Monday, May 6, 2013
Շահեր ու բանակցության քվանտային մոդել
Monday, June 25, 2012
Эрих Фромм: Иметь или быть
Tuesday, March 13, 2012
Հենց էնպես
Monday, December 6, 2010
Վերագտնված երազ՝ Քամյու
Thursday, July 8, 2010
Means and Ends
Sunday, June 20, 2010
Anthony Giddens: Modernity and Self-Identity
Friday, May 21, 2010
Simone de Beauvoir: The Second Sex
Friday, May 14, 2010
Simone de Beauvoir: The Second Sex
"...Although she may feel the sexual urge as a personal need, since she seeks out the male when in heat, yet the sexual adventure is immediately experienced by her as an interior event and not as an outward relation to the world and to others.
"To maintain is to deny the scattering of instants, it is to establish continuity in their flow; to create is to strike out from temporal unity in general in irreducible, separate present. And it is true also that in the female it is the continuity of life that seeks accomplishment in spite of separation; while separation into new and individualized forces is incited by male initiative." (p.57)
Will be interesting to learn about the re-positioning of woman in the mid 20th century.
Tuesday, April 27, 2010
David Harvey: The Enigma of Capital
Thursday, April 22, 2010
The Information Age: Economy, Society and Culture (Vol. II): The Power of Identity
Friday, March 26, 2010
The Lion and the Unicorn: Socialism and the English Genuis
After all they (the British ruling class) belonged to a class with a certain tradition, they had been to public schools where the duty of dying for your country, if necessary, is laid down as the first and greatest of the Commandments. They had to feel themselves true patriots, even while they plundered their countrymen. Clearly there was only one escape for them - into stupidity. They could keep society in its existing shape only by being unable to grasp that any improvement was possible. Difficult though this was, they achieved it, largely by fixing their eyes on the past and refusing to notice the changes that were going on round them.
An empire with a Victorian past could have afforded a lapse into stupidity, but can we???
One thing that has always shown that the English ruling class are morally fairly sound, is that in time of war they are ready enough to get themselves killed. Several dukes, earls and what nots were killed in the recent campaign in Flanders. (p. 60)
Do we need another war to pronounce our elite morally bankrupt? Are we not in war enough right now? Warring with oneself is a deadlier war, isn't it? Orwell calls England a 'family with the wrong members in control'. Still a family... We seem to have had the wrong members (perhaps even the right ones) get astray far too away to remember what a family is and how it feels...
Wednesday, September 3, 2008
Ken Follet: The Pillars of the Earth
Thursday, August 28, 2008
Կուշտ, ուրախ, հարուստ:-)
- Որպես սոցիալական էակներ՝ առանց շփման երջանիկ լինել չենք կարող: Ընկերությունն ու ամուսնությունը մարդկանց ավելի երջանիկ են դարձնում: Երկուսն էլ կայունություն են առաջարկում, ի տարբերություն, օրինակ՝ ռոմանտիկ սիրո. ճիշտ է, համամասնորեն այդ սիրո ընթացքում երջանկության չափը/ծավալը (որն է չափելիության միավորը, չգիտեմ) ավելին է, սակայն ամուսությունը երջանկությունը համամասնորեն բաշխում է զույգերի ողջ կյանքի ընթացքում: Մեկը բոց է, մյուսն՝ օջախում վառվող կրակ:-) (Տնտեսագետներին էլ խորհուրդ. շփումը, ոչ թե միջոց է, այլ նպատակ:)
- Որևէ երկրում միջին երջանկությունը պայմանավորված է վեց գործոններով. 1. մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ մյուսներին կարելի է վստահել, 2. սոցիալական տարբեր կազմույթներին մարդկանց մասնակցությունը, 3. ամուսնալուծության թիվը, 4. գործազրկությունը, 5. կառավարության որակը և 6. հավատը, որ սովորաբար արտահայտվում է այս կամ այն կրոնը դավանելով: Այս բոլոր գործոնների համադրության վերլուծությունները ցույց են տալիս, որ ամենաերջանիկ հասարակությունները Երկիր մոլորակի վրա սկանդինավցիներն են:
- Մարդիկ նախընտրում են ստատուս քվոն. ավելի քիչ են ուրախանում ձեռքերումներից, քան տխրում կորուստներից: Մարդիկ նախընտրում են այն, ինչին արդեն ծանոթ են: Հանցագործությունն ու հոգեկան հիվանդությունները շատ են հատկապես խառը կամ անցումնային համայնքներում:
- Մարդկանց հուզում է նաև իրենց ստատուսի խնդիրը: Յուրաքանչյուրը ցանկանում է լինել ավելի լավը, քանի մյուսները, կամ գոնե նրանց հավասար: Արդյունքը՝ մրցավազք: Սրա արդյունքն էլ՝ անպայման հաղթողներ և պարտվողներ: Ըստ հեղինակի՝ մրցավազքը կարելի է զսպել երկու եղանակով. հարկեր և կրթություն:
- Մարդկիկ հարմարվող են: Լավին էլ, վատին էլ: Եկամուտը թմրամոլության նման մի բան է. սկզբից լավ ենք զգում, հետո «դոզաների» ավելացումն ուղղակի ծնում է կախվածություն: Սկսում ենք աշխատել ու աշխատել, մեկ էլ հանկարծ ունենք միայն եկամուտ և ուրիշ ոչինչ: Ինչպես ծխելու դեմ, այնպես այս «եկամտամոլության» դեմ կարելի է պայքարել հարկերով:
- Հարուստների եկամտի աճը նրանց մոտ երջանկության աճ բոլորովին չի ենթադրում: Ուրեմն, Արևմուտքը նոր առաքելություն ունի ստանձնելու. օգնել զարգացող երկրներին: Ոչ մի ալտրուիզմ, մաքուր շահադիտական առաքելություն. Արևմուտքն այդ դեպքում ավելի երջանիկ կզգա իրեն:
- Երջանկությունը հավասարաչափ սնվում է թե՛ դրսից, թե՛ ներսից: Ներքին ուժի ձևավորումը կրթության առանցքը պետք է լինի: Կրոնից մինչև ժամանակակից հոգեբանություն պետք է ծառայեն մարդու դրական ներուժը խթանելուն:
- Հանրային քաղաքականության հիմքում թշվառության վերացումը պետք է լինի, դե, որովհետև դրանք ավելի ակնհայտ են: Արևմուտքում թշվառության հիմնական աղբյուրներից մեկը հոգեկան հիվանդություններն են, և հոգեբուժությունը սովորական բժշկության հետ ձեռքձեռքի պետք է փորձի մարդկանց հանել այդ վիճակից:
Կրկին բավականին հետաքրիր հետազոտություններով հարուստ նյութ էր: Բայց մի տեսակ ցաքուցրիվ: Բոլորովին անհասկանալի գլխով Prozac-ի մասին... Drugs for Mind...Միգուցե այսպիսով հրավիրում էր կարդացողների ուշադրությունը այն հանգամանքին, որ հեգական շեղումները պետք է լո՞ւրջ ընդունել: Ամեն դեպքում տարօրինակ գովք էր... Ու անկեղծ ասած, շատ եմ երկմտում այս հարցի շուրջ... Էական հակասություն կա իմ բնույթի հետ, բայց ... մի խոսքով, չգիտեմ մինչև ինչքան կարելի է օգնել մտավոր շեղումներ ունեցող մարդկանց... Բարդյույթը կարող է կործանարար լինել հասարակության համար, եթե դրա կրողը հավակնոտ ու վրեժխնդիր անձնավորություն է... Խնամքն ու հոգատարությունը պարտադիր են, մինչդեռ հավասար իրավունքները հավասարապես բոլորի՞ն... Չեմ կարողանում դեռ կողմնորոշվել:
Հետո, մարդկանց շարժը դադարեցնել անհնար է: Այն աստիճանաբար ավելի լայնածավլ բնույթ է ստանալու: Միգուցե զինված հակամարտությունների աճող թիվը բնական արգե՞լք է մարդկանց պահելու իրենց ծանոթ սահմաններում... Եվ քանի որ մարդիկ հարմարվող են, շարժի արդյունքում «հարմարեցվում» են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են մարդկային ջերմությունը, հավատարմությունը, նվիրվածությունը: Մի տեսակ ծանծաղ, պլաստմասե երջանկություն ենք սարքում:
Սա էլ՝ ավելի կապակցված քննադատական:-)
Monday, August 25, 2008
Why Is Sex Fun? The Evolution of Human Sexuality
- Միգուցե նման վարքը ալտրուիզմի աղբյուր է. ես քեզ ու քո ընտանիքին միս եմ տալիս՝ ակնկալելով, որ դու էլ որսորդությունից վերադառնալիս նույն կերպ կվարվես: Սա այն դեպքում, եթե բոլորը լավ որսորդներ են, սակայն միսը բաժանվում է թե՛ լավ, թե՛ վատ որսորդներին ու նրանց ընտանիքներին: Չաշխատեց:
- Տղամարդիկ որսորդության միջոցով իրականացնում են նաև պաշտպանի իրենց գործառույթը: Առյուծները թերևս մեծ վտանգ են ներկայացնում ցեղախմբի համար, սակայն ոչ ավելի, քանի հարևան ցեղախմբի տղամարդիկ: Իսկ որսորդները բացակայում են շաբաթներով՝ կանանց ու երեխաներին թողնելով ծերերի ու անկարող տղամարդկանց հետ...
Եվ ինչո՞ւ է Աչե տղամարդը շարունակում նման վարքը: Արտամուսնական սեքսը հաճախակի երևույթ է այս ցեղախմբում: Մի քանի տասնյակ Աչե կանայք իրենց 66 երեխաների հավանական հայրեր անվանել են 2,1 տղամարդ՝ ամեն երեխայի համար: Լավագույն որսորդների անունները ավելի հաճախ են հնչել որպես երեխայի հավանական հայր...
Տղամարդու ու կնոջ շահերի տարբերություն. կնոջ բեղմնավորումից հետո նրա վերարտադրողական գործառույթի արդյունքի վրա սեքսուալ կողակցի թիվը չի ազդում: Եթե կինն արդեն իսկ բեղմնավորված է մի տղամարդու կողմից, մյուսի հետ սեքսը չի կարող ավարտվել ևս մեկ պտղի ձևավորմամբ: Առնվազն ինը ամիս: Մինչդեռ անհավատարմության մի քանի րոպեների ընթացքում նույնիսկ ամենահավատարիմ տղամարդը կարող է կրկնապատկել իր ժառանգների թիվը...
Պարզ է, չէ՞:-)))))
Բայց հիմա էլ նայենք կանանց: Կինը հաճախ տղամարդու երկու հիմնական արխետիպերից՝ 'provider' և 'show-off' (չգիտեմ ինչպես թարգմանել՝ «ապահովող» և «ցուցամո՞լ»:-)) նախընտրում է առաջինը: Առավել կայուն ու երկարաժամկետ հարաբերությունների համար: Սակայն նա բավականին շահում է, «ցուցամոլին» հարևան ունենալով, որովհետև վերջինիս հետ արտամուսնական սեքսի փոխարեն կարող է իր և իր երեխաների համար ավել միս ստանալ:
Ահա և շահերի հատման կետ: Գոյատևման համար մատչելի և հնարավորինս քիչ ռեսուրսների ծախս պահանջող ճանապարհներ:-) Սե՞ր, դա ինչ բան է...
Չեղավ էսպես, մի կես էջ ձրի թարգմանեցի:-) Իսկ գիրքը արժի կարդալ. շատ բաներ տարիների ընթացքում ինքդ ես գլխի ընկնում, ուղղակի հետաքրքիր է դրանց գիտական անվանումներն իմանալ:-) Իհարկե, կան նաև բաներ, որոնց մասին չէիր մտածել, օրինակ՝ ինչո՞ւ է մարդու էգի մոտ օվուլյացիան գաղտնի, մինչդեռ այլ տեսակների էգերի մոտ սովորաբար դա արտահայտվում է արտաքին ազդանշաններով...