Monday, May 6, 2013

Շահեր ու բանակցության քվանտային մոդել

Վերջին մի քանի ամսվա ընթացքում մի քանի չորս օրանոց վերապատրաստման դասընթաց ներ ենք անցկանցրել մարզերում: Եղել ենք Եղեգնաձորում, Արմավիրում, Գյումրիում, Հրազդանում, Գավառում ու Աշտարակում: Դեռ մի քանի քաղաքներում էլ կլինենք, բայց ինչն ա հետաքրքիր. 

Գործընկերս ներկայացնում ա Ռոջեր Ֆիշերի համակարգած բանակցային մոդելը, որտեղ առանցքային հասկացություններից մեկը շահերի շուրջ բանակցությունն ա: Իսկ դա անելու համար պետք է կարողանաս տարբերել շահերը դիրքերից: Օրինակ՝ վերջերս ծանոթներիցս մեկը պատմում էր էն մասին, թե մեր գյուղերից մեկում ինչպես են գյուղացիք հրաժարվում հանձնել կաթը նորակառույց մթերման կետում: Պատճառը՝ առաջարկվող ցածր գինը: Հիմա գինն ինչ ա, ըստ ձեզ, շահ, թե՞ դիրք: Ֆիշերի հետ համակարծիք լինելու դեպքում՝ դիրք: Բա շահը ո՞րն ա էս դեպքում: Փորձենք կռահել՝ միգուցե իր աշխատանքին իր պատկերացմամբ համապատասխան վարձրատրվելը, եկամուտ ապահովելը, երկարատև բարձր եկամուտ ապահովելը, կոմբայն առնելը ու էլի տարբեր բաներ: Հաստատ միայն հրաժարվող գյուղացին կասեր, եթե իրեն հարցնեին, թե ինչու ա ինքն ուրիշ գին ուզում: 

Ու երբ գործընկերս արտասանում է «շահ» բառը, մի տեսակ անհարմարության զգացում ա  լցվում սենյակում: Գրեթե երբեք վարժություններ անելիս չեմ լսել, որ մարդիկ էդ բառն օգտագործեն: Խուսափում են: Երբ անգամ պնդում ես, որ ասեն, թե իրենց շահը որն է, իրենք ինչ են ուզում, ոնց որ ամաչելիս լինեն: Ուզենալն ամո՞թ է:  Մի տեսակ անհարմար զգալով ասում են՝ «Դիեգոյին վաճառել» «Շատ փող ստանալ»  (սա էլ մի տեսակ ագրեսիվ են ասում, ասես ներքուստ գիտակցելով, որ ինչ-որ վատ բան են անում, բայց մտնում են խաղի մեջ ու ալտեր էգոյով ագրեսիվոտ ասում են, որ նման շահ ունեն): 



Ինչ եմ ուզում ասել՝ նկատել եմ, որ շահը, որը շատ բնական երևույթ է, էդքան էլ բնական չի ընկալվում: Միանգամից մտցնում ենք բարոյականության դաշտ ու բացասականության էնպիսի դոզա ներարկում, որ սեփական շահերի մասին բարձրաձայնելը հավասարազոր ա  դառնում այլ տաբու թեմաներ բարձրաձայնելուն: Մարդիկ ամաչում են, անհարմար են զգում խոսել սեփական շահերի մասին: Սա ի՞նչ է, կեղծ բարեպաշտությու՞ն, բավականաչափ հոգևո՞ր չի շահի մասին ակնարկելը: Չգիտեմ: 

Էս մի դիտարկում: 

Երկրորդը՝ վերջերս տեղ-տեղ մեծ դժվարությամբ (որովհետև դեբիլ եմ. երբ նորմալ մարդկանց հետաքրքրում էր, թե ինչու են իրենք Երկրի վրա քայլում, ինձ հետաքրքրում էր, թե Մոնթեսումայի դստեր հետ ինչ է լինելու) կարդում եմ The Grand Design: Էնտեղ ասվում ա, որ քվանտային ֆիզիկայի հիմնադրույթներից մեկն էն ա, որ անկախ նրանից, թե ինչքան ինֆորմացիա ունենք, ինչքանով ենք գիտակ, ֆիզիկական գործընթացների արդյունքները հնարավոր չի որոշակիորեն, վստահաբար, չափած-գծված (րաֆֆիություն են անեմ, ու հասկանում եմ, ինչու՝ որ ինքս ինձ համոզեմ, որ լավ եմ հասկացել էս լավ մարդու ասածը: Հիմա իմացաք ինչու էր Րաֆֆին էդքան շատ հոմանիշներ օգտագործում:-)))) կանխատեսել, քանի որ դրանք որոշակի չեն: Ու... բնությունը քեզ հաստատաբար/որոշակիորեն/վստահաբար չի ասի, թե էս ինչ գործընթացի վերջն ինչ կլինի, բայց մի քանի հավանական վերջերի հնարավորություն կտա, որոնց հավանականությունը սահմանվում ա իր օրենքներով՝ 

According to quantum physics, no matter how much information we obtain or how powerful our computing abilities, the outcomes of physical processes cannot be predicted with certainty because they are not determined with certainty. Instead, given the initial state of a system, nature determines its future state through a process that is fundamentally uncertain. In other words, nature does not dictate the outcome of any process or experiment, even in the simplest of situations. Rather, it allows a number of different eventualities, each with a certain likelihood of being realized.

Հիմա տեսեք էս Ռոջեր Ֆիշերն ինչ քվանտային մոդել ա առաջարկում՝ 

-  բանակցելիս/հաղորդակցվելիս մի խուսափիր անորոշությունից, ընդունիր այն ու աշխատիր իրա հետ
- լուծումների տարբերակներ մշակի՝ փորձելով դրանց մշակման ընթացքում օգտագործել իրավիճակի մասին հնարավորինս շատ տվյալներ: 

Բա:-) Ամեն պարզություն հանճարեղ ա;-) 

1 comment:

Artashes said...

Inqd qez hakasum es. A)-n hakasum e B)-in`

A) Երբ անգամ պնդում ես, որ ասեն, թե իրենց շահը որն է, իրենք ինչ են ուզում, ոնց որ ամաչելիս լինեն:
B) Բա շահը ո՞րն ա էս դեպքում: Փորձենք կռահել՝ միգուցե իր աշխատանքին իր պատկերացմամբ համապատասխան վարձրատրվելը, եկամուտ ապահովելը, երկարատև բարձր եկամուտ ապահովելը, կոմբայն առնելը ու էլի տարբեր բաներ:

Ayd vor gyughatsin a "amachel" asel ayn amena, inch tvarkel es B)-um? Aydpes vor amachum en zut "shah" barits, voch te gaghaparits. Poxarini mi urish barov, hangist kasen.
---

Isk qo Fishera tapakutyunner e asum 'ndamena. Truism-ner, voronq amen mi hetazotogh/banaktsogh/voreve gorts anogh mard bnakan kerpov ogtagortsum e` arants dra masin girq grelu kam shaghakratelu. :P