Friday, May 21, 2010

Simone de Beauvoir: The Second Sex

"... there is in eroticism a revolt of the instant against time, of the individual against the universal." p. 90

Monday, May 17, 2010

Pizzica

Վալեն էր պատմում այս պարի մասին: Տարանտելլայի տեսակ է, որ պարում են Իտալիայի հարավարևելյան Սալենտո շրջանում: Տարանտելլան հիշում եմ դեռ երաժշտական դպրոցից, օրինակ` էսպես:

Բայց պիցիկան:-) Ինչպես բոլոր ազգային պարերից, հողի հոտ ա գալիս: Ու ինչքան ներդաշնակ ա բնությանը. երբևէ տեսե՞լ եք աղավնիների «սիրահետումը»:-)) Էգը իր համար էս կողմ-էն կողմ ա գնում, արուն էլ պոչն ու թևերը բացած, ոգևորված, ղունղունելով մոտենում ա էգին ու սպասում, տեսնի, նա ինչպես կարձագանքի: Շատ նման են շարժումները:-)

Պատմությունն էր հետաքրքիր. ասում են, տարանտելլան ծիսական պար է եղել: Տարանտուլայի թունավոր խայթոցի արդյունքում մարդիկ սկսել են արագ-արագ, անկապ շարժումներ անել ու տարանտելլայով փորձել են մաքրել մարմինն այդ թույնից:

Sunday, May 16, 2010

Թաց կիրակի

"An Armenian Woman" Charles Landelle, 1866

Աչքերս բացեցի ու ... կապույտ, կանաչ, դեղին: Արև: Վերջապես: Հենց դիմացս պատուհանն է, ու գրեթե ամեն առավոտ արթնանում եմ մոխրագույն ու խամրած կանաչ գույներով: Իսկ երբ երկինքը կապույտ է, պարզվում է երկու ծառերից մեկը դեղնականաչավուն է, ոչ թե կանաչ: Դուրս եկա պարտեզ, այ քեզ բան, տաք է: Ուրախ-ուրախ մտա ամառային զգեստիս մեջ ու վազեցի դեպի կանգառ: Մինչև հանրակացարան հասնելը ամեն ինչ նորից գորշացավ: Բայց ջերմությունը դեռ դիմադրում էր: Մույնիսկ մինչև Hertford House: Մի ամբողջ կյանք կարելի է ապրել Լոնդոնի պատկերասրահներում: Ու ինչ տեսա­՞: Չէ, չտեսա, Նահոմը կամաց շշնջաց. «Նվեր ունեմ քեզ համար»:

Ինչով է հայ, չգիտեմ, բայց որ գեղեցիկ է, գիտեմ: Օրիենտալիստներին ճշգրտությունը հազիվ թե շատ հուզելիս լիներ, հակառակ դեպքում եվրոպական հանդերձներով գեղեցկադեմ պարսկուհիներ չէին նկարի: Կամ էլ Լանդելը Միջին Արևելքում 19-րդ դարի երկրորդ կեսին էսպիսի հայուհիների ա հանդիպել, ո՞վ գիտի:-) Ես չկարողացա ոչ մի բան գտնել նկարի վերաբերյալ:

Հետո Նիկն ասաց, որ պարսկերենում սովորաբար խոսափում են հայհոյանքներից, որոնք վերաբերվում են մորն ու քրոջը: «Մենք մի հասկացություն ունենք, «նամուս», չեմ կարող թարգմանել, դա սրբություն է մեզ համար»: Հայ ազգային ավանդույթներ...

Saturday, May 15, 2010

St. James Park, London

© Ձյունիկ Վանեսյան

Այգին քաղաքի մարմինն է՝ կարելի է զարդարել, ձևափոխել, թաքցնել, տանջել, սիրել, ատել: Սիրված մարմինն ինքն իր հետ հաշտ է: Ու գեղեցիկ:

Friday, May 14, 2010

Simone de Beauvoir: The Second Sex

I'm stuck with the thesis. Again... So, will make use of some week-old advice from Vale: "Beauvoir! Her Second Sex! Incredible! You've got to read it, Kris!" Well, I am...

"...Although she may feel the sexual urge as a personal need, since she seeks out the male when in heat, yet the sexual adventure is immediately experienced by her as an interior event and not as an outward relation to the world and to others.
But the fundamental difference between male and female mammals lies in this: the sperm, through which the life of the male is transcended in another, at the same instant becomes a stranger to him and separates from his body; so that the male recovers his individuality intact at the moment when he transcends it. The egg, on the contrary, begins to separate from the female body when, fully matured, it emerges from the follicle and falls into the oviduct but if fertilized by a gamete from outside, it becomes attached again through implantation in the uterus. First violated, the female then alienated - she becomes, in part, another than herself." (p. 54)

"To maintain is to deny the scattering of instants, it is to establish continuity in their flow; to create is to strike out from temporal unity in general in irreducible, separate present. And it is true also that in the female it is the continuity of life that seeks accomplishment in spite of separation; while separation into new and individualized forces is incited by male initiative." (p.57)

Will be interesting to learn about the re-positioning of woman in the mid 20th century.

Thursday, May 13, 2010

Հոտաբույլ:-)

Մեկ-մեկ տանեցիք որ ճաշ են սարքում, քիչ ա մնում գլուխս առնեմ ու փախչեմ, բայց անտեր քաղաքում սառնամանիք ա էս մայիս օրով, էլ չասած, որ երբեմն մեր թաղում ստիպված եմ լինում արագ-արագ քայլելով թաքնվել կպչուն հայացքներից: Ի՞նչպես կարելի ա հաղթահարել ձկան սոուսի հոտը («Ձուկն էնքան նեխում ա, մինչև դառնում ա սոուս», Ջաո:-)): Իհարկե գրելով հոտերի մասին:-)

90-ականների վերջերն էր: Մի օր Ամերիկյան համալսարանի գրադարանում կարդում էի, երևի հոգնեցի, թե ինչ, անցա ամսագրերին: Անունն անգամ չեմ հիշում, ինչ ամսագիր էր, ինչի մասին էր, որովհետև ոչ մի բան էլ չկարդացի: Բացել, դրել եմ առջևս ու վայելում եմ դրանից եկող բուրմունքը: Որպեսզի չսովորեմ այդ բուրմունքին, սկսեցի թերթել, մինչև հասա մի գովազդի, որն այդ բուրմունքի պատճառն էր: Նկարում ոսկեգույն աշուն էր ու տերևներն էնպես էին բուրում , էլ չասելու, իսկ անկյունում գրված էր. Indian Summer/Priscilla Presley... 2000թ.-ին Բալթիմորում իմ առաջին ու անգնահատելի ձեռքերումն էր:-)

Ամռանը գյուղ գնալիս պապան միշտ մեեեեծ ձմերուկ էր առնում: Երեկոյան մթնշաղին գետի խշշոցի ու հարևան-բարեկամների միալար զրույցի ուղեկցությամբ բուրող ձմերուկի թարմությունից մինչև հիմա ներքուստ սարսռում եմ:

Պապան ու Էդգարն անձրևներից հետո գնում էին սունկի: Իսկ երեկոյան... սնկով ճաշի տաք բուրմունքը խոհանոցից սուսուփոս լցվում էր բոլոր սենյակներով մեկ, ու սպասումը, մինչև էդ սունկն եփվի, դառնում էր անտանելի:

«Կովածաղիկի» դեղին փունջը:-)

Երևի մի չորս տարի առաջ գործընկերոջս հետ սկսեցինք քայլել Սայաթ-Նովայով մեր գործընկերուհու համար, ծննդյան առթիվ, նվեր փնտրելու նպատակով: Մտանք «Բուրմունք»: Վաճառողուհին Արմենին հաճույքով փոխանցում էր օծանելիքների օրինակներով սպիտակ թղթիկները, Արմենն էլ կարծելով, թե ես դրանցից բան եմ հասկանում, փոխանցում էր ինձ: Մինչև կարծեմ ամենավերջինը, որից հետո այդ անուշահոտությունն աննահանջ տեղավորվեց ուղեղումս ու էլ բաց չթողեց: Մինչև ամսվա վերջ, երբ նրբագույն Infiniment-ից նույնիսկ իմ գլուխն էր պտտվում:-)

Մեր հին մեկսենյականոցի պատշգամբում գրապահարան ունեինք: Մի քիչ ավելի «բարետես» գրքերը վերևի դարակում էին, իսկ իմ սիրելի քրքրված, փոշով ու էջերի հնությամբ բուրողները՝ ներքևի: Մինչև հիմա հին գրքերի մոտով անցնելիս ոտքս կախ եմ գցում:

Բայց ամենաանուշն իհարկե բուրում են Նանուտն ու Հատուլիտը:-))))

Մայիսյան երեկոն Covent Garden-ում

Covent Garden-ում միշտ կարելի ա լավ ու վատ երաժիշտների լսել: Երևի ավելի ճիշտ կլիներ ասել տեսնել, որովհետև Covent Garden-ով մարդիկ կամ իրենց առօրյա բանուգործին են շտապում, կամ Լոնդոնի այլ տեսարժան վայրերն արագ-արագ իրենց լուսանկարչական ապարատներում ու ուղեղներում «հավերժացնելու»: Հազվադեպ են կանգ առնում, որ լսեն...

Ինչպես երևի հիսունամյա այն հարավամերիկացին: Միայնակ կանգնել էր իր ալեհեր համերկրացու դիմաց, ով ճամպրուկներով շրջապատված, իրենց գյուղի երգն էր երգում: Ինքն էլ ձեռքերը գրպաններում, շուրթերը սեղմած հեկեկում էր:

Ամբոխի մեջ ծպրված լուռ հեկեկոցն ամպրոպի պես խլացնում է ...

Monday, May 10, 2010

Պարգևատրում

Կես ժամ առաջ ինձ թվում էր, վերջ, պիտի հավաքվեմ ու ինձ մի կերպ գցեմ անկողին, որովհետև... դե որովհետև ամբողջ օրն ականջակալներն ականջներիս, ձեռքերս սեղանին, փորձում էի արձանագրել առաջին հարցազրույցս: Չհաշված երեկոյան կես ժամը, երբ դուրս եկա վազելու մեր անմարդաբնակ փողոցով՝ չափից դուրս ժրաջանության պատճառով բաց թողնելով ժլատ արևի կեսօրյան տաքությունը:

Մի խոսքով կես ժամ առաջ որոշեցի իջնել խոհանոց ու թեյ խմել՝ միգուցե անկողնու գայթակղությանն ավելի հեշտ դիմանայի այդպես: Պատմությունս անիմաստ երկարում է, բայց ինչպես մի քիչ առաջ ըմբոշխնում էի իմ անակնկալը, հիմա փորձում եմ ուղղակի հետաձգել պահը... Լավ, տանտերս թեյ շատ է սիրում: Աշխարհի բոլոր անկյուններից ինչ տեսակի թեյ ասես չունի ու Ճապոնիա մեկնելուց առաջ մեզ ժպտալով ասաց.

- Բոլոր բաց թեյերը կարող եք վերջացնել:

Ես էլ որպես խելոք կենվոր, տանտիրոջս խոսքը գետնով չեմ տալիս: Ամեն օր կանոնավոր վերջացնում եմ բաց տուփերը:

Բայց այսօր անորոշ հայացքս տուփերի վրա պտտվելիս կանգնեց արծաթագույն մի տուփի վրա ու առանց երկար-բարակ մտածելու որոշեցի ստուգել դա բացերի շարքին է կարգվում, թե ոնց: Պազվեց առաջինին: Ու երբ բացեցի, արծաթագույն տուփի մեջի ոսկեգույն թղթից բաժակիս մեջ ընկավ... մի մեծ կոծոծ: Չորացած դարչնագույն տերևների մի խուրձ, որոնց վրա հիասթափված տաք ջուր լցրեցի՝ «Դե, թեյ ա էլի, փորձենք» հուսահատ մտածմունքով, ու բարձրացա իմ սենյակ: Հարցազրույցից դեռ տաս րոպե ունեի մինչև ավարտելն ու որոշեցի վաղվան չգցել: Գրեցի, հետ ընկա աթոռիս թիկնակին ու հիշեցի թեյիս մասին...

Թեքվեցի դեպի բաժակն ու... բերանս բաց նայում եմ ներս... բաժակի հատակին մի մեեե­ծ հիասքանչ ծաղիկ ա... դարչնագույն սուր տերևները փռվել են բոլոր կողմերով, իսկ ներսի գունավոր ջրի մեջ լողում են վառ վարդագույն ծաղիկներ... թեթև, մուգ ու մի տեսակ թափանցիկ... իսկ թեյը ... բաժակի տակ մուգ ոսկեգույն է, վերևում՝ կանաչ...

Հրաշք...

Saturday, May 8, 2010

Մայիսի մեկ

Կարծեմ երրորդ դասարանում էի: Մայիսի մեկի շքերթին պիտի պատրաստվեինք: Ուսուցչուհիս ասել էր, որ սև կիսաշրջազգեստ ու սպիտակ վերնաշապիկ ենք հագնելու: Տանը պարզվեց սև յուբկա չունեմ (իսկ ես առաջին շարքում պիտի կանգնեի ու դեռ ծաղիկ էլ պիտի տայի շրջկոմ/գործկոմ/քաղկոմ ու չգիտեմ ինչկոմի ղեկավարներին): Կամ էլ երևի ունեի, բայց շատ կարճ էր, լավ չեմ հիշում արդեն: Հիշում եմ, որ մաման որոշեց կարել: Դարսերով: Գծեց, կտրեց, «բլանդեց» ու իջավ հարևանուհու տուն, որ կարի մեքենայով կարի: Պարզվեց մեքենան փչացել էր: Ես զռոցս դրեցի, տանել չէի կարողանում կանոններից շեղվել: Գիշերը մաման համոզված ասաց. «Առավոտյան կունենաս սև յուբկա, գնա քնի»:

Առավոտյան աթոռին ձեռքով, միլիմետրի ճշգրտությամբ կարված սև յուբկա կար...

Thursday, May 6, 2010

...

Շատ կուզենայի մի օր նստել դահլիճի անկյունում ու լսել էս Մարդուն... Ու հետո լուռ գնալ ԻՄ բանուգործին...

Անկապ

Երեկ երեկոյան ընկերներիցս մեկը բողոքում էր, որ Դեուստոյից ստացված միջուկը իսպաներեն է:
- Ինչո՞ւ պիտի անգլերեն չլինի: Հիմա ստիպված եմ լինելու թարգմանել, նորից փող ծախսել:
Իսկ առավտյան խոստովանում էր, որ գնալով սկսում է չսիրել Եվրոպական միությունը, որովհետև չեն թողնում իր երկրից գան, օրինակ, Անգլիա աշխատելու: Քարոզում են հավասարություն, ժողովրդավարություն, բայց տես ինչքան անհավասար են:

Ինձ ապշեցնում ա տիեզերքը մեր պուճուր ես-ի շուրջ պտտացնելու մեր մեծ կարողությունը:

Tuesday, May 4, 2010

Մ

Փոքրամարմին, սպիտակ, գրեթե թափանցիկ մաշկով այս աղջիկը թվում է, թե հիմա կհալվի նստած տեղը, մեղրի նման կծորի բոլոր կողմերով: Բայց չէ, անասելի համառություն կա ժպիտի ու անբեկուն, ուղիղ մեջքի մեջ: Նույնիսկ ծռել չի լինի, ինչ մնաց հալել: Միշտ զարմանում էի, թե այսքան փխրուն կնոջ մեջ որտեղից այդքան համառ անբեկանելիություն: Արդեն հինգ տարի է, ինչ ապրում է Լոնդոնում: Հեռավոր ռուսական քաղաքից այս համաշխարհային մայրաքաղաք է եկել քսաներկուսում:

«Չէ, ոչ մի հատուկ պատճառ չկար Լոնդոնն ընտրելու համար: Ես նույնիսկ ուզում էի Նահանգներ գնալ, բայց վիզա չտվեցին: Ես էլ ընկերուհուս հետ եկա Լոնդոն: 400 փաունդով: Լեզուն չգիտեի, չէ: Չգիտեի ինչ պիտի անեմ: Ուզում էի աշխատել: Երրորդ շաբաթը վերջանում էր, ոչ աշխատանք ունեի, ոչ փող: Ընկերուհիս տոմսը փոխեց, որ վերադառնա: Ես դեռ երկու օր ունեի: Ես հավատում եմ նշաններին: Ռուսական թերթում կարդացի, որ ինչ-որ շահում է լինելու: Գնացի, չորս մրցանակ կար, ավելի քան հարյուր մասնակից: Որոշեցի. եթե ինչ-որ բան շահեմ, մնում եմ: Շահեցի, երկրորդ մրցանակը՝ 16 փաունդ: Տուն եկա ու ասեցի «Դաշա, ես մնում եմ»: Ու մնացի: Երկու շաբաթ հետո աշխատանք գտա, սկսեցի կուրսերի գնալ: Ամեն ինչ լավ է»:

Հիմա աշխատում է Լոնդոնի ամենաբանուկ փաբերից մեկում (դե էստեղ «անբանուկ» փաբ գոյություն չունի, բայց դա էական չի:-), դիմել է մի քանի համալսարան տնտեսագիտություն սովորելու համար, առանց ինչ-որ մեկին խանգարելու մրջյունի նման վազվզում է, որ կրթաթոշակ գտնի ու ժպտում է. «Ես երբեք չեմ նյարդայնանում, գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ուղղակի հոգնել եմ մի քիչ»: Հոգնածության միակ վկաները աչքերի տակ կապույտ օղակներն են:

Ու հանկարծ.
«Ուզում եմ տարրական դպրոց բացել տանը: Ամեն ինչ մտածել եմ: Հիմա հաստատ չեմ վերադառնալու: Առաջիկա տաս տարում էլ չեմ վերադառնա: Ոչ մի բան չեմ կարոտում տանը: Երբ կարոտում եմ, անմիջապես զանգում եմ մերոնց: Լավ եմ ինձ զգում Լոնդոնում. աշխատում եմ, երբ հոգնում եմ, կարող եմ գնալ ինչ-որ տեղ, որտեղ երբեք չեմ եղել, նման տեղերը երբեք չեն վերջանում Լոնդոնում:

Բայց մի քանի տարի հետո անպայման կբացեմ դպրոցը: 4-6 տարեկան երեխաների համար: Անգլիայում երիտասարդները դպրոցից հետո մի տարի ընդմիջում են վերցնում: Այդ մի տարում էլ կհրավիրեմ իրենց դպրոցում աշխատելու: Շատերն են ուզում Ռուսաստան գալ, բայց գումար չունեն: Ես իրենց մնալու տեղը կապահովեմ, կվճարեմ, ոչ շատ, իհարկե, բայց բավականաչափ, որպեսզի իրենց ծախսերը հոգան: Ու չնայած մասնավոր դպրոց է լինելու, ամեն տարի մի քանի երեխա կվերցնեմ մանկատնից»:

Ու ժպտում է՝ վստահ, համառ, անկոտրում:

Երազանքն այս փխրունությունը հավաքել է ժպտացող, թափանցիկ մարմնում ու թույլ տվել ուղիղ ու անվախ նայել կյանքին:

Monday, May 3, 2010

Կենսագրություն

Վերջերս նկատում եմ, որ հոգնում եմ իմ պատմությունը պատմելուց՝ ով եմ, ինչ եմ, ինչու եմ: Մի հակիրճ բանաձև եմ մեջտեղ գցում, եթե լռել չի ստացվում: Կամ էլ հեգնանքը թունավորում ա էն մասերը, որոնք հեգնանքի արժանի չեն: Բայց ասես դրանով պատնեշում եմ էական դեպքերն ու դեմքերն իմ կյանքում: Արդարացի չի դ/նրանց հանդեպ... Բայց պատմված պատմությունը երբեք ապրված պատմություն չի դառնում:

Sunday, May 2, 2010

Anthony Giddens: Modernity and Self-Identity

Civil indifference represents an implicit contract of mutual acknowledgement and protection drawn up by participants in the public settings of modern social life. A person encountering another on the street shows by a controlled glance that the other is worthy of respect, and then by adjusting the gaze that he or she is not a threat to the other; and that other person does the same. In many traditional contexts where the boundaries between those who are 'familiars' and those who are 'strangers' are sharp, people do not possess rituals of civil indifference. They may even avoid the gaze of the other altogether, or stare in a way that would seem rude or threatening in a modern social environment. (p. 47)
Civil indifference - դուրս շատ ա եկել էս արտահայտությունը: