Friday, April 2, 2010

Room 12, National Portrait Gallery


Կան գործիքներ, որոնք միջակությունը ներել չեն կարող: Թավջութակը դրանցից մեկն է: Կամ պիտի կատարյալ լինես, կամ համեստ այնքան, որ ուղղակի ցավ չպատճառես էս մեծ գործիքին:

Իհարկե, կարող էի հեռանալ Վիվալդիի Սոնատ #6-ից հետո: Բայց համերգն սկսվելուց ընդամենը երկու րոպե առաջ աչքս ընկավ աջ պատին կախված դիմանկարներից մեկին: Խռովված, բռնկուն ու սևեռուն հայացքն անմիջապես գամեց ինձ տեղում: Նույնիսկ Հենդելի հսկայական պորտրեն չկարողացավ ներքին հուզմունքն ու հետաքրքրությունը փոխել հարգալից երկյուղածության: Երբ ընկերուհուս ցույց տվեցի, ասաց, որ տակի դիմանկարն էլ վատը չի: Համաձայնվեցի, բայց, «Տակինը երևի խելոք տղա ա եղել, ընտանիքի կարգին հայր: Վերևինի մեջ հանելուկ կա, ինչ-որ կատաղի բան»: (Տակինը, պարզվեց, պալատական նկարիչ է եղել:-))

Մնացի, որ տեսնեմ, թե ով էր, երևի մի հարյուր տարի (ինչպես հետո պարզեցի, նույնիսկ ավելի քան երկու հարյուր) հետո, ինձ փրկում անտաղանդ թավջութակահարից, ով էնպես էր ցավացնում էդ սիրուն գործիքն ու աղճատում հրաշալի գործերը, որ լացս գալիս էր:

Ջեյմս Բերրի: Իռլանդացի նկարիչ, ով հանուն իր համոզմունքների վիճում է իր բոլոր հովանավորների հետ ու հեռանում:

The 1911 Encyclopædia Britannica has this to say:
As an artist, Barry was more distinguished for the strength of his conceptions, and for his resolute and persistent determination to apply himself only to great subjects, than for his skill in designing or for beauty in his colouring. His drawing is not especially good, his colouring ordinary. He was impulsive; sometimes morose, sometimes sociable and urbane; jealous of his contemporaries, and yet capable of pronouncing a splendid eulogy on Reynolds.

Միևնույն է, հրաշալի նկար է:

2 comments:

Anonymous said...

բայց ես ևս երկու դիմագիծ եմ տեսնում նկարում, նրանց մասին կարծիքներ չկան?

christina said...

Կան:-) James Paine Jr and Dominique Lefèvre: Նկարչի ընկերներն են: Իհարկե, ինքնանկարում այս երկու մարդկանց կիսադեմերի վերաբերյալ կարծիքներ հայտնելիս երևի կարելի է համաձայնվել Բրիտանիկայի հետ: Բայց ինքնանկարի ընդհանուր մտահաղացման հետ լրիվ համահունչ ա: Էս մարդու կյանքն իր արվեստն ա եղել (Barry was a great individualist who believed completely in the vocation of painting, particularly history painting. Instead of settling for an easy life of making society portraits, he chose the lonely and unrewarding path of truly fine art, and of history painting in the great European tradition. He lived a life of wretched poverty and deprivation, growing increasingly isolated and paranoid in later years. He fought with his friends and enemies with equal vigour and, up to recently, he was the only artist ever expelled from the Royal Academy.
http://www.askaboutireland.ie/reading-room/arts-literature/art-artists/james-barry-(1741-1806)/index.xml): Ամբողջ կյանքում պրպտել ա դրա իմաստը ու միգուցե տեխնիկապես հանճարեղ լուծումներ չի գտել, բայց իր այս ինքնանկարով ամբողջական նկարագիրն է տվել իր կյանքի՝ ես եմ ու իմ արվեստը: Ընկերներիս, սակավաթիվ, գնահատում եմ, բայց իրենք զբաղեցնում եմ իմ իմաստի այսքան մասը, ոչ ավելին: