Saturday, October 20, 2007

credo quia absurdum est

...Մեր գյուղի հարևանն ա մահացել: Երկրորդ հարկից ընկել ա ներքև ու մահացել: Տո չէ հա, էդ ընկնող պտուղը չէր: Հրել են: Պասպորտով 96 տարեկան էր, ընենց էլ Աստված գիտի ինչքան. ասում են 100-ը հաստատ անց էր: Հարևանների զահլեն գնացել ա, բոթել են, մեռնի, պրծնեն: Ասում են, էս մարդու մերն էլ ա ըտենց մեռել, մի 110 էլ սա ա էղել ու մեռնելուս չի եղել, հեչ: Էս էլ չի դիմացել ու նույն աստիճաններից հրել ա մորը: Դե, այ կնիկ, էդքան ապրել կըլնի՞:

Բա'. ուրիշներին մի անի էն, ինչ չես ուզում քեզ անեն:

... այսպես ամփոփվեց շաբաթօրյա այս պատմությունը:

1 comment:

Anonymous said...

Հիշեցրեց մի ճապոնական ֆիլմ, որն տեսել էի կինո «Մոսկվայում» մի 20 տարի առաջ: Երբ ծնողները ծերանում էին այդ միջնադարյան ճապոնական գյուղում (իսկ ծերանալու աստիճանը հաշվարկվում էր մնացած առողջ ատամների թվով), տղայի պարտքն էր կենդանի ծնողին՝ մեջքի զամբյուղի մեջ շալակած, տանել մի հատուկ սարի գագաթ և ... թողնել այնտեղ սովից ու գիշատիչ թռչուններից մահանալու: Մինչև հիմա սարսռում եմ...
----------------------------------------------------------------------

Կրիստինա ջան, մոռացիր այդ ամեն շաշ-մաշ բաները և բարեհաջող հանձնիր այսօրվա քննությունը!!!!!!!!!!!!!