Tuesday, March 16, 2010

Մեր մոռացված նախնիների ստվերները

BFI-ում երեկ Փարաջանովի վերջին ֆիլմի ցուցադրությունն էր: Կինոգետները բազմիցս խոսել են, ու միլիոն անգամ ինձանից լավ, թե ինչու (կամ ոչ) պիտի նայել Փարաջանովի ֆիլմերը: Բացի սովորական, առօրյա կյանքի («... ու ապրում էին նրանք իրենց առօրյան, իսկ տոներին զբաղվում կախարդությամբ...» ) պատմության սքանչելի տեսապատումը (Փարաջանովի ֆիլմերը նման են Գաուդիի շենքերին՝ երազից պոկված ծվեններ, որ չգիտես ինչպես գոյատևում են մեր առօրյայում), ֆիլմից հետո մտածում էի Փարաջանովի մասին: Ու Կուստուրիցայի: Ու Արջուն Ապպադուրայի, ում գիրքը կարդում էի վերջին շաբաթվա ընթացքում: Փարաջանովն ու Կուստուրիցան այսօրվա սիրված պիտակներից մեկի լավագույն օրինակն են՝ գլոբալ, համաշխարհային մարդ-արարած: Մարդիկ, ովքեր մշակույթների խառնարան են, ովքեր էսօրվա մետրոպոլիսն ունեն իրենց հոգում: Բայց արի ու տես, որ երկուս են իրենց ֆիլմերում պատկերել են այն, ինչ Ապպադուրայն անվանում է «տեղայնություն», չգիտեմ ճի՞շտ թարգմանություն է արդյոք locality հասկացության, որը վերջինս սահմանում է ոչ որպես տարածքային և կոնտեքստային հասկացություն այլ որակ, որն ստացվում է սոցիալական մերձավորության, փոխհարաբերվելու տեխնոլոգիաների ու կոնտեքստների հարաբերման ամբողջությունից: Էս ամենն իհարկե էական չի, էական է սա.
Ceremonies of naming and tonsure, scarification and segregation, circumcision and deprivation are complex social techniques for the inscription of locality onto bodies. Looked at differently, they are ways to embody locality as well as to locate bodies in socially and spatially defined communities. (Modernity at Large: Cultural Dimensions of Globalization)
Երկուսն էլ սոցիալական ու տարածքային սահմանափակումներից անդին պատկերել են նույն այդ տարածքներով դաջված մարդկանց: Անասելի հզոր պատկերներ են ստացվել. խորը, հուզիչ, գեղեցիկ... Ինչո՞ւ: Ինչպե՞ս է դա ստացվել:

1 comment:

Anonymous said...

Էս ինչ անկապ գրքեր ես կարդում, աստված իմ: Տոլստոյ կարդա, այ մարդ, Տոլստո՜յ... :)