Thursday, October 4, 2007

Շարադրություն աշնան մասին:-)

Աշունը լռում է: Նույնիսկ քաղաքի բազմերանգ աղմուկի միջից: Աշնան արևը հիշեցնում է ջերմության մեղմության մասին: Գարնան արևի կիրքն իմաստնացած շոյում է ուսերդ, դեմքդ...Դեղինն ու կարմիրը տեր են դառնում աչքերիդ ու սրտիդ: Պատմում են գույնի մասին: Պատմում են մոր տաք ձեռքերի ու հոր իմաստուն լռության, եղբոր հետ համատեղ աշխարհի բացահայտման խորհրդի ու քրոջ անհատակ կապույտ աչքերի մասին: Ու լռում է առջևում սպասվող կյանքի մասին: Ու ստիպում ապրել առջևում սպասվող կյանքն ու գնահատել գույնը:

1 comment:

Anonymous said...

Ու համակ տխրություն է բերել աշնան առաջին այս կարմիրը, մի ջղաձիգ սարսուռ՝ առաջին այս դեղինը ու... բութ ընդվզում՝ թերևս վերջին այս կանաչը: