Thursday, November 23, 2017

«Թռիչք քաղաքի վրայով»

Ռեժիսոր` Նարինե Գրիգորյան
Հեղինակ` Անուշ Ասլիբեկյան
Նկարչական ձեւավորում` Անժելա Գալստյան
Վիզուալ Էֆեկտներ` Սերժ Մելիք Հովսեփյան
Դերակատարներ` Նարինե Գրիգորյան և Սերգեյ Թովմասյան

Էս շատ կարևոր ա: Որովհետև հրաշք բեմադրություն ու կատարում էր: Նարինե Գրիգորյանին մի քանի տարի առաջ Համազգայինում, արդեն չեմ հիշում ինչ բեմադրության ժամանակ, տեսա ու ֆիքսել եմ, պինդ։-) Ուրիշ ա: 

Լինում են դերասաններ, որոնք հետևողականորեն վատն են, որոնք փչացնում են ներկայացումը. այ, հենց էդպես, զգում ես, որ եթե իրենք չլինեին, էն ինչ տեղի ա ունենում քեզանից դուրս՝ բեմին, կսկսի տեղի ունենալ քեզանից ներս: Օրինակ՝ Դրամատիկականի բեմադրած «Հուլիոս Կեսարի» ժամանակ՝ Արթուր Ութմազյանը (ներող, ամպի չափ գնահատելով էդ ահռելի աշխատանքը, որ իրենք կատարում են, չեմ կարող էնքան գնահատել, որ դա սահուն ու աննկատ անցնի որպես որակ): 

Միջակ դերասաններ, որոնք թույլ են տալիս, որ ներակայացումը հետևողականորեն «նայվող» լինի. չես զղջում, որ եկել ես թատրոն, բայց գիտես, որ դուրս եկար, փուուուֆ, փոշի, ոչինչ էլ չի եղել: 

Լինում են լավ դերասաններ, որ զգում ես, որ պրոֆեսիոնալ են: Զգում ես, որ իրենք իրենց գործը մինչև ուղնուծուծը գիտեն: Իրենք հետևողականորեն լավն են գրեթե բոլոր դերակատարումներում, օրինակ, Հրաչ Հարությունյանը: Շատ լավն ա: Երբեմն, ԵՐԲԵՄՆ, կարող են լինել ՈՒՐԻՇ... Օրինակ, նույն «Հուլիոս Կեսարի» կոնկրետ մի դրվագում ինքն ուրիշ էր...

Ու կան դերասաններ, որ ուղղակի ուրիշ են, իրենք մի տեսակ անհամեմատելի են: Ոչ թե լավն են, վատն են, միջակ են, իրենք ուրիշ հարթություն են, որտեղ համեմատություն չկա, որովհետև սովորաբար իրենք էդ հարթությունում մենակ են: Ինչ-որ սովորականից դուրս բան կա իրենց մեջ, ստանդարտը, կաղապարը իրենց համար չի: Իրենք էդտեղ էլ կան, լավն են, բայց կարող են նաև շատ ձանձրալի լինել, իսկ երբ դուրս են գալիս, ստեղծում են մի բան, որն ուրիշ ա, առօրեական չի, սովորական չի, կաղապարային չի, ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ա: Իրենք ստեղծում են...

Այ, Նարինե Գրիգորյանն էդպիսին ա: Ու էս ներկայացման մեջ էլ էդպիսին էր: Ցավոք, պիեսը կիսատ-պռատ էր: Կամ Նարինե ռեժիսորը:-) Չգիտեմ, որովհետև չեմ կարդացել: Բայց էդքան ստեղծագործություն դնել թերզարգացած սյուժեի ու կերպարների մեջ... Եսի՞մ, կարող ա և պետք ա...

Friday, October 13, 2017

Clash of civilizations

Աշխատանքի բերումով հետևում եմ ընտանեկան բռնության օրինագծի շուրջ ծավալվող զարգացումներին, թեև աստիճաբար ավելի ու ավելի քիչ, որովհետև գործընթացը հիվանդ ա, ու բուժման ոչ մի ջիգ չի նշմարվում: Կամ դրանք չկան, կամ ապարդյուն են: 

Իմ դիտարկումները հիմնված են ՖԲ-ում եղած քննարկումների ու Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված հանրային քննարկման ընթացքի վրա: Ու ես տեսնում եմ, ինչպես է հայ ոչ լուռ փոքրամասնությունը թշնամանում քաղաքակրթությունների բախումից: Մեծամասնությունը դեռ լուռ ա, բայց իմ կարծիքով, եթե շարունակվի նույն կերպ, հակված ա լինել դեպի ընդդիմադիր ճամբար: Չնայած օրենսդիր գործընթացն էս դեպքում էնպիսին ա, որ մեծամասնության կարծիքն էական էլ չի: Փոքրամասնություններինն ինչքանով ա էական, դա էլ չգիտեմ: 

Էս գործընթացում բոլոր կողմերը խոսում են ոչ թե իրար հետ, այլ իրար կողքով: 

Գործընթացում էս պահին երեք կողմ եմ տեսնում.
ա. օրինագծի կողմնակիցներ.
բ. օրինագծին ընդդիմացողներ.
գ. Արդարադատության նախարարություն:

Thursday, October 5, 2017

Ամուսնանալու մասին

Հ.Գ. Բայց հանգիստ կարող ա որպես նախաբան ծառայել:-)

Սիրելի՛ ժողովուրդ, ով պատահաբար էս կարդացել ա, ասեմ, իմանաք:-).

ա. 2008-ից էս կողմ իմ տոնայնությունը փոխվել ա ահագին ու սարկազմի զգալի հոտ ա գալիս իմ գրածներից. «հայուգեն» կամ «ընտրանք» բառերի կիրառումն էստեղ՝ վկա։-)
բ. սա հետազոտություն ՉԻ, ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, ՉԻ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԼԻՆԵԼ. սա ընդամենը  նեղ դիտարկում ա, որի շուրջ ես կարգին միտք էլ չեմ արտահայտել, ընդամենը մի երկու նշմար.
գ. իմ տվյալների/մեթոդի հետ համաձայնվել/չհամաձայնվելու հարց չկա ընդհանրապես, որովհետև

  • սրանք իմ սեփական տվյալներ են։-))))) այսինքն իմ ՖԲ ընկերների խումբն ա միայն, մարդիկ, ում ես ճանաչում եմ և որոնց պատմությունը գիտեմ.
  • մեթոդն ընդամենը իմ դիտարկման (մինչև գրելը ես մոտավորապես կասկածում էի, որ իմ շրջապատում չամուսնացած կանանց թիվը քիչ չի, բայց ինչքան ա, չգիտեի) համար տվյալներ հավաքելու հարմար մեթոդ ա, քանի որ իմ ընկերների զգալի մասը ՖԲ-ում կա. եթե հանկարծ ես սա անեի հետազոտական նպատակներով, 10 անգամ կմտածեի, մի անգամ կկտրեի, բայց ես էդպիսի նպատակ չեմ ունեցել ու չեմ էլ ասել որևէ կերպ որ ունեմ. 
  • ընդհանրացնելու մասին խոսելն ինքնըստինքյան աբսուրդ ա.... որովհետև, էս մարդկանց խումբն էսպիսին ա առնվազն մի քանի գործոնների պատճառով՝ տարիք, կրթություն, մասնագիտական համայնք, ՖԲ-ում ու իրականում որոշակի վարքագիծ, վերաբերմունք, աշխարհայացք որոշակի կոնտեքստներում, որ մենք կիսում ենք... հասարակությունում marriage squeeze-ի մասին խոսելու համար առնվազն տնային տնտեսությունների հարցում ա պետք, առնվազն...
դ. էստեղ կարելի է համաձայնվել կամ չհամաձայնվել մենակ մի հարցում. marriage squeeze երևույթը էսքան փոքր խմբում դիտարկելու նպատակահարմարությունը: ԲԱՅՑ, ինչպես ես ասեցի արդեն, սա հետազոտություն չի, ու իմ կարճ խելքով ես հանդգնել եմ դա անել։-) 

Սենց։-)
Հ.Գ.Գ. Իսկ Ստրուգացկիների պատմությունը շատ ավելի հետաքրքիր ա քննարկել, քան marriage squeeze-ը:-)))


***

Ամուսնությունից էինք խոսում: Մտածեցի իմ շրջապատում ի՞նչ կա-չկա: Նայել եմ միայն իմ սերունդն ու պերիֆերիան:-) 30-50 տարեկան կանանց ու տղամարդկանց, ում լավ եմ ճանաչում՝ ընկերներ ենք, աշխատակից՝ նախկին կամ ներկա, հանդիպել ենք ինչ-որ ժամանակ, հավեսով շփվել ենք, բայց հիմա մեզ կապում է սոցցանցերի սոցցանց ՖԲ-ն: 

Իմ 637 ընկերներից երևի միայն էն 37-ին չգիտեմ, այսինքն գիտեմ, ուղղակի որպես ընկերոջ ընկեր:-) Մի +100-ին հանում եմ հայուգենի, մի 50+ տարիքի, մի էդքան էլ իմ անտեղյակության   հիման վրա, ու իմ ընտրանքն ստացվում է +200 մարդ, ում հետ էս կյանքում գոնե բարևել ու հարցրել ենք ոնց ես, ինչ կա-չկա:

Saturday, September 23, 2017

«Անասնաֆերմա» Գոյում

«Անասնաֆերման» բեմադրված տեսել եմ մի անգամ. Երևանում, երևի 2004-06-երին, բրիտանացի դերասանի մոնոներկայացմամբ: Կես ժամ ա քչփորում եմ, փորձում եմ թվային հիշողությունից ինչ-որ բան պեղել էս ներկայացման մասին, որը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը, բայց անօգուտ: 

Շատ ափսոս: Արտակարգ ներկայացում էր. վայրկյանների ընթացքում ականատես էիր լինում տաղանդավոր այլակերպման՝ Սնոուբոլից Նապոլեոն, Մոլլիից Քլոֆեր, Սքուիլըրից Բոքսըր.... Չթարգմանեմ էլի անունները: Ու անհուսությունից մոլորված դուրս գալիս դահլիճից: 

«Գոյի» բեմադրությունը բազմադերասան էր:

Image may contain: text

Ընդհանուր տրամադրությունը հենց սկզբից օրուելական չէր: Դա ինչպե՞ս ես զգում: 

Friday, September 22, 2017

Աթենասի քաղաքը

Իմ տարեկիցները կհիշեն էս գիրքը՝ Ն.Կուն «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները»: Մեր հրատարակությունը սևուսպիտակ, հաստ շապիկով էր, մեջը՝ աստվածների ու հերոսների «սխրագործությունները»: Չգիտեմ ինչու, հերոսների մասին չէի սիրում կարդալ, բայց աստվածների ծնունդն ու կյանքը մի տաս անգամ իրար հետևից կարդում ու չէի հոգնում: 

Ինձ շատ էր դուր գալիս Աթենասը:-) Ինձ թվում ա, էն փաստը, որ ինքը պապայիս ամենասիրելի աստվածն էր էդ բոլորի մեջ, քիչ դեր չուներ սեփական նախասիրությունս  բարձրաձայնելու հարցում:-)


Բայց միշտ թաքուն նախանձում էի Աֆրոդիտեին:-)))) 10-12 տարեկան էի: Ինչո՞ւ պիտի նախանձեի էս սիրուն աստվածուհուն, մանավանդ, որ իմ սիրածն էլ վատիկը չէր, ու հլա վրադիր էլ, շատ խելոքն էր: Հիմա դժվարանում եմ ասել, թե ինչու, չնայած եթե Ֆրեյդին հետևեմ, հեչ էլ չեմ դժվարանա:-)) Բայց հիմիկվա ասածս կոպեկի արժեք չի ունենա, որովհետև վաղուց 10-12 չեմ, ու վաղուց գոյություն չունի մեր պուճուրիկ պատշգամբի նեղլիկ թախտից, դրա շուրջ շնչող հինգհարկանի նախկին հանրակացարանը բնակեցնող մարդկային կյանքների կծիկից, ավտոտնակային կտուրներից բնականորեն առաջացած բակային խաղերը հյուրընկալող խաղահրապարակից ձուլված իմ աշխարհը: 


Tuesday, September 19, 2017

40-րոպեանոց անխռով անակնկալներ

Առնվազն 40-րոպեանոց: Դրանք շառ առաձգական են՝ 20-80-րոպեանոց: Հոտավետ ու արևաշատ, մարդաշատ ու խեղդուցիչ: 17 թաղամասից՝ Օպերա: 

Լինում են օրեր, երբ 40-րոպեանոց տուն-գործ «մայրուղին» գրքերով ու Whole Lotta Love-ով կարճելու հավեսս գլուխն առնում, փախչում ա ու հետ բերելու մասին խոսք էլ չի կարող լինել: Մի քանի անգամ անօգուտ փորձելուց հետո հանձնվել եմ, չեմ էլ փորձում: Միանգամից անցնում եմ ձախ կողմի մայթերին, քանի որ աստիգմատիզմի պատճառով աջ թեքվելուց հոգնում եմ: Հա, ես ինձ էդպես եմ համոզել:-)

Բայց քանի որ իմ աչքերն առանց կարդալու կյանքից հոգնում են, սկսում են կարդալ էն, ինչ կա գրքերից դուրս, օրինակ՝ պաստառները՝

«Իսկ դու ի՞նչ ես արել Արցախի համար»

Տո քեզ ինչ, ի՞նչ եմ արել... Ու ինչո՞ւ պետք ա ինչ-որ բան անեմ... Ի՞նչ իրավունքով ես ինձ հարցնում ինչ եմ արել, երբ երեխեքը սահման են պահում... Կատաղում եմ մի ուրիշ տեսակ... 

«Տարվա հայուհի»
Անպայման շիկահեր ու հարթեցված մազերով ու կեղծ կուսաթաղանթին հարիր ամոթխածության ժպիտներով կանայք են: Ու էլ ոչ մի բան... Ո՞վքեր են էս հայուհիները, ինչո՞ւ են իրենց տափուկ դենքերով փչացնում իմ քաղաքի հորիզոնն ու ծառերը: Գոնե մի բառ ասեք, տեսնեմ ինչու եք իրենց էնքան վերև կպցրել, որ ես ուզենամ իրենց նմանվել: Չէ հա, դա ինչ կարևոր ա: Կարևորը, որ կա Համազգային վստահության խորհուրդ, որը որոշում ա, որ այ էս մարդիկ իմ փողերով պետք ա անցնեն «կարմիր դարոժկով», իսկ եթե ես ուզում եմ իմանալ ովքեր են անցում, ինքն ինձ ասում ա «գնա գործիդ, գործ չունես, չեմ հասկանո՞ւմ». ինչ վատ գուգլ թռանսլեյթ ա որ:-) 


Այո, ես չար եմ ու նախանձ:-) Լավ ա, դեռ Սեռժին սիրելը պարտադիր չի.........

Tuesday, March 7, 2017

Օր 2. The Lunchbox vs Paterson

Իրականում The Lunchbox-ի ու Paterson-ի միջև կապ չկա: Անգամ արտադրման տարեթիվն ա տարբեր:-): Բայց ես կապում եմ, որովհետև երկուսն էլ սովորական մարդկանց սովորական առօրյայի մասին են, որոնց հիմքում մոդայիկ դարձած էքզիստենցիալ հարցեր են. կյանքի նպատակ, բան:-)

Առաջինն ինձ համար անհայտ ռեժիսորից ա, երկրորդը՝ հայտնի Ջարմուշից, որի Broken Flowers շատ եմ սիրում, ավելի ճիշտ շատ սիրեցի, երբ առաջին անգամ նայեցի. հիմա չգիտեմ, կսիրեմ, թե կսիրեմ անցյալի հուշը:-)

Բայց ինչո՞ւ եմ համեմատում, որովհետև պատմության լուծումներն առաջինում շատ դուրս եկան, երկրորդում՝ ոչ, իսկ քանի որ երկուսն էլ պուճուր մարդկանց պուճուր պատմություններ են, մի տեսակ ակամա ստացվեց համեմատությունը: Կամ էլ ոչ այնքան, որովետև մի օրվա տարբերությամբ նայեցի:-)