Showing posts with label Պար. Show all posts
Showing posts with label Պար. Show all posts

Wednesday, March 27, 2013

Պարելու մասին ու ոչ միայն

Հա, երևի դրա մասին գրեմ, ոնց որ նախավարժանք, էլի, որ հետո ստացվի գրել էն, ինչ պետք ա գրել:-) 

Էս երկու օրը սա տեսա: Իհարկե լավն ա: Շատ լավն ա: Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում կիսել էն հիացական արձանգանքը, թե «Էս ինչ հրաշք պար ա»: Բա սա պա՞՞՞՞՞՞՞ր ա.... Չէ: Սա շատ սիրուն ուրիշ բան ա, օրինակ՝ երաժշտական ակրոբատիկա: 

Monday, May 17, 2010

Pizzica

Վալեն էր պատմում այս պարի մասին: Տարանտելլայի տեսակ է, որ պարում են Իտալիայի հարավարևելյան Սալենտո շրջանում: Տարանտելլան հիշում եմ դեռ երաժշտական դպրոցից, օրինակ` էսպես:

Բայց պիցիկան:-) Ինչպես բոլոր ազգային պարերից, հողի հոտ ա գալիս: Ու ինչքան ներդաշնակ ա բնությանը. երբևէ տեսե՞լ եք աղավնիների «սիրահետումը»:-)) Էգը իր համար էս կողմ-էն կողմ ա գնում, արուն էլ պոչն ու թևերը բացած, ոգևորված, ղունղունելով մոտենում ա էգին ու սպասում, տեսնի, նա ինչպես կարձագանքի: Շատ նման են շարժումները:-)

Պատմությունն էր հետաքրքիր. ասում են, տարանտելլան ծիսական պար է եղել: Տարանտուլայի թունավոր խայթոցի արդյունքում մարդիկ սկսել են արագ-արագ, անկապ շարժումներ անել ու տարանտելլայով փորձել են մաքրել մարմինն այդ թույնից: