Showing posts with label երաժշտություն. Show all posts
Showing posts with label երաժշտություն. Show all posts

Monday, January 11, 2016

Բախ

Violin Concerto in E Major, BWV 1042 


Դեյվիդ Օյստրախ  - արագը դուրս չի գալիս, մի տեսակ ճզվզիկ ա, իսկ Բախը էդպիսին, ըստ սահմանման, չի կարող լինել:-) Բախը չի վազում, ինքը «Մատրիցա» կինո ա լրիվ:-))))

Յեհուդի Մենուին - առայժմ ամենալավն ա...

Անդրյու Մայնց - հըմ, նվագախումբը շատ լավն ա, մենակատարը էնքան էլ չէ, ոնց որ... 

Էլիզաբեթ Ուոլֆիշ - եսի՞մ... նետ: 

Ջոշուա Բելլ - ինչքան էլ ցավալի ա, նետ։-) 

Գիդեոն Կրեմեր - էլի արագ ա........................ նվագախումբը շատ լավն ա: Սընթ Մարթին օն the ֆիլդս:

January 12
Անն-Սոֆի Մուտտեր (երևի էլի:-)) - ֆոն Կարայանի ղեկավարած հայտնի նվագախմբով, որը շատ լավն ա, բայց ինքը՝ չէ...

Կարո՞ղ ա ես արդեն չեմ լսում....

Tuesday, April 28, 2015

Երաժշտություն ու տենց

«Ո՞րն է բարձր երաժշտության սահմանումը կամ եթե դուք համարում եք, որ կա այդպիսի ավելի արժեքավոր, բարձր երաժշտություն, ապա ի՞նչ օբյեկտիվ ոչզգացմունքային հատկանիշներով կարելի է այդ տեսակը առանձնացնել» 

http://dabavog.livejournal.com/596360.html 

Փորձեցի հենց Դաբավոգի մոտ գրել, բայց «տեխնիկական պատճառներով» չստացվեց:-)


Որ ինձ հարց են տալիս (դե, էս էդ դեպքը չի, բայց դե:-)), սկսում եմ երկար մտածել հարցի մասին, ոչ թե պատասխանի:-) 

Էս հարցում մի քանի առանցքային հասկացություն կա.
1. երաժշտություն
2. բարձր
3. սահմանում
4. օբյեկտիվ
5. հատկանիշ

Հիմա, որ նայում եմ էս հասկացություններին, արդեն իսկ պարզորոշ նկատվում ա պատասխաններում հավանական հակասությունները: 

Երաժշտությունն ինքնին ամենավերացական, ամենասուբյեկտիվ երևույթներից ա, դրանով իսկ օբյեկտիվությամբ մտնել էս հասկացության մեջ, արդեն իսկ խնդիր ա: 

Եթե խոսում ենք հատկանիշ-չափանիշի մասին, առաջանում են նոր հարցեր: Ո՞վ է դա սահմանում: Չափանիշն ինստիտուցիոնալ երևույթ ա: Ի նկատի ունեմ, սովորաբար սոցիումը, խումբն ա սահմանում չափանիշ, չէ՞: Տարբեր երաժշտական սոցիումներ սահմանել են տարբեր հատկանիշներ: 

23-ին SOAD-ի համերգը լսում էի 6 ու 7 տարեկան երեխեքի հետ, ովքեր ղժժում-տժժում էին մի ուրիշ ձևի: Մեկ էլ մեկն ասում ա. «Քիս, ճվալը պարտադի՞ր ա»: Ռոքի սիրահարներից ո՞ւմ մտքով կանցներ սենց հարց:-))))

Երեխու մտքով անցել ա, որովհետև ինքը դեռ կաղապարված չի ժանրային հատկանիշներով, որոնք սահմանվել են կոնկրետ էս տեսակ ռոք երաժիշտների սոցիումի կողմից՝ Vocally, thrash metal can employ anything from melodic singing to shouted vocals  (գրված, թե չգրված, սա դեռ չենք էլ քննարկում:)

Tuesday, May 20, 2014

Մենակի ու կիսելու մասին

Երեկվանից լրիվ սրա մեջ եմ: Ամեն մի բջիջով զգում եմ, վայելում եմ էս ամեն ինչը: Ու ձեռքերս քոր են գալիս. հա ուզում եմ մի քանի, չէ, մի քանի չէ, լիքը մարդկանց ուղարկել լինքը: Ինձ հազիվ եմ զսպում, որ ՖԲ-ում չդնեմ, որտեղ մի երեք հարյուր մարդ գոնե կարող ա լսի: Ու որպեսզի չդնեմ, էստեղ գրում եմ:-) Ու մտածում եմ, ինչու եմ ուզում էդքան էական, անհատական, միանգամայն իմական բան աշխարհին ի ցույց դնել: Մանավանդ, որ շատ լավ գիտակցում եմ ռիսկը... Հետո հիշեցի առաջին պահերից մեկը. Ուոթերսը գրկում ա Վեդերին, Վեդերն սկսում ա երգել, հետևում կանգնած կիթառիստը ժպտում ա.... Այ երևի ես էլ եմ դրա համար ուզում կիսել: Էդ մենակ, անծանոթ մարդկանց միջով անցնող էլեկտրականությունը, որ ամեն մի հպումով Վեդերին դարձնում ա Ուոթերս, Ուոթերսին՝ Վեդեր, միաժամանակ ամեն մեկին թողնելով ինքն իր մեջ, սպանում ա....

Thursday, March 13, 2014

Ode to spring:-)

Էսօր ցրտիկ ու գարնանային օր ա: Աշխատանքային տրամադրություն՝ զրո: Գժական՝ միլիոն: Բայց գրասենյակի փափուկ աթոռին, էկրանի դիմաց ի՞նչ գժություն:-)))))))))) Լսում եմ Mumford and Sons. Not even among my top ten, still "my blood runs weak", ինչպես երգում են էս ջահելները:-)

Նայում եմ էս գժերին, ու էս ամբոխային, ունիվերսալ սիրային տրամադրությունը լրիվ սյուռ ա թվում... Կարդում եմ Վերբերի «Մրջյունները» (երբեք չէի պատկերացնի, թե ես էսքան տարված կկարդամ մրջնային հասարակության ու անհատի կյանքի «աննշանակալի» պատմությունները:-) ), նայում եմ էս մարդկանց ու մտածում, երևի մենակ մարդ-կենդանին ա, որ կյանքին զուգահեռ ստեղծել ա մի լրիվ ուրիշ երևույթ՝ արվեստ: Մյուս տեսակներն ի՞նչ են անում՝ ծնվում, սնվում, բազմանում, մեռնում: Մենք արանքում հասցնում ենք էս ամենից բացի մի ուրիշ բան էլ անել... Վեր կանգնել էն ամենից, ինչ կյանքի էություն ա: Երևի դրանից ա, որ մենք աստված ենք զգում մեզ, մենք ստեղծում ենք, ու ստեղծագործությունը գոյություն ունի մեր էքզիստենցիալ՝ գոյական անհրաժեշտությունից դուրս: Միաժամանակ՝ ներս...

Weep for yourself, my man
You'll never be what is in your heart
Weep little lion man
You're not as brave as you were in the start
Rate yourself and rake yourself
Take all the courage you have left
Wasted on fixing all the problems
That you made in your own head

And what is in your heart????

Tuesday, April 23, 2013

Վտանգավոր խաղի մասին

Էս խաղը չարի ու բարու խաղ ա, բայց ի տարբերութուն հեքիաթների, չկա չար կախարդ, որ սև կավճով քեզ համար գծի չարի ու բարու սահմանն, ու դու ամեն առավոտ արևին «բարև» ասելով՝ մեջքով շուռ գաս դեպի չարն ու քեզ համար ապրես գունավոր աշխարհում: 

Չկա: 

Ու դու ասում ես՝ «Սիրիր»: Հարևանին, թշնամուն: Ասում ես, երկուսով, շատով, բոլորով կարող ենք ավելի շատ բան անել, ավելի շատ բան ստեղծել, որը կիսելն ավելի հեշտ ու հաճելի է, քան չոր հացը, որի փշրունքներն էնքան քիչ են, որ ոնց էլ կիսես, մեկին չի հերիքելու ու վերջ՝ կռիվը պատրաստ ա: 

Բայց դիմացինդ, ասենք, Մարսից ա, որտեղ փշրանքը էն ամենն ա, ինչ իրեն պետք ա (պետքի սահմանն ինքը հստակ գծել ա), ինչ ինքը մտածում ա (իր մեկնաբանություններն են իր արժեքների, պատկերացումների հիման վրա, գրեթե բացարձակ ճշմարտություններ, որովհետև իր ապուպապերից սկսած իրենք էդպես են տեսել աշխարհը), ինչ ինքը ուզում ա (ինքը կամ իր փոխարեն ուրիշները, կարևոր չի, կարևոր ա, որ ինքը դա յուրացրել ա), ինչը իրան ստիպում ա ապրել: Ինքը դարերով կռվել ա, ինքը ուրիշ բան չգիտի անել: Դու էլ ասենք դարերով սիրել ես ու դու էլ ուրիշ բան չգիտես անել: 

Հիմա ի՞նչ անել, երբ դուք երկուսով հայտնվել եք ռինգում. հստակ սահմաններ կան, փախչել չի լինի: Սիրե՞լ, թե՞ կռվել: Թե՞ հարցն էլ եմ սխալ տալիս: Ուրի՞շ ինչ հարց տամ, որ էդ ռինգում էդ երկուսն իրար հետ մի օր ապրեն: 

Էսօր մի էսպիսի հետաքրքիր գործ եմ հայտնաբերել, շաաաատ հետաքրքիր: Ու արդեն մի երկու ժամ ա լսում եմ: Շատ հետաքրքիր...  Luigi Boccherini: La Musica Notturna delle Strade di Madrid - Op. 30 n. 6 (G. 324)




Wednesday, March 27, 2013

Պարելու մասին ու ոչ միայն

Հա, երևի դրա մասին գրեմ, ոնց որ նախավարժանք, էլի, որ հետո ստացվի գրել էն, ինչ պետք ա գրել:-) 

Էս երկու օրը սա տեսա: Իհարկե լավն ա: Շատ լավն ա: Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում կիսել էն հիացական արձանգանքը, թե «Էս ինչ հրաշք պար ա»: Բա սա պա՞՞՞՞՞՞՞ր ա.... Չէ: Սա շատ սիրուն ուրիշ բան ա, օրինակ՝ երաժշտական ակրոբատիկա: 

Thursday, December 6, 2012

Բախի մասին

Համալսարանում ճանաչեցի իմ կյանքում ամենամեծ ու խորը ու երկար ու անդառնալի հետք թողած մարդուն՝ անգլերենի դասախոսիս: Անցա երկրպագությունից մինչև հուսահատություն կեղտոտ ճանապարհով, սևուսպիտակ բարու ու չարի, հետևաբար՝ սիրո ու չսիրո սանդուղքով վազվզեցի վերև ու ներքև, ու իմ ընկալումների հորձանուտում խարսխեցի մի տեղ, որտեղ ինքը փորձում էր ինձ ուղղորդել մի քանի տարի շարունակ: Հիմա էլ չգիտեմ ինչ է նշանակում տրանսենդենտալ, բայց գիտեմ ինչ համուհոտ ունի, ինչ մարմնավորում ունի այն իմ կավե մարմնում՝ էսպիսի: 

Երաժշտությունից ես դառնում եմ շարժում: Մի քանի հավերժական րոպեների պերպետում մոբիլե: 

Աշուն ա: Իմ կյանքում: 

Monday, July 16, 2012

Աշխարհաստեղծ

Կա էդպիսի մի բան, որ կոչվում ա «առաջին պահ»... Երբ հնչում է առաջին նոտան... Եթե մեկը փորումս էնպես խփեց, որ սիրտս տեղում թփրտում ա, որովայնումս նեղվելով մի մեեեծ անակոնդա ա անցնում, մրջյունները ոհմակով վրա են տալիս-հասնում մինչև ուսերս ու մոռանում եմ շնչել, ուրեմն ես տրվում եմ՝ անմնացորդ: Ինձ դիպչելը հավասար ա գլխով պատ ջարդելուն: 

Ես աշխարհն եմ գտնում ու գրկում էս առաջին պահերին...

Friday, July 13, 2012

ԱԱԱԱԱԱԱԱ

Բայց ես ինչո՞ւ էդպես էլ հեղափոխական չդարձա` էդքան ագրեսիա ունենալով ներսում...

Ching Chime

Monday, July 25, 2011

Նարեկ Հախնազարյան

Անհետաքրքիր ու տհաճ աղմուկից հետո հետաքրքիր էր լսել Նարեկին. արդյո՞ք հերթական քաղաքական պաստառով հաղթանակն էր, թե՞ իսկապես գործ ունենք լավ երաժշտի հետ: Հպարտությամբ ու հիացմունքով լսեցի Նարեկին... Արտակարգ նուրբ ու զգայուն կատարող է, նույնիսկ երիտասարդությանը հատուկ այն վերթերյան զգացմունքայնությամբ, որը հիմա գրեթե չեմ հանդիպում: Չէ, գրեթե չէ, այդպիսի ուրիշին չգիտեմ:-)

Ռախմանինով «Վոկալիզ» - 2008թ.: 2011թ.՝ զարգացումն ակնհայտ է... Մարդու երջանկությունը երևի հենց էդ շարժման մեջ ա, թե չէ՝ կանգնել-դոփում եմ:-)

Thursday, April 15, 2010

Մացուև

Երևի շուտով ինձ կպակասի միայն կարմիր շրթներկն ու տտիպ, հնադարյան օծանելիքի բուրմունքը:-) (Շտապ պիտի ДДТ-ի համերգին գնալ;-))
Բայց հանուն այս գործի՝ թեկուզ հինայից ժանգոտված մազեր...
Պատահմամբ վերջին երեք շաբաթվա ընթացքում երկու անգամ լսեցի այս գործը՝ տարբեր կատարմամբ: Առաջին անգամ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի ու Դենիս Մացուևի կատարմամբ, այսօր՝ Լոնդոնի ֆիլհարմոնիկի ու Եվգենի Սուդբինի: Երբ նվագում էր Մացուևը, զռռոցս հազիվ էի զսպում... ոնց որ դաշնամուրի լարերը իմ ներսում լինեին...
***
Իսկ Ստրավինսկու Весна священная (անգլ.՝ The Rite of Spring, հայերեն ինչպե՞ս է) ասես երեկվա Shutter Island-ի շարունակությունը լիներ... բռռռռռ.... «սոնանսն» ամեն դեպքում ավելի եմ սիրում:-)

Tuesday, April 13, 2010

Antonin Dvorak: Cello Concerto in B minor, Op. 104, B. 191

1. Allegro (1, 2)
2. Adagio, ma non troppo (1, 2)
3. Finale: Allegro moderato - Andante - Allegro vivo (1, 2)

Friday, April 2, 2010

Schumann Fantasie-Stucke Op. 73

Misha Maisky and Martha Argeirich

Room 12, National Portrait Gallery


Կան գործիքներ, որոնք միջակությունը ներել չեն կարող: Թավջութակը դրանցից մեկն է: Կամ պիտի կատարյալ լինես, կամ համեստ այնքան, որ ուղղակի ցավ չպատճառես էս մեծ գործիքին:

Իհարկե, կարող էի հեռանալ Վիվալդիի Սոնատ #6-ից հետո: Բայց համերգն սկսվելուց ընդամենը երկու րոպե առաջ աչքս ընկավ աջ պատին կախված դիմանկարներից մեկին: Խռովված, բռնկուն ու սևեռուն հայացքն անմիջապես գամեց ինձ տեղում: Նույնիսկ Հենդելի հսկայական պորտրեն չկարողացավ ներքին հուզմունքն ու հետաքրքրությունը փոխել հարգալից երկյուղածության: Երբ ընկերուհուս ցույց տվեցի, ասաց, որ տակի դիմանկարն էլ վատը չի: Համաձայնվեցի, բայց, «Տակինը երևի խելոք տղա ա եղել, ընտանիքի կարգին հայր: Վերևինի մեջ հանելուկ կա, ինչ-որ կատաղի բան»: (Տակինը, պարզվեց, պալատական նկարիչ է եղել:-))

Մնացի, որ տեսնեմ, թե ով էր, երևի մի հարյուր տարի (ինչպես հետո պարզեցի, նույնիսկ ավելի քան երկու հարյուր) հետո, ինձ փրկում անտաղանդ թավջութակահարից, ով էնպես էր ցավացնում էդ սիրուն գործիքն ու աղճատում հրաշալի գործերը, որ լացս գալիս էր:

Ջեյմս Բերրի: Իռլանդացի նկարիչ, ով հանուն իր համոզմունքների վիճում է իր բոլոր հովանավորների հետ ու հեռանում:

The 1911 Encyclopædia Britannica has this to say:
As an artist, Barry was more distinguished for the strength of his conceptions, and for his resolute and persistent determination to apply himself only to great subjects, than for his skill in designing or for beauty in his colouring. His drawing is not especially good, his colouring ordinary. He was impulsive; sometimes morose, sometimes sociable and urbane; jealous of his contemporaries, and yet capable of pronouncing a splendid eulogy on Reynolds.

Միևնույն է, հրաշալի նկար է:

Thursday, September 18, 2008

2nd Yerevan International Music Festival

Rubinstein Plays Schubert Impromptu (we did not have Arthur Rubinstein, of course, but i discovered Schubert:-)))))

Sergey Khachatryan - Brahms violin sonata No.3 4mov

Paganini: Julia Fischer

***
Սվետլանա Նավասարդյան. «Շոպեն: Որովհետև նրա երաժշտությունում լռությունն ամենաշատն է»: Փաստորեն, լռությունն էլ է տարբեր լինում: Ես լռում եմ էսպես:-)

Wednesday, January 16, 2008

Madeleine Peyroux (Մեդլին Պեռու)

Նոր "հայտնագործություն": Համոզված էի, որ սևամորթ երգչուհի է, ու անպայման 50-ն անց:-) 33-ամյա սպիտակամորթ ամերկացի: Այո, այո, չնայած անթերի ֆրանսերենին, ամերիկացի է:-)

Սա Քոենի երգն է: Անասելի հոգեթով կատարում է: Լսեցի նաև Քոենի կատարումը, բայց առաջինն ավելի դուր եկավ:

Dance Me To The End Of Love

Dance me to your beauty with a burning violin
Dance me through the panic 'til I'm gathered safely in
Lift me like an olive branch and be my homeward dove
Dance me to the end of love
Dance me to the end of love

Oh let me see your beauty when the witnesses are gone
Let me feel you moving like they do in Babylon
Show me slowly what I only know the limits of
Dance me to the end of love
Dance me to the end of love

Dance me to the wedding now, dance me on and on
Dance me very tenderly and dance me very long
We're both of us beneath our love, we're both of us above
Dance me to the end of love
Dance me to the end of love

Dance me to the children who are asking to be born
Dance me through the curtains that our kisses have outworn
Raise a tent of shelter now, though every thread is torn
Dance me to the end of love

Dance me to your beauty with a burning violin
Dance me through the panic till I'm gathered safely in
Touch me with your naked hand or touch me with your glove
Dance me to the end of love
Dance me to the end of love
Dance me to the end of love

Monday, October 8, 2007

Rock for Freedom

Երեկ Մհերն իր ելույթից առաջ ասաց. «Հայաստանում ազատության հետ տարօրինակ բաներ են կատարվում»: Ամեն տեղ է կատարվում: Ազատության մասին խոսակցություններին հընթացս նվազում է ազատություն ապրելը:

Վերջերս ուսանողներիս հետ միասին կարդում էինք Շերվուդ Անդերսոնի «Սերմեր» պատմվածքը: Ահա մի հատված.

The lives of people are like young trees in a forest. They are being choked by climbing vines. The vines are old thoughts and beliefs planted by dead men...I want to be a leaf blown by the wind over hills. I want to die and be born again, and I am only a tree covered with vines and slowly dying. I am, you see, weary and want to be made clean."

Ընդհանրապես հրաշալի պատվածք էր: Անդերսոնը պատմվածքի ամենամեծ վարպետներից է, որին երբևէ հանդիպել եմ: Կարդալիս մտածում էի, թե որքան դժվար է փոքրիկ մի դրվագում ամփոփել մարդկային դեմքերն ու կյանքերը... Մի քանի պատմվածք կարդալով` մի օրինաչափություն նկատեցի: Հերոսներին հաճախ անանուն է թողնում: Երևի պատահական չի: Անունն ամբողջական, բազմակտավ նկարագիր է պահանջում. վեպ: Պատմվածքը մարդու կյանքից մի այնպիսի պատառ է, որ պատմում է նրա անհատականության մասին, առանց մանրամասնելու ողջ անատոմիա-հոգեբանական ամբողջությունը: Անասելի բարդ խնդիր է:

Իսկ ինչպե՞ս ազատվել քեզ խեղդող մտքերից ու հավատալիքներից, մնալ ինքդ քեզ հավատարիմ և ...ազատ... Ինչպե՞ս քշվել քամուց որպես «ես»: Ես չգիտեմ այս հարցի պատասխանը:

Բայց շեղվում եմ թեմայից: Երեկվա համերգը: Չգիտեմ ինչու, առաջին անգամ միայն երեկ մտածեցի, որ մեր ռոք համայնքն էլ նույնական է փոփին: Չեմ զգում վերելք, ինքն իրեն այդ երաժշտության մեջ բացահայտելու մոլուցք, թեկուզև սխալական: Այսինքն, իզուր եմ ընդհանրացնում: Օրինակ` Սակվոյաժը վատ խումբ չի, հավեսով, ուրախ, փորձարարական ջահելներ են: Օքսենհեմը բավականին մեղեդային է, սովորաբար հնչում է որպես խումբ, ոչ որպես անհատների խմբավորում: Մնացածը... Բամբիռի մասին չեմ խոսում, քանի որ երեկ չկային: Թեև որպես ռոք խումբ ամենաշատն եմ սիրում. ամենավարակիչն են, ամենաանկեղծը: Սիրում եմ նաև Օքսենհեմին, բայց գիտե՞ք ում են նմանվում: Իրենց արվեստի մեջ հասունացած վարպետների, որոնց պոռթկումն ինչ-ինչ պատճառներով կասեցվել է: Միգուցե ա՞յլ բեմեր են հարկավոր նրանց նոր հրաբխի համար...Առանց հրաբխի արվեստ չկա. առանց ժայթքումների, սխալների, ճանապարհներից արյունոտված ոտքերի արվեստ չկա: Լավագույն դեպքում լավ կատարում:

Մի խոսքով, երեկ լավ էր միայն տանից դուրս գալու փաստը:-) Կամ էլ մոռացել եմ, ինչպես են ուրախանում:-)

Իսկ Օննիկի հոդվածից, չգիտեմ ինչու, զայրացա: Նույնիսկ եթե ամեն ինչ ճիշտ էր, այդքան թույնը գունազրկել էր նույն այդ ճշմարտությունը: Արհեստավարժ լրագրողից ավելին էի սպասում. կուզենայի հարցազրույց տեսնել նույն Բելլայի կամ Սուրենի հետ: Չեմ կարծում կհրաժարվեին...

Ամեն ինչ խառնեցի իրար: Երևի շատ բան ունեմ ասելու ու վախենում եմ չհասցնել:-)

Wednesday, September 19, 2007

Երևանյան սեպտեմբեր

Աշնան արևը ստիպում է գնահատել ջերմությունը: Չլիներ քաղաքի աղմուկը, կարելի էր գնահատել նաև երևանյան սեպտեմբերը: Բայց աղմկում է քաղաքն օր ու գիշեր: Փողոցները փակ են, քանդված են, վարորդներն անհանգիստ են, ջղաձիգ, մարդիկ ձմռան ակնկալիքն աչքերում ու սրտերում, ամառն էլ մարմնիններին ապրում են իրենց մի օրը: Փոշի է` կավոտ, մշուշային:

Երեկ «Վերադարձ» փառատոնի սկիզբն էր: Ծրագրում` Բախ և Մարչելո:
Նվագում էր նաև Սվետլանա Նավասարդյանը: Կատարում էր Բախի Concerto for Piano d-moll: Առաջին անգամ էի լսում նրա կենդանի կատարումը:

Երբ հնչյունները մեղեդի են դառնում սահուն ու ներդաշնակ, երբ մարդկային ջիգը այնպես է միահյուսվում գործիքին, որ լսելի են միայն փոթորիկն ու ցավը, մեղմությունն ու լայն սփռված տխրությունը, երբ երաժշտությունն ընկալում է մարմինդ, ուղեղդ ու սիրտդ, դու ամբողջովին, առանց այս անդամահատման, երբ երաժշտությունը մասն է քո ու չի ստիպում մտածել «Օհ, Բախ, հանճարեղ երգահան է: Կոնցերտը թավջութակի համար գրվել է հոգեկան տվայտանքների արդյունքում» հիմարագույն մտքեր, ուրեմն դու լսում ես Վարպետի կատարմամբ Վարպետի ստեղծագործություն: Դու ներկա ես արարման: Հազվադեպ է լինում, բայց երբ գտնում ես այդ պահը, կյանքը թվում է օվկիան: