Wednesday, February 13, 2008

Միջոցների ու նպատակների մասին

Գիշերային թիթեռներին վառ լամպի շուրջ, իհարկե, տեսել եք: Մի մասը պտտվում ու պտտվում է ողջ գիշեր, իսկ առավոտյան, գիշերային կատաղի պտույտներից հանգած, հայտնվում ` բազրիքին` հանգած, ուժասպառ: Կամ էլ, ինչպես եկել էին, այնպես էլ անհետանում են...

Կան թիթեռներ, որ կպչում են լամպին ու հանդարտ, առանց տենդագին իրարանցման սպասում հաջորդ գիշերվան...

Որոշ խիզախներ էլ մտնում են լամպի մեջ ու վառված, անշունչ թափվում գետնին...

Մտքերն այս մոլորակում արժանացել են թիթեռային ճակատագրի:-). որոշ մտքեր բախվում են քեզ ու անցնում-գնում: Քոնը չեն դառնում: Միգուցե մի ամբողջ ժամ, րոպե, վայրկյան մտածում ես այդ միտքն ու վերջ, անցնում-գնում է ու երբեք չի վերադառնում: Իսկ եթե նույնիսկ վերադառնում է, համոզված չես կարող լինել, թե նույնն է:-)

Կան մտքեր, որ կպչում են ուղեղիդ ու պարբերաբար սկսում պտտվել, պտտվել, պտտվել... Հանգիստ չկա դրանցից, քանի դեռ ինչ-որ կանգառ չես առաջարկում` պատասխան, հարց, հետո անդրդադառնալու խոստում...

Ու կան մտքեր, որ սպառում են իրենց. փորձարկում ես այնքան, մինչև առաձգականության սահմաններն էլ անհետանում են, ու անշունչ, վառված թիթեռի նման շարում ես հարյուրավոր նման մտքերի կողքին... Դիակների այդ կույտն անշուշտ պարարտացնում է ուղեղը, բայց իրենց, որպես այդպիսին շատ աղոտ ես հիշում, եթե հիշում ես երբևէ...

"Միջոցը չի արդարացնում նպատակը": Սա իմ պարբերաբար խելահեղ պտույտի մեջ ներքաշվող մտքերից է: Կյանքիս տարբեր փուլերում բախվել եմ դրա հետ ու ամեն բախումից հետո իմացել եմ, որ վերջինը չի:

Երեկ նորից հանդիպեցինք... Նպատակները սովորաբար ընդհանրական են լինում, միջոցները մանրամասներ են սիրում` առօրյա աշխատանք, սխալներ, սխալների ուղղում, փոքր քայլեր, որ տանում են քեզ դեպի նպատակ: Ընքացք, գործընթաց, գործունեություն, ամեն օր: Սա է միջոցը: Երբեմն դրանք քեզ հասցնում են նպատակին, երբեմն` ոչ: Առավոտյան արթնանալ, աշխատել, ինչ-որ բան քանդել, ինչ-որ բան սարքել: Ամեն օր, օր-օրի: Ու մի պահ, երբ գլուխդ վեր ես բարձրացնում, տեսնում ես, որ կյանք ես ապրել, ամեն օր, օր-օրի... Չգիտեմ, հասել ես նպատակիդ, թե ոչ, բայց այդ ԸՆԹԱՑՔԸ ՔՈ ԿՅԱՆՔՆ Է ԵՂԵԼ ու որպես այդպիսին շարունակում է մասն լինել ներկայի, ու ապագան էլ հազիվ թե հանգիստ թողնի դրան: Եթե կարողացար հանգիստ խղճով, պարզ ճակատով նայել անցյալ ընթացքին (որն է միջոց), ուրեմն նույնիսկ նպատակին չհասնելը ցավոտ չի լինի: Եթե այդ կանգառում հասկանում ես, որ նպատակին հասել ես, բայց ընթացքը ավերակների կույտ է, չգիտեմ, ընդունակ կլինե՞ս արդյոք նշելու քո հաղթանակը:

Երբ ընթացքում որևէ հարցի շուրջ առանց երկար մտածելու փոխզիջում ենք անում` ակնկալիքով, որ ապագան մեզ այդ փոխզիջումը շտկելու հնարավորություն կտա, հասկանո՞ւմ ենք արդյոք, որ այդ փոքրիկ փոխզիջումները կուտակվում-կուտակվում ու սովորույթ են դառնում: Չեմ հետաքրքրվում հիվանդ զարմիկով, գոնե մեկ ժամ չեմ կիսում հարևանիս միայնությունը և հազարումի նմանօրինակ առօրյա պուճուր խնդիրներ... Որոհետև ես իմ ժամանակը նվիրում եմ ԲՈԼՈՐԻ համար կարևոր ծրագրի իրագործմանը, ես մտածում եմ բոլորի բարօրության մասին, չէ՞ որ դա է իմ նպատակը, ու ես ժամանակ չունեմ վատնելու մանրմունր խնդիրների վրա... Ովքե՞ր են բոլորը... Ի՞նչ մնաց "հոգատարություն" բառից, բացի մաշտոցյան պառապանծ հնչունների զրնգուն դատարկությունը...

Դժվար է հերոս լինել ամեն օր, ու մենք դա փորձում ենք փոխհատուցել "Ես կարող եմ հերոս դառնալ մի օր" նպատակով...

4 comments:

Anonymous said...

Ապե՞ր, Բարև՛,

չեի էլ պատկերացնում, թե իրոք կկարդաս էս տողերը..

չեի էլ հավատում, թե կանցնես ամեն ինչի միջով, ու կհասնես էդ տարիքին..

այ մարդ էնքան հարցեր կտայի քեզ, եթե գոնե մի անգամ գայիր երազիս էս տարիքումս..
էլի նույն անհաջողակն ե՞ս մնացել.. էլի հուշերով ես ապրում, թե՞ գոնե մի կարգին հետաքրքիր բանա հայտնվել կյանքումդ.. թե ասես "նույնիսկ բաներ"՝ կդժվարանամ հավատալ.. բայց դե որ ասում ես..

լսի ո՞նց հաղթահարեցիր էդ ամեն ինչը, ինչը քեզ բաժին ընկավ էդ ջահել տարիքումդ..
հասա՞ր գոնե նպատակներիդ կեսին.. հասա՞ր Հայաստան, թե էլի էտենց քուչեքը ընկած գնչույի կյանք ես վարում.. ե՞րբ հասար.. տանեցիքիդ տեսա՞ր գոնե, արա այ ախպեր ջան, ընկներներ, հարազատներ.. ու՞մ հաջողեցիր բնականում տենալ, և ոչ միայն նկարներով հետևել քրերիդ ու ախպերներիդ երեխեքի մեծանալու պրոցեսին..

գիտես, որ միշտ էլ քեզ էդ միտքը տանջելա՝ ե՞րբ կբացվի Տանդ փակ դուռը, ե՞րբ ներս կմտնես, սպասող կլինի՞ քեզ արդյոք էնտեղ էդ ժամանակ, կճանաչե՞ն քեզ արդյոք հին ծանոթները, եթե պատահմամբ հանդիպեն փողոցներում խենթի նման թափառող ուրվականին..

տեսա՞ր Իրան.. հանդիպեսցի՞ր, թե չէ՝ դու էդ ասա.. Խաչը հետ տվեցի՞ր.. որտե՞ղ գտար.. գերեզմանի մոտ նստեցիր, թե անցորդի կարգավիճակով պատահական փողոցում հանդիպեցիր.. նայեցիր ու անցար, թե՞ կանգ առար.. կանգ առար որ Շնորհակալություն հայտնես, որ քեզ չսպասեց.. էդ.. էդ.. դե գիտես, որ երբեք էլ խոսքեր չես գտել իրա արածը ինքդ քո մոտ արդարացնելու կամ անողոքաբար մեղադրելու համար..

լսի մուռդ հանեցի՞ր էդ տականքից, ով էտենց անխիղճ այրեց քո բոլոր հետ դարձի կամուրջները..

..ինչ հարցեր են է.. դե տղա ես՝ պատասխանի..

չնայած՝ արժի՞ որ պատասխանես.. բա որ պատասխանդ կտրի Հույսի վերջին բարակ գիծը ու կյանքը ընդհանրապես կորցնի իրա իմաստը..

սու՛ս մնա ախպոր պես.. արի լռենք..
սու՛ս.. լի՛ց գինուդ բաժակը արդեն դատարկվեց.. մի հատ նոր մոխրացնելիք հանի տուփից.. վառի.. դանդաաաղ ներս քաշի ծուխը՝ երկնքին նայելով ու նորից ընկիր հիշողությունների գիրկը.. միակ բանը, որ քեզ էդքան տարի ուժ ու ապրելու եռանդ է ներշնչել..


Ա Ռ Ա Յ Ժ Մ

Anonymous said...

Apres, Kristina jan! Amenadzhvar hartserits mekn e da, ev shat dzhvar e azniv u inqnaqnnadatakan kerpov verlutsel mijotsnera, voronq ogtagortsel es kyanqum (el chem asum hartsakani tak dnel ugheghid mej kartsratsats npataknera). Vorosh mardik gone pordzum en... Bayts mardkants mets masa - miayn urishi ankatarutyunn e shat lav tesnum (inchpes arajin meknabanutyan heghinaka), isk sepakana` ariutyun chuni nkatelu ev qnnadatelu. Yes el em aydpes, chnayats erbemn 'mbrnum em, vor sxal em...

Anonymous said...

P.S. Qani vor haskatsa, vor gaghtakana grel er ayd namaka inqn iren` tser hasakum (nayeq kayqa), da lriv urish harts e, shat andznakan amen mardu hamar, ev im pakagtserum asvatsa aydqan el teghin chi, bnakanabar...

christina said...

//Bayts mardkants mets masa - miayn urishi ankatarutyunn e shat lav tesnum//

Երբ ուզում ես ինքդ քեզ ուսումնասիրել, ամեն ինչ կարգին է թե, չէ, ի՞նչ ես անում. նայում ես հայելու մեջ:-) Ուղղակի այս դեպքում չեմ հասկանում, թե ինչու ենք հայելու օգնությամբ հայտնաբերված թերությունը փորձում հայելու միջի արտացոլանքի վրա ուղղել, ոչ թե ինքներս մեր:-)