Friday, October 13, 2017

Clash of civilizations

Աշխատանքի բերումով հետևում եմ ընտանեկան բռնության օրինագծի շուրջ ծավալվող զարգացումներին, թեև աստիճաբար ավելի ու ավելի քիչ, որովհետև գործընթացը հիվանդ ա, ու բուժման ոչ մի ջիգ չի նշմարվում: Կամ դրանք չկան, կամ ապարդյուն են: 

Իմ դիտարկումները հիմնված են ՖԲ-ում եղած քննարկումների ու Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված հանրային քննարկման ընթացքի վրա: Ու ես տեսնում եմ, ինչպես է հայ ոչ լուռ փոքրամասնությունը թշնամանում քաղաքակրթությունների բախումից: Մեծամասնությունը դեռ լուռ ա, բայց իմ կարծիքով, եթե շարունակվի նույն կերպ, հակված ա լինել դեպի ընդդիմադիր ճամբար: Չնայած օրենսդիր գործընթացն էս դեպքում էնպիսին ա, որ մեծամասնության կարծիքն էական էլ չի: Փոքրամասնություններինն ինչքանով ա էական, դա էլ չգիտեմ: 

Էս գործընթացում բոլոր կողմերը խոսում են ոչ թե իրար հետ, այլ իրար կողքով: 

Գործընթացում էս պահին երեք կողմ եմ տեսնում.
ա. օրինագծի կողմնակիցներ.
բ. օրինագծին ընդդիմացողներ.
գ. Արդարադատության նախարարություն:

Thursday, October 5, 2017

Ամուսնանալու մասին

Հ.Գ. Բայց հանգիստ կարող ա որպես նախաբան ծառայել:-)

Սիրելի՛ ժողովուրդ, ով պատահաբար էս կարդացել ա, ասեմ, իմանաք:-).

ա. 2008-ից էս կողմ իմ տոնայնությունը փոխվել ա ահագին ու սարկազմի զգալի հոտ ա գալիս իմ գրածներից. «հայուգեն» կամ «ընտրանք» բառերի կիրառումն էստեղ՝ վկա։-)
բ. սա հետազոտություն ՉԻ, ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, ՉԻ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԼԻՆԵԼ. սա ընդամենը  նեղ դիտարկում ա, որի շուրջ ես կարգին միտք էլ չեմ արտահայտել, ընդամենը մի երկու նշմար.
գ. իմ տվյալների/մեթոդի հետ համաձայնվել/չհամաձայնվելու հարց չկա ընդհանրապես, որովհետև

  • սրանք իմ սեփական տվյալներ են։-))))) այսինքն իմ ՖԲ ընկերների խումբն ա միայն, մարդիկ, ում ես ճանաչում եմ և որոնց պատմությունը գիտեմ.
  • մեթոդն ընդամենը իմ դիտարկման (մինչև գրելը ես մոտավորապես կասկածում էի, որ իմ շրջապատում չամուսնացած կանանց թիվը քիչ չի, բայց ինչքան ա, չգիտեի) համար տվյալներ հավաքելու հարմար մեթոդ ա, քանի որ իմ ընկերների զգալի մասը ՖԲ-ում կա. եթե հանկարծ ես սա անեի հետազոտական նպատակներով, 10 անգամ կմտածեի, մի անգամ կկտրեի, բայց ես էդպիսի նպատակ չեմ ունեցել ու չեմ էլ ասել որևէ կերպ որ ունեմ. 
  • ընդհանրացնելու մասին խոսելն ինքնըստինքյան աբսուրդ ա.... որովհետև, էս մարդկանց խումբն էսպիսին ա առնվազն մի քանի գործոնների պատճառով՝ տարիք, կրթություն, մասնագիտական համայնք, ՖԲ-ում ու իրականում որոշակի վարքագիծ, վերաբերմունք, աշխարհայացք որոշակի կոնտեքստներում, որ մենք կիսում ենք... հասարակությունում marriage squeeze-ի մասին խոսելու համար առնվազն տնային տնտեսությունների հարցում ա պետք, առնվազն...
դ. էստեղ կարելի է համաձայնվել կամ չհամաձայնվել մենակ մի հարցում. marriage squeeze երևույթը էսքան փոքր խմբում դիտարկելու նպատակահարմարությունը: ԲԱՅՑ, ինչպես ես ասեցի արդեն, սա հետազոտություն չի, ու իմ կարճ խելքով ես հանդգնել եմ դա անել։-) 

Սենց։-)
Հ.Գ.Գ. Իսկ Ստրուգացկիների պատմությունը շատ ավելի հետաքրքիր ա քննարկել, քան marriage squeeze-ը:-)))


***

Ամուսնությունից էինք խոսում: Մտածեցի իմ շրջապատում ի՞նչ կա-չկա: Նայել եմ միայն իմ սերունդն ու պերիֆերիան:-) 30-50 տարեկան կանանց ու տղամարդկանց, ում լավ եմ ճանաչում՝ ընկերներ ենք, աշխատակից՝ նախկին կամ ներկա, հանդիպել ենք ինչ-որ ժամանակ, հավեսով շփվել ենք, բայց հիմա մեզ կապում է սոցցանցերի սոցցանց ՖԲ-ն: 

Իմ 637 ընկերներից երևի միայն էն 37-ին չգիտեմ, այսինքն գիտեմ, ուղղակի որպես ընկերոջ ընկեր:-) Մի +100-ին հանում եմ հայուգենի, մի 50+ տարիքի, մի էդքան էլ իմ անտեղյակության   հիման վրա, ու իմ ընտրանքն ստացվում է +200 մարդ, ում հետ էս կյանքում գոնե բարևել ու հարցրել ենք ոնց ես, ինչ կա-չկա: