Tuesday, April 23, 2013

Վտանգավոր խաղի մասին

Էս խաղը չարի ու բարու խաղ ա, բայց ի տարբերութուն հեքիաթների, չկա չար կախարդ, որ սև կավճով քեզ համար գծի չարի ու բարու սահմանն, ու դու ամեն առավոտ արևին «բարև» ասելով՝ մեջքով շուռ գաս դեպի չարն ու քեզ համար ապրես գունավոր աշխարհում: 

Չկա: 

Ու դու ասում ես՝ «Սիրիր»: Հարևանին, թշնամուն: Ասում ես, երկուսով, շատով, բոլորով կարող ենք ավելի շատ բան անել, ավելի շատ բան ստեղծել, որը կիսելն ավելի հեշտ ու հաճելի է, քան չոր հացը, որի փշրունքներն էնքան քիչ են, որ ոնց էլ կիսես, մեկին չի հերիքելու ու վերջ՝ կռիվը պատրաստ ա: 

Բայց դիմացինդ, ասենք, Մարսից ա, որտեղ փշրանքը էն ամենն ա, ինչ իրեն պետք ա (պետքի սահմանն ինքը հստակ գծել ա), ինչ ինքը մտածում ա (իր մեկնաբանություններն են իր արժեքների, պատկերացումների հիման վրա, գրեթե բացարձակ ճշմարտություններ, որովհետև իր ապուպապերից սկսած իրենք էդպես են տեսել աշխարհը), ինչ ինքը ուզում ա (ինքը կամ իր փոխարեն ուրիշները, կարևոր չի, կարևոր ա, որ ինքը դա յուրացրել ա), ինչը իրան ստիպում ա ապրել: Ինքը դարերով կռվել ա, ինքը ուրիշ բան չգիտի անել: Դու էլ ասենք դարերով սիրել ես ու դու էլ ուրիշ բան չգիտես անել: 

Հիմա ի՞նչ անել, երբ դուք երկուսով հայտնվել եք ռինգում. հստակ սահմաններ կան, փախչել չի լինի: Սիրե՞լ, թե՞ կռվել: Թե՞ հարցն էլ եմ սխալ տալիս: Ուրի՞շ ինչ հարց տամ, որ էդ ռինգում էդ երկուսն իրար հետ մի օր ապրեն: 

Էսօր մի էսպիսի հետաքրքիր գործ եմ հայտնաբերել, շաաաատ հետաքրքիր: Ու արդեն մի երկու ժամ ա լսում եմ: Շատ հետաքրքիր...  Luigi Boccherini: La Musica Notturna delle Strade di Madrid - Op. 30 n. 6 (G. 324)




3 comments:

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

բազմանշանակ ժպտացող քոմենթ :)
էսօր ես էլ եմ խաղի մասին գրել, բայց արդեն ավարտված

Christina said...

:-) Բյուրի ջան,«էսօրվանը» չգիտեմ բայց բանկաների խաղին մի քանի ամիս հետո նորից անդրադարձիր, մի տեսակ հզոր բան կար, մի քանի տեղ ուղղակի ցնցող ա ստացվել, էնքան լավ ես հղկել, որ դիպուկությունը միանգամից ասեղի նման խրվում ա ՝

Թամբալ ամուսինը դարդին (թե՞ սովին) չի դիմացել ու շատ շուտ մահացել է

«Տեսնող է եղել»,- ասում են:

Էնքան լավն ա, որ ամբողջությամբ պետք ա հղկել:-)

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

:))) շնորհակալ եմ Քրիստ ջան, հա, անպայման կանդրադառնամ: