Sunday, May 16, 2010

Թաց կիրակի

"An Armenian Woman" Charles Landelle, 1866

Աչքերս բացեցի ու ... կապույտ, կանաչ, դեղին: Արև: Վերջապես: Հենց դիմացս պատուհանն է, ու գրեթե ամեն առավոտ արթնանում եմ մոխրագույն ու խամրած կանաչ գույներով: Իսկ երբ երկինքը կապույտ է, պարզվում է երկու ծառերից մեկը դեղնականաչավուն է, ոչ թե կանաչ: Դուրս եկա պարտեզ, այ քեզ բան, տաք է: Ուրախ-ուրախ մտա ամառային զգեստիս մեջ ու վազեցի դեպի կանգառ: Մինչև հանրակացարան հասնելը ամեն ինչ նորից գորշացավ: Բայց ջերմությունը դեռ դիմադրում էր: Մույնիսկ մինչև Hertford House: Մի ամբողջ կյանք կարելի է ապրել Լոնդոնի պատկերասրահներում: Ու ինչ տեսա­՞: Չէ, չտեսա, Նահոմը կամաց շշնջաց. «Նվեր ունեմ քեզ համար»:

Ինչով է հայ, չգիտեմ, բայց որ գեղեցիկ է, գիտեմ: Օրիենտալիստներին ճշգրտությունը հազիվ թե շատ հուզելիս լիներ, հակառակ դեպքում եվրոպական հանդերձներով գեղեցկադեմ պարսկուհիներ չէին նկարի: Կամ էլ Լանդելը Միջին Արևելքում 19-րդ դարի երկրորդ կեսին էսպիսի հայուհիների ա հանդիպել, ո՞վ գիտի:-) Ես չկարողացա ոչ մի բան գտնել նկարի վերաբերյալ:

Հետո Նիկն ասաց, որ պարսկերենում սովորաբար խոսափում են հայհոյանքներից, որոնք վերաբերվում են մորն ու քրոջը: «Մենք մի հասկացություն ունենք, «նամուս», չեմ կարող թարգմանել, դա սրբություն է մեզ համար»: Հայ ազգային ավանդույթներ...

2 comments:

Unknown said...

Isk inchov patkervats axchika hay chi? Shat el tipik hay a! Kam el qrduhi! :) Kam el trquhi! (sarsap-sarsap! :) Amsterdamum 3 'nkerov erbemn AYN astijani tipik hay-erevantsi mardkants einq tesnum, vor uzum einq motenal... minchev irenq irar mej chein sksum trqeren xosel.)
Chgitem, inchits a, shat enq irents xarnvel, shat en mer tatiknerin anNamus brnabarel, te inch, bayts SHAT nman enq mez shrjapatogh mahmedakannerin. Vratsinerin, erevi te, aveli qich enq artaqinov nman, chnayats eli nman enq...

christina said...

Ինչո՞ւ միայն խառնվել, իսկ բնակլիմայական պայմաննե՞րը, որոնք բոլոր նշված էթնիկ/ազգային խմբերը կիսում են, արդեն վաղուց:

Ինձ թվում էր, 19-րդ դարում, երբ Եվրոպան սկսեց հերթական անգամ տարվել Արևելքով, ճշգրտությունը թերևս դժվար չէր լինի ապահովել, քանի որ ճանապարհորդելը համեմատաբար ավելի էր հեշտացել, ու նկարիչներն էլ էն խմբին էին պատկանում, որ մեծ մասամբ ճանապարհորդում էր: Լանդելը նույնպես: Բայց կնոջ հագուստը հայկակա՞ն ա: Չգիտեմ: Իմ տեսած տարազներին նման չի ամեն դեպքում: