Monday, March 28, 2011

Գունավոր օր

Մեծամորի հնավայր: Մեր թվարկությունից առաջ 11-9-րդ դարերում Մեծամորի քաղաքակրթության ժամանակվա աստղադիտարան, ենթադրաբար: Լուսինը տեսնո՞ւմ եք:-) Եթե չէ, ձեզանից աստղագետ դուրս չի գա;-)))


Որդան կարմիրի հայրենիքը. Արարատյան դաշտավայրը գրեթե ամբողջությամբ նման անապատ էր, մինչև մարդու միջամտությունը: Որդն ամբողջ ձմեռն անց է կացնում հողի տակ, իսկ եղանակների տաքանալուն պես կպչում այս բույսերի արմատներին: Մինչև հիմա չգիտեմ ինչպես և ինչու չեն կարողանում հայտնաբերել որդան կարմիր ներկի ստացման եղանակը: Սա արգելոց է, որի մասին վկայում է միայն մի անշուք վահանակ, որի շուրջ անխնա քայլում են (ք)  տարբեր զբոսաշրջիկներ ու գյուղացիներ: Տեսնես որդերը մեր քայլերի ձայնից ավելի խո՞րն են ներքև գնում: 

Արարատն Արգիշտիխինիլի քաղաքի միջնաբերդից: Շունչ կտրելու չափ սիրուն է... Շունչդ էլ չի կտրվում մենակ ճանապարհի կեղտը հիշելուց... Էս երկրի հիմնական խնդիրը. աղբի մեջ ծակ  ենք բացում, մի լաաաավ մաքրում ու մեջը նստում...

...

Էս քարերը զարմանալի սիրուն են... Առաջին անգամ էի անտաշ տուֆ տեսնում ու էդպիսի վարդագույն կյանքում չէի տեսել, ոնց որ հողի արյունից հարբած լիներ էդ քարը: 

Հայկական պար... մնում ա մենք էլ սարավարի պարել սովորենք, մարդավարուց բան դուրս չեկավ...


Արաքս....
- Ուզում եմ Արաքսը մոտիկից տեսնել, - ասում է հնգամյա Անին: 
- Հիմա չենք կարող, Անի ջան:
- Բայց որ մեծանամ, դառնամ 20 տարեկան, գնալու եմ մոտիկ ու թուրքերից վերցնեմ մեր Արաքսը: 

Սիրուն, զարմանալի Արարատ...

Բոլոր նկարները՝ Էրիկի:-)

No comments: