Thursday, January 31, 2008

ՀՀ նախագահի ընտրության բանաձևեր

1. Սերժին (սովորաբար դիմում են անունով) տանել չեմ կարող=Լևոն Տեր-Պետրոսյան
( - Ուրիշները շանս չունեն...
- Ինչո՞ւ: Օրինակ` եթե ոչ Սերժը, ինչո՞ւ ոչ Վազգենը, այլ Լևոնը:
- Չի անցնի: Այդքան ձայն չի հավաքի:
Գրեթե նույնական երկխոսություն մոտավորապես մի տաս հոգու հետ:)

2. Լևոնին տանել չեմ կարող=Սերժ Սարգսյան (Սրա աչքը կուշտ ա...)

3. Միևնույնն է, Սերժն է անցնելու, ինչո՞ւ իզուր գլխացավանքի տակ ընկնեմ=Սերժ Սարգսյան

4. Էդ երկուսին տանել չեմ կարող, մնացածներին էլ չարժի անգամ քննարկել= (1) Չեմ գնալու քվեարկության (2) Բոլորին դեմ եմ քվեարկելու` իմանալով հանդերձ, որ անվավեր է համարվելու:

5. Էդ Վահանի ինքնագոհ ամբարտավանությունն անտանելի է: Ամբողջ Դաշնակցությունը խայտառակեց=Անկողմնորոշ

6. Միակ պարկեշտ մարդը, որ մնացել է քաղաքականության մեջ: Գիտեմ, չի անցնելու, բայց քվեարկելու եմ իր օգտին=Վազգեն Մանուկյան

2 comments:

Anonymous said...

Հի-հի Label-դ շատ լավն էր

byurie said...

Չգիտեմ` կկարդաս, թե չէ քոմենթս... Էս բլոգը վաղուց եմ գտել ու պարբերաբար կարդում եմ: Բավական հետաքրքիր է: Բայց այ էս գրառումը կարդալիս նույնիսկ ավելի ուրախացա...