Wednesday, April 21, 2010

Մեկ-մեկ պատասխաններ գտնում եմ անսպասելի տեղերում

Shutter Island-ը շատ դուր եկավ, միանգամայն զգացմունքային արձագանքներով հետևում էի ֆիլմի ընթացքին: Բայց ինչ-որ պահից սկսած մի տեսակ նեղվածության զգացում ունեի, ինչ-որ բան չէի հավանում ու չէի կարողանում հասկանալ ինչ: Մի քանի օր անց պատահաբար մի հոդված կարդացի սիրողական լեզվաբանության վերաբերյալ, որտեղ հեղինակը, ինքը պատմական լեզվաբանական դպրոցի հետևորդ փորձում էր բացատրել լեզվաբանության որպես գիտության ու սիրողական զբաղմունքի տարբերությունը: Հոդվածի վերջում ամփոփում է վերջինիս դավանողներին հատուկ հայտարարությունները, որոնց թվում՝ բառերի հետադաս կարդալը: Բում, կարծես գտա: Նեղվում էի Դի Կապրիոյի ու ընդհանրապես ողջ դերասանական կազմի հիանալի խաղի ու լրջագույն խնդիրների սիրողական, մակերեսային մեկնաբանման ահամատեղելիությունից: Քարանձավում տեղի ունեցած ողջ խոսակցությունը conspiracy theories շարքից, կերպարի երկվածության բացահայտումն անվան տառերի համադրությամբ... Այսուհանդերձ, մեծ հետաքրքրությամբ նայեցի, սակայն առանց ինձ անհանգստություն պատճառող ինչ-որ մտորումների, որոնք բավականին երկար ժամանակ ինձ հանգիստ չէին տալիս «Քրիստոսի վերջին գայթակղությունից» հետո: Չնայած միգուցե եթե հիմա նայեի ֆիլմը, դրանք արդեն չլինեին:-)

No comments: