Tuesday, March 13, 2012

Հենց էնպես

Միլիոն տարի: Այ էդքան չեմ գրել: Ու որ ասեմ լիքը հետաքրքիր բան ա պատահել էս ընթացքում, չէ: Փորձեմ միլիոն տարին ամփոփել հենց առաջին միտս եկածով.
- Նարինե Գրիգորյան. հրաշալի դերասանուհի ա... ընդհանրապես հրաշք ա, երբ մարդու մեջ էդքան սեր կա: Այսինքն ես չգիտեմ ինչքան սեր կա Նարինեի մեջ, բայց գիտեմ, որ ինքն իր արվեստի մեջ սեր ա, կատարյալ ա: Բայց էնպես մանկական պարզությամբ չէ. էդ սիրո մեջ բոլոր երանգները գոյություն ունեն, ատելախառն, դառնադարչնագույն ու ծիածանագույն: Թու, ինչ փնթոշ ա ստացվում: Դրա համար էլ չեմ գրում, էլի:


- Կարդում եմ Դանիել Կահնեմանի Thinking Fast and Slow (ինչ ծիծաղալու ա. ես թարս էի գրել վերնագիրը... ես ախր շաաատ դանդաղ եմ մտածում, չէ, ամեն ինչ եմ դանդաղ անում, բայց հատկապես մտածելը;-)): Հաճույքով եմ կարդում, հաճույքով եմ մտածում: Ըստ Կահնեմանի՝ իր էվոլյուցիայի ընթացքում մարդը սովորել է, և արդեն գրեթե բնազդաբար փորձում է աշխարհի իրերի ու երևույթների մեջ պատճառահետևանքային կապ գտնել Դե որովհետև դրա արդյունքում ինքն ապահովել է իր անվտանգությունը, գոյատևան պայքարի հաջողությունը պայմանավորված է եղել այդ կապով: Բայց արդյունքում փորձի վրա հիմնված այս բնազդը տարածվել է իր գրեթե բոլոր փորձառությունների վրա, ու հիմա նա նման կապ է փնտրում այնտեղ, որտեղ այն չի կարող լինել (automatic search for causality): Հլա մի հատ մտածեք սև կատուների մասին:-))) Երբ դու գիտես, որ սրա պատճառով կարող է լինել այ սա, դու ստեղծում ես քո կայունության գրավականը: Զգում եք, ո՞ւր ենք գնում:-) Քեզ կայունություն է պետք, կասկածը սպառնում է քո անվտանգությանը: Ու դու կասկածից փախչում ես հեռու-հեռու, դու ստեղծում ես աստծուն: Որովհետև դու տեսնում ես այն, ինչ ուզում ես, intentional causality, ասած էս հետաքրքիր մարդու: Այսպիսով.

"Physical causality formed from repeated observations of correlations among events and intentional causality, when your mind is ready and even eager to identify agents, assign them personality traits and specific intentions, and view their actions as expressing individual propensities, make it natural for us to accept the two central beliefs of many religions: an immaterial divinity is the ultimate cause of the physical world, and immortal souls temporarily control our bodies while we live and leave them behind as we die." (էս միացրել եմ մտքերը, որոնց մեջ պարբերություններ կան):

Լավն ա: Մի օրինակ էլ՝ ռիսկերի մասին: Մի մասը պնդում ա, թե դրանք շատ սուբյեկտիվ են, մյուս մասն էլ թե՝ լրիվ հակառակը: Կահնեմանն ասում ա, անկախ նրանից դրանք ինչպիսին են, ռիսկի հետևանքը վախն է, միանգամայն ռեալ, միանգամայն շոշափելի վախը, և որպես քաղաքականություն մշակող, քեզ համար նույնքան կարևոր պիտի լինի քո քաղաքականությամբ կանխել այդ վախը, ճիշտ այնպես, ինչպես վիճակագրորեն հաստատված,  հետևաբար օբյեկտիվորեն մեծ ռիսկը: 

- Դպրոցը թողնում եմ: 

- Փորձեցի կարդալ Satanic Verses, առաջին 4 էջից հետո զահլես գնաց: Երևի դեռ ժամանակը չի: Մի քանի շաբաթ հետո էլ կփորձեմ, չստացվեց, ուրեմն իմ հեղինակը չի: 

- Ասում են, բրասը շատ եմ մտնում ջրի տակ: Բա ոնց, բա ես ես չլինեմ, որ ամեն տեղ չփորձեմ թաքնվել:-))

No comments: