելի" հեղինակության փոխարեն հղում անել համապատասխան օրենքին:

"Նախկին
նախագահը, թվում էր, պետք է իմանար զենք կրելու ռեժիմի տարբերությունը ոստիկանությունում և ոստիկանության զորքերում:" - Նախկին նախագահին հանգիստ թողնենք: Միգուցե նրա գիտելիքները կասկածի տակ դնելու փոխարեն ավելի համոզիչ հնչեր այդ տարբերության մասին մանրամասների ներկայացո՞ւմը:

Մի կողմ թողնելով հայերեն լեզվի բառաբաշարային հնարավորությունների կիրառման տարբերությունը, հաղորդակցվելու մեջ ոճային տարբերություններ շատ չեմ գտնում...