Wednesday, April 28, 2010

Որ չմոռանամ

Մի քանի բան, որ էստեղ տեսել ու ուզում եմ փորձել Երևանում.

- Կոնսերվատորիայի ուսանողների համերգներ, սեմինարներ, նկարի պատմություն Ազգային պատկերասրահում,

- Նախաձեռնության անունը չեմ հիշում, բայց միտքը. գիրքը կարդացիր-վերջացրիր, թողնում ես ինչ-որ տեղ (սկզբի համար՝ համալսարան ու սրճարան), վրան փոքրիկ նոթ թողնելով՝ «Կարդա, փոխանցիր»: Կգողանան, կվաճառե՞ն: Միևնույնն ա գնողը կկարդա:-)

- Ակադեմիական դեբատներ Ազգային գրադարանում, ուսանողների, դասախոսների աշխատանքների (էսպիսի բաներ կա՞ն:-)) քննարկում,

- Ֆիլհարմոնիկի համերգային ծրագրերի ծանոթագրությունների տարածում նվագախմբի կայքում ու էլ. փոստով (կոնսերվատորիայում ուսանողների համար առաջադրանքի տեսքով:-)) Սեզոնային տոմսի մասին երևի չարժի դեռ խոսել, հմ, չգիտեմ:

- CAPLITS-ի նման կուրսեր համալսարանում: Սա ամենաբարդն ա երևի:
Կարծեմ մի երկու բան էլ կար, բայց երևի հետո կհիշեմ:

No comments: