Tuesday, May 28, 2013

Երևի սկսեմ

բայց համոզված չեմ, որ հերթականությունը կպահեմ:-)

  1. Պատմություն մի բանի մասին, որ ոչ ոք չէր սպասի՝ դուք կանեք
Բալթիմորում ամռանը մարդիկ նման էին սաաաառը ջրի մեջ դրած ձմերուկի: Բայց մարդիկ քրտնում էին գաղջ խոնավությունից: Ես սիրում էի այդ գաղջությունը: Բայց ոչ հունիսյան այդ օրը, երբ ամեն ինչ անկապ էր՝ խոնավությունը, շոգը, տնային հանձնարարությունները, տրամադրությունս, շորերս, մազերս, ես՝ մի խոսքով: Դեռ կես ժամ կար, մինչև հաջորդ դասս կսկսվեր: 



Համալսարանի կաֆետերիայում մարդ չկար: Շաաաատ սեղան կար, ու ես ու աշխատողներից մեկը, որ իրականում սկի չկար էլ, քանի որ սեղանների շատությունից ու լքվածության  աներևակայելի թվացող չափերից բնավ չէր երևում: 

Սպասում եմ դասին: Կարոտում եմ տունը: Վայելում եմ դատարկ սեղանների առատությունից ու դրսում անցուդարձի բացակայությունից ավելի սրացած խեղճությունս: Իմ գաղջ թմբիրից դուրս լռություն է: 

- Կարելի՞ է էստեղ նստել: 

Ո՞վ չի ալարել, մտել է էս անմարդաբնակ ճաշարանը... ու քիչ է մտել է, չի հասցրել նկատել դատարկ սեղանների բազմությունը: Բարձրահասակ, ամրակազմ (ակնհայտորեն ամրակազմ ու մարզված, որովհետև կարճ տաբատի ու շապիկի տակից երևում էին շաաաատ գեղեցիկ վերջույթները:-)), շլացուցիչ սպիտակ ժպիտով ինձ է նայում մի բարձրահասակ սևամորթ: 

- Էհ, նստեք, - վրա եմ բերում՝ մտածելով, որ իրերի նման դասավորությունն առավել անկապանալու տեղ այլևս չունի: 

Դասական «Որտեղի՞ց ես»  հարցն ամրագրում է բյուրեղացող կարծիքս: 

- Աաաաա, դա Սովետական Միությունո՞ւմ չէր: 

Արդեն չեմ ալարում, գլուխս բարձրացնում եմ ու ուղիղ նայում դեմքին՝ շորտիկով սևամորթ, որ գիտի որ միայն Հայաստանն, այլև, որ այն արդեն գոյություն չունեցող մի երկրում էր... Երբեք մի տրվեք ձեր կարծրատիպերին, կյանքն ավելի հավես ա, քան ձեր գուշակելու ունակությունից կուրծքն ուռցնելու ձեր մեծ ցանկությունը:

- Ձեր մոտ էլ՞ ա շատ ձյուն գալիս:

Կարծարտիպերն ամեն դեպքում արժեք ունեն, էլի...

-  Չարլզ:
-  Նայս թու միթ յու, Քռիսթինա: 
- Քռիսթինա՞, երևի հիմա դասի պիտի գնա՞ս: Հետո հանդիպե՞նք: Գրադարանում քեզ կսպասեմ: Հաջող: 
- Հա.ա.ա.ա....ջող...

Գնում եմ դասի, բայց արդեն գիտեմ, որ գնալու եմ գրադարան: Չգիտեմ ինչու, հենց էնպես: Երևի գաղջությունից: Երևի նրանից, որ ինձ առաջարկեցին, բայց չստիպեցին: 

Դասից հետո Ռուզանին ասում եմ, որ գնում եմ գրադարան ինչ-որ սևամորթ տղայի հետ հանդիպելու: Ես 25 էի, առաջին անգամ Ամերիկայում ու ընդհանրապես հեռուուուուու մերոնցից ու իմից: Հանգիստ էի, որ հաճախ մեկնաբանվում էր, որպես անճար, դինջ: Կանոնի գերի՝ եթե ասված է սենց, ուրեմն սենց: Ջիմ Մորիսոն էի սիրում: Շատ էի սիրում: Ինձ թվում էր Ամերիկան մորիսոններով վխտացող երկիր ա: Չէ, սուտ եմ ասում, գիտեի, որ շատ չեն լինի, բայց համոզված էի, որ մի քանիսը գոնե կլինեն: Խառն էի՝ ռոմանտիզմից կրիտինիզմի անցման շրջանում: Բայց էս վերջինիս մասին մի երկու հոգի հազիվ կռահեին:
Ռուզանը՝ 45, ճանապարհորդած, աշխույժ, նախաձեռնող: Կենցաղում շատ արագ կողմնորոշվող:

- Քրիստիկ, լսիր, հանկարծ հետն ուրիշ տեղ չգնաս: Գրադարան-բան չգիտեմ, համալսարանի տարածքից դուրս չգաս: 

Քայլում ենք. ես՝ դեպի գրադարան, Ռուզանը՝ ամտոբուսի կանգառ: Մեկ էլ տեսնեմ ճանապարհը ծռել ա, թե գալիս եմ տեսնեմ, ով ա: 

- Հեռախոսի համարը կվերցնեմ, որ հանկարծ տեղ գնաք, իմանամ ուր եք: 
- Ռուուուուուզ, չէ էլի...
- Լա՝վ, լավ: 

Գրադարանում լավ էր՝ լիքը գիրք: Ես՝ ոնց որ միջնադարյան միջաբերդում: Նստում ենք իրար դիմաց, վերելակի մոտի բազկաթոռներում: 

- Համոզված չէի, որ կգաս, - ժպտում է Չարլզը: 
- :-)
- Իսկ քո կարծիքով ես ի՞նչ եմ անում: 
- ....... պարում ես: 

Բալթիմոր քաունթիի համալսարանի այդ մասնաճյուղի հայտնի ծրագրերից մեկը պարային արվեստն էր, իսկ նայելով Չարլզի մարմնին, ուրիշ ավելի խելքին մոտ զբաղվածություն ես անկարող էի կռահել այդ պահին: 

- :-))))))))))))))))) Վատ չի, մոտ ես:-))))))))))))))))))) Մարմնի հետ գործ ունեմ, բայց ավելի շատ ուրիշ տեսակ: Հաստատ շորտիկիս պատճառով ես էդպես ասում, չէ՞: Հա, վատ չեմ պարում: 
- Իսկ ի՞նչ ես պարում: 
- Լաբորատորիայում սովորաբար  ինչ պատահի:-)
- Լաբորատորիայո՞ւմ: 
- Հա, ռեզիդենտ եմ, վիրուս ու նման այլ սիրուն բաներ եմ ուսումնասիրում:-)
- ... բա մեզ մոտ ի՞նչ ես անում, մենք չունենք նման ծրագիր:
- Բայց հրաշք գրադարան ունեք:-)

Անկապության մասին մոռացել եմ: Ուղղակի լավ է: 

- Գնա՞նք   մի տեղ: 
- Ո՞ւր:
-Եսիմ, գնանք մի կողմի վրա, կերևա, էլի: 
- ................. [հանկարծ հետն ուրիշ տեղ չգնաս]..... Գնացինք:

Նստեցինք բավականին ընդարձակ մեքենան, ու ...

... իմ հիշողության լուսանքներում մնացին Չարլզի ժպիտը, ոտքերի մկանները, աջ ուսի շոկոլադե գույնը, երկաաաար թունելի լույսերը, իմ ահագնացող տագնապն ու հիշողությունն էն մասին, թե ինչպես էր մայրս Օձունի ոլորաններում իրեն դուրս գցել մեքենայից, երբ իր հարևանի տղան փորձել էր «փախցնել» Ալավերդու ամենասիրուն աղջկան, ու վերջապես մի փոքրիկ քաղաքի լուսավոր-լուսավոր այգին, համով պաղպաղակն ու հետադարձ մութ ճանապարհը դեպի մեր տուն: Վերջապես Չարլզի լուսավոր ժպիտն ու համարձակ՝ 

- Կարելի՞ է համբուրել քեզ, լավ էր քեզ հետ: Էլի հանդիպե՞նք: 
- Տեսնենք:-)

Լուսանում էր: 


*****************

Չգիտեմ, քանիսը կհավատային, որ ես կարող եմ նման բան անել, բայց Ռուզանը հաստատ չէր հավատում: Մի քանի օր:-))))))))) 

- Ախր էդ հեչ քեզանից չէր է՝ լրիվ անծանոթ մարդ, ո՛չ հեռախոս կար մոտդ, ո՛չ մի բան: Ո՞նց ռիսկ արիր... Մեր մեջ ասած՝ հիմարություն էր արածդ: 

Միգուցե: Բայց հիմա կարող եմ պատմություն գրել դրանից:-)))))))))))))))

7 comments:

Artashes said...

Shat lav es patmel!! Patkeratsnum em, te inch zhptatsnogh hishoghutyunner en` hima et nayelov (u mi qich taxtsot, erevi)...

Christina said...

Գրելիս իսկականից անընդհատ ժպտացել եմ, բայց թախիծ, չէ, չկա:-) Ամենա-ամենասկզբում մի քիչ կար, հիմա՝ որ մի կաթիլ:

byurie said...

Ինչ հավեսն էր :)Շնորհակալություն պատմելու համար

Christina said...

Միշտ խնդրեմ:-)

Anonymous said...

Շնորհակալություն, շատ գեղեցիկ եք գրել:)

Christina said...

:-)

Aramazd said...

լավն էր :)