Saturday, May 8, 2010

Մայիսի մեկ

Կարծեմ երրորդ դասարանում էի: Մայիսի մեկի շքերթին պիտի պատրաստվեինք: Ուսուցչուհիս ասել էր, որ սև կիսաշրջազգեստ ու սպիտակ վերնաշապիկ ենք հագնելու: Տանը պարզվեց սև յուբկա չունեմ (իսկ ես առաջին շարքում պիտի կանգնեի ու դեռ ծաղիկ էլ պիտի տայի շրջկոմ/գործկոմ/քաղկոմ ու չգիտեմ ինչկոմի ղեկավարներին): Կամ էլ երևի ունեի, բայց շատ կարճ էր, լավ չեմ հիշում արդեն: Հիշում եմ, որ մաման որոշեց կարել: Դարսերով: Գծեց, կտրեց, «բլանդեց» ու իջավ հարևանուհու տուն, որ կարի մեքենայով կարի: Պարզվեց մեքենան փչացել էր: Ես զռոցս դրեցի, տանել չէի կարողանում կանոններից շեղվել: Գիշերը մաման համոզված ասաց. «Առավոտյան կունենաս սև յուբկա, գնա քնի»:

Առավոտյան աթոռին ձեռքով, միլիմետրի ճշգրտությամբ կարված սև յուբկա կար...

2 comments:

Anonymous said...

Վայ, ինչ սիրուն էր, ինչ լավ էր գրված: Պետք հաճախ ստեղ գալ... մեռսիներ

christina said...

խնդրեմ:-)