Monday, June 10, 2013

9. Պատմություն մի կարևոր բան սովորելու մասին, որի համար չեք փոշմանում

Որ պահին փակեցիր կափարիչդ, որովհետև մտածեցիր, որ էն ինչ ունես, քեզ հերիք ա, ուրեմն դու սկսում ես մեռնել, չէ ավելի վատ, քայքայվել: Սովորելն ութերորդ հրաշալիքն ա, որ մարդն ստեղծել ա, բայց ինքը դեռ էնքան էլ գլխի չի, թե դա ինչ հրաշք ա: Ու երևի թե լավ ա, որովհետև ինչպես մնացած յոթը կա՛մ կոչնչացնի, կա՛մ կլքի, կա՛մ էլ տնտեսական ապրանք կսարքի, որն արդեն ոնց որ թե սկսել ա թափով անել: 

Չեմ փոշմանե՞լ: Էն էլ ոնց եմ փոշմանել: Մի տաս տարի անընդմեջ: Շատ էի փոշմանում, անտանելի: Մանավանդ, որ դա իմ վրա նստեց ոչ ավել, ոչ պակաս, քան թեթև ատլետիկայից հրաժարվելը:-)


Սովետական Հայաստան: 80-ականներ: Ծառայողի/մտավորականի ընտանիք: Ի՞նչ պիտի աներ էդ ընտանիքի առաջնեկը: Ապրեք. երաժշտական դպրոց պիտի գնար: Դե ես էլ գնացի: Առաջին դասարանում մերոնք տարան ընդունելության: Ինչ-որ դյադյա-տյոտյաներ ծափ էին տալիս, հետո ասում կրկնի: Իսկ ես հազիվ էի հասցնում իրենց կարևոր մարմիններն էնպես տեղավորել իմ ներսում, որ չվախենամ: Չստացվեց: Ես իմ մեեեեծ աչքերով լուուուռ նայում էի նրանց: Ասեցին, «սլուխա նետու ու ռեբյոնկա»:

Մի տարի հետո մերոնք նորից ինձ տարան նույն սենյակը, չէ, արդեն ուրիշ սենյակ էր, քանի որ դպրոցը նոր շենք էր տեղափոխվել: Բայց մեծ դյադյա-տյոտյաները նույնն էին:-( էս անգամ երևի ինչ-որ ծափ այնուամենայնիվ տվել եմ, բայց էնպես չէ, որ ինձ ընդունեին ջութակի բաժին, որն ամենա«պրեստիժնին» էր:

Ես սկսեցի դաշնամուր նվագել: Բայց ինձ մինչև սրտիս խորքը խոցել էր «անսլուխության» իմ թերությունը՝ ես, ամենաարժանավորս, անթերիս, կատարյալս ինչքան էլ ուզենամ, ինչքան էլ պայթեմ մեջիցս, չեմ կարող երաժշտական լսողություն ունենալ. դա բնածին է: Էդպես ինձ ասեցին վեց տարեկանում: Ու յոթ տարի ես տանջվեցի:

Դասատուս վատը չէր: Լավն էր նույնիսկ: Որպես երաժիշտ ու մանկավարժ չգիտեմ, բայց հագնվելու «արվեստը»  մասամբ իրենից եմ սովորել:-) Շատ կանացի, երիտասարդ, հետաքրքիր կին էր: Շատ սիրում էր ինձ, որովհետև թեև անսլուխ, բայց շատ աշխատասեր էի, ու երևի իր միակ սովորող աշակերտը:-)))))) Երբեմն, հազվադեպ, հաճույք էի ստանում նվագելիս: Բայց մեծամասամբ տառապում էի: Հատկապես սոլֆեջոյի դասերին: Ոչ մի կերպ չէի կարողանում գրել էդ անտեր թելադրությունները: Արտագրել չէի սիրում: Մեկ-երկու տակտ գրում էի, ու սպասում մինչև դասատուս երեքս կնշանակի ու հետո կասի, թե ինչ մեղեդի էր նվագել:

Շատ սիրում էի երաժշտական գրականության դասերը: Ճիշտ է, էլի չէի կարողանում հեշտությամբ կռահել, թե ինչ հատվածներ էինք լսում, բայց կոմպոզիտորների մասին սիրում էի լսել: Անգամ տարբեր գործերի;-)

Երբ 6-րդ դասարանում (լավ չեմ հիշում, երևի 6-րդում) ասեցին, որ պիտի նաև երգչախմբում երգեմ, ես տանը հիստերիա բեմադրեցի. կա՛մ էլ ընդհանրապես չեմ գնում երաժշտական, կա՛մ չեմ երգելու: Մինչև հիմա չեմ երգում, անգամ լողանալիս:-)))))))))) Ու էնքան լուրջ էր ամեն ինչ, որ պապան մոտեցավ դպրոցի տնօրենին, ու ինձ պաշտոնապես ազատեցին էդ դասից:

Ես շարունակեցի երաժշտական կրթությունս մինչև 88-ի դեկտեմբեր: Վերջին ամիսներին հրաժարվեցի շարունակել դպրոցն Ալավերդում: Մերոնք չհամառեցին, դրա ժամանակը չէր...

Ես ազատվեցի ավարտական քննություններից: Ընդհանրապես քննություններն իմ կյանքի ամենադաժան փորձությունն են եղել, երաժշտականինը՝ հատկապես: Ամեն քառորդի վերջում ընկ. Մարինան ասում էր, «Վերջ, էս անգամ հաստատ հինգ ես ստանալու»: Մինչև չորրորդ դասարան, երբ հասկացավ, որ անհույս եմ: Անգամ մայիսին մատերս էնպես էին սառչում, որ բնավ դադարում էին շարժվել: Ընկ. Մարինան մի ժամ ձեռքերս շփում էր, հետո մտնում էի քննասենյակ, որտեղ տնօրենն ու ուսմասվարն էին նստած ու տարտարոսի տանջանքների ենթարկում դաշնամուրը, ընկ. Մարինային ու ինձ: Լավագույն դեպքում 4 էի ստանում:-))))))))))) Սովորաբար՝ երեք:

***

Երևի երրորդ կուրսում առաջին անգամ գնացի ֆիլհարմոնիկ համերգ: Ու շարունակում եմ գնալ ու էլի ու էլի կգնամ ու անտանելի շատ եմ սիրում դասական երաժշտություն: Առաջին  համերգին անգամ օտար չէի զգում ինձ էդ միջավայրում: Չնայած ահագին տարի ու կարդալ անցավ մինչև հասկացա, թե երբ պիտի ծափ տաս;-))))))))))

Երբեմն մտածելով իմ երաժշտական դպրոցի մասին՝ շատ եմ ցավում, որ ինձ այլ ուսուցիչներ չհանդիպեցին: Ես երաժիշտ երբեք չէի դառնա, բայց խոհեմ ուսուցչի հետ ես մի ուրիշ տեսակ կփթթեի էդ դպրոցում: Թեև արդեն մի 20 տարի կլինի, ինչ չեմ փոշմանում, որ մերոնք ինձ ստիպեցին շարունակել երաժշտական դպրոցը: Էնտեղ մի տեսակ ազնվականության, հոգևորության, վսեմության, աներկրայինի շունչ կար, որ բոլոր իմ անհաջողություններով հանդերձ փոխանցվել է ինձ, ու ես դա սիրում եմ: Ինձ թվում է իմ մեջի արևմտականությունը ես հենց էնտեղ եմ ժառանգել:-) 

6 comments:

Anonymous said...

Գիտես, ես էլ եմ անսլուխ :))) պատմությունդ իմ կիթառի դասերը հիշեցրեց, էն տարբերությամբ, որ անսլուխության հետ նաև շատ ծույլ էի :D

Christina said...

Բայց մի տեսակ շատ 80-ականների բառ ա էդ «անսլուխը»:-)))

Anonymous said...

Ծափերը, սոլֆեջիոն, քննությունները,մամայի ստիպելը, ուսուցչուհին, երգչախումբը-բոլորը ես ունեցել ու ապրել եմ միևնույն կերպ:Շատ լավն էր,, ես էլ չեմ զղջում, որ դաշնամուր նվագել գիտեմ...

Anonymous said...

Դե հա, իմ կիթառի դասատուն կյանքում չի ասել՝ անսլուխ ես, ասում էր՝ պիտի շատ աշխատես, բայց դե հո ես գիտեի, շրջապատում ասում էին :D

Christina said...

աաաա, լրիվ «Բաղնիքդ անուշ»:-)))))))

Բայց ի տարբերություն Ձեզ, ես չգիտեմ դաշնամուր նվագել:-) Ավարտելուց հետո երբեք չեմ բացել դաշնամուրը...

Բյուրի ջան, բայց դու շրջապատին ե՞րբ ես լսել, որ էս անգամ որոշեցիր լսել;-)))

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Քրիստ, բայց շրջապատը ճիշտ էր է ասում :D ես կյանքու՞մս եմ լսողությամբ որևէ մեղեդի նվագել :D նոտաներից կախված էի մնում էնքան, մինչև անգիր էի անում: Ու անգամ հիմա նույնիսկ իմ սիրած երգերը դժվար եմ տարբերում, եթե ուրիշ գործիքավորմամբ ա լինում: