Thursday, March 24, 2011

Անկապ /պարզվում ա, էլի էսպիսի վերնագիր կա:-)/

Երբ քայլելիս նկատում եմ, որ ինձ են նայում, միանգամից անցնում եմ բադիկաքայլի, անգիտակցաբար:-) Երբ մի քիչ երկար են նայում, ոտքս ոլորվում ա, սովորաբար ձախը:-)
Երբ իմ մասին լավ բան են ասում, որքան էլ համաձայն լինեմ, ջերմությունս բարձրանում ա ու սիրտս նեղվում:-)
Շփոթվելիս սկսում եմ ձեռքով մազերս հետ տանել:-)
Կարդալիս ունքերս կիտում եմ ու զայրացած տեսք ստանում:-) /էս մեկն իհարկե ինձ ասել են, ես հո ինքս ինձ հայելում նայելով չեմ կարդում:-)/
Էլ ի՞նչ եմ անում, չեմ հիշում:-)

4 comments:

Aramazd said...

մեկ ա շատ լավն ես՝ էդ բոլոր բաներն անելիս :)

christina said...

շատ չէ, մի քիչ:-)

Anonymous said...

ասեմ...
երբ ուզում ես բարի խորհրդով ինչ որ հարցում մասնակից լինես, նախ մի պահ լռում ես, որ մտքիդ տելը չկտրվի, շուրտերդ ամուր սեխմում ես իրար, ասում ես «հհմմ», շունչ քաշում, նոր շարունակում խոսքդ :ՃՃ

Dz.

christina said...

Պահո:-))))))))))