Thursday, August 28, 2008

Չեմ սիրում...

Մարդու մի տեսակ կա, որ չեմ սիրում: Անհամեստ մարդուն չեմ սիրում: Ինչպես ճանաչե՞լ.
  • Իրենք անպայման տարբեր են: Անպայման: Յուրահատուկ: Մյուսների մոտ ամեն ինչ նույն է:

  • Իրենք անպայման կարծիք են արտահայտելու: Որովհետև իրենք յուրահատուկ են, և այդ կարծիքը պիտի արտահայտի այդ յուրահատկությունը:

  • Իրենք սիրում են անսպասելիության ազդեցությունը: Սիրում են խաղալ: Մանիպուլյացիա: Ծուղակներ: Ու սովորաբար իրենց հաջողվում է շշմեցուցիչ ազդեցությունից հետո «տարբերության» հաղթադրոշը տնկած հեռանալ...

  • Սովորաբար գրագետ են, ոչ երբեք բավականաչափ: Ամեն ինչից գիտեն քիչ-քիչ, բայց տպավորիչ փաստեր: Խելացի են, բայց խելքի փայլատակումները շոուի համար են:

Անկեղծություն չկա այս մարդու մեջ, որովհետև երբ անկեղծ ես, գիտես, որ տարբեր չես... Որ ամենայն հավանականությամբ, եթե ոչ 10-ից, ապա 100-ից մեկն անպայման քեզ նման է: Տարբեր է միայն տաղանդը, նույնիսկ ոչ շնորհալին...

3 comments:

Anonymous said...

Գիտես, էսպիսի դատողություններ անելուց մարդ հաստատ ինչ-որ կոնկրետ մեկին է մտքում ունենում, այսպես ասած հիմնօրինակ: Տեսնես ով է էդպես աչքի ընկել այս անգամ:

christina said...

Բարեբախտաբար այս անգամ աչքի ընկածին չեմ ճանաչում:-)Բայց կարևոր էլ չի,կարևորը՝ ինքս կարողանամ հաջողությամբ խուսափել էդ «տարբերության» ծուղակից: Մեկ-մեկ շատ գայթակղիչ է:

Anonymous said...

հի-հի, ամեն ինչ կարող եմ պատկերացնել, քեզ անհամեստ` ոչ: Աչքովս տեսնեմ, չեմ հավատա: