Wednesday, August 25, 2010

Անհավատալի արկած մեր այգում

Ինչպես ամեն առավոտ կիսափակ աչքերով իջա խոհանոց: Մեր խոհանոցն ապակեպատ դուռ ունի, որը բացվում է դեպի փոքրիկ այգին, որտեղ այս պահին հասունանում են խնձոր ու սալոր, խոտն էլ հասել է ծնկներից մի քիչ ներքև, որովհետև վերջին անգամ կտրելիս ջարդեցինք հնձիչի ատամներից մեկն ու անընդհատ մոռանում ենք նորն առնել:

Tuesday, August 24, 2010

Philip Larkin: Jill

Օքսֆորդ: Երկրորդ համաշխարհային: Տասնութամյա պատանի, ով մի քիչ խելք ունի, մի քիչ ավելի շատ ջանասիրություն ու դրանց շնորհիվ փոքրիկ քաղաքի աշխատավոր ընտանիքից ընկնում է Օքսֆորդ, որտեղ մի քառակուսի կիլոմետրի վրա խտացված է աշխարհի հզորագույնների շատ մեծ տեսակարար կշիռ:

Thursday, August 19, 2010

Ոչ միայն դուռն ա փակ, պատուհաններն էլ հետը մեխված են էս երկրում

Ու ոչ ոք պատասխանատվություն չի՞ կրելու Մուշի համար... Ախր էս շինարարական կազմակերպությունը ոչ թե պետք ա ներողություն խնդրի, մենք էլ հուսանք, թե նախագահից վախենալով կշտկի ամեն ինչ, այլ պետք ա միանգամից գործ հարուցել դրա դեմ, պետությունն ընդդեմ գլենդել-եսիմ-ինչ-զիբիլի դեմ՝  ժամանակավոր դադարացնելով դրա բոլոր գործառույթները... Լավ, թքած երկրաշարժից տուժած մարդկանց վրա, սա սովորելու վրա ա, բա որպես նախագահ որ քեզ խաբում են, դա՞ էլ հեչ... Սիրտս ուղղակի պայթում ա... ու ես դեռ մտածում եմ, թե ճիշտ որոշում եմ կայացրել...

Ի՞նչ կարելի ա անել, ինչպե՞ս կարելի ա պայքարել էդ մարդկանց համար:

Wednesday, August 18, 2010

Henry James: Washington Square

Երևի լավ վիպասանի հիմնական բնութագրիչներից մեկը բազմաձայնությունն է՝ պատկերել կերպարներին իրենց միջավայրներում իրենց յուրահատուկ ձայներով: Չփորձել նրանց փաթաթել պատմողի ձայնը կամ գերակա միջավայրին հատուկ ձայնը, որը խլացնում է անհատականությունը (վերջինս դժվար է ձեռք բերվում, որոշ մարդիկ դրանից ընդմիշտ զուրկ են մնում: Բայց նույնիսկ այս դեպքում անհատը ձևավորում է ուրույն մի արտահայտչաձև, որը վիպասանը պիտի կարողանա բացահայտնել):

Monday, August 16, 2010

Stories of ingenious crime and inspired detection in the adventures of Sherlock Holmes

Վերընթերցում եմ «մեր թվարկությունից միլիոն տարի առաջ» կարդացած պատմվածքները անկրկնելի Շերլոկ Հոլմսի մասին: Գրեթե քսանհինգ տարիները, որ բաժանում են 1980-ականներին ունքերը կիտած երկար ոտքերով դեռահասին 2010թ.-ին աշխարհի տակ լիքը բաներից մի քիչ-մի քիչ ուղեղի մեջ հավաքած միջին տարիքի կնոջը (դե մի օր պիտի խոստովանես ինքդ քեզ, թե՞ չէ:-)), այսպես են փոխել  ընդմիշտ միջին տարիքում զմռսված Շերլոկ Հոլմսին.

Friday, August 13, 2010

España

Ինչքան մոտենում ենք վերջին, էնքան ավելի շատ ենք հիշում սկիզբը (դե սա ավելի շուտ մեջտեղ ա, բայց ամենա-ամենասկզբի վրայով արդեն անցել ենք:-)

Tuesday, August 10, 2010

Իսկականից շաշ-մաշ

Ամեն անգամ հերթական կուրսայինն ամփոփելիս հազիվ եմ զսպում, որ հոլիվուդյան happy end-ով հռետորական պսևդո-օպտիմիստական ամփոփում չգրեմ: Ահա թե ինչպես է մարդկանց փչացնում մանուկ հասակում ռոմանտիկ վեպեր կարդալը:-))) Կամ էլ «պայծառ ապագային» աներկբա հավատալը:-) Նույնիսկ եթե դիմացիններդ քեզ պիտակում են որպես անհույս էքզիստենցիալիստ:-)

Sunday, August 8, 2010

George Orwell: Coming Up for Air

Ինչպես է ժամանակը բաժանվում «մինչև ու հետո»-ի: Ինչու մերոնք չեն դիմանում սուպեր-ամեն-ինչերի առատությանը՝
­"Christ! What's the use of saying that one oughtn't to be sentimental about 'before the war'? I AM sentimental about it. So are you if you remember it. It's quite true that if you look back on any special period of time you tend to remember the pleasant bits. That's true even of the war. But it's also true that people then had something that we haven't got now.

Tuesday, August 3, 2010

Զատիկ

© Dilmurat Mahmut
Վերջին մի շաբաթում կարծես պետհամալսարանի տարիները հետ եկած լինեն. գնում եմ արշավ, կարդում եմ, սեղանի շուրջ մի բաժակ թեյով լսում եմ ընկերներիս, վիճում եմ Աստված կա, թե չկա, ինչն է բարոյական ու անբարո, քննարկում ենք Ջորջ Օրուելին ու անգլիական ռոմանտիկ բանաստեղծությունը... Միայն ռոք երաժշտության փոխարեն դասական FM եմ լսում:-) Ու էս ամեն ինչը լուրջ:-) Ընթացքում անգամ անկեղծորեն մոռանում եմ իմ ցինիզմի ու սկեպտիցիզմի մասին:

P.S. Սասեքսում արշավի ժամանակ մի մեծ զատիկ տեսա: Իտալուհի Մարիան ասաց, որ Իտալիայում եթե զատիկ տեսար, ուրեմն բախտը ժպտում է քեզ: Ժպիտից, ցանկացած ժպիտից, միշտ տաք է ու հաճելի:-)