Thursday, January 7, 2010

Grand Canyon

Շունչդ կտրվում է: Ներսից մի կերպ դուրս է պրծնում փոթորկոտ մի լռություն ու արծվի թևերով սավառնում քարի ու գույնի այս թագավարությունում: Բնությունն այս արքայությունում կերտել է եգիպտական բուրգեր ու մայաների հեթանոս տաճարներ, խստաբարո ռոմանեսկ եկեղեցիներ ու անհավատալի համաչափ կամարներ: Ձյունաճերմակ, թավ հսկաները խոստանում են ձյան փափկություն, խորության վայելք ու թռիչքի գայթակղություն: Լուռ, վեհ, սպտիակ պարում են դեպի անտեսանելի Կոլորադոն:
Լսվում են միայն «աաա» «օօօօօօօ» «ըըըըըմմմմմմ» ու ֆոտոխցիկների չխկոցը...
Իսկ կիրճը ապրում է իր օրը՝ գրկախառնված արևին: Սպիտակ վեհությունից կերպարանափոխվելով հրե տաճարների... որոնք մխրճվում են անհավատալի երկնքի ծիածանե կուրծքը... Մայրամուտը կիրճի տարերքն է՝ գույների, վեհության, քարե գեղեցկության պատրանք, որ իր թանձր ներկայությամբ ընդմիշտ դաջվում է ներսում...