Monday, March 21, 2011

Նոր սկիզբը

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...

Տերյան

6 comments:

Sevak said...

Վայ, էս ինչ լավ բանաստեղծություն ես հիշել: Յո խաբա՞ր...

christina said...

Անսպասելի կակաչներ դռան վրա` հետո չգտեմ ինչի սա հիշեցի:-Ճ

Sevak said...

ուաու... Անտես զանգերի կարկաչն է լսվու՞մ

christina said...

:-)

Anonymous said...

դրսում մռայլ ա, իսկ էստեղ սպուպուշ տրամադրություն․․․ ապրե՛ք

christina said...

համեցեք;-)