Friday, November 1, 2013

ա դե եսիմ է

Ես մեկ-մեկ մտածում եմ, թե ինչ հասարակությունում կուզենայի ապրել: Որտեղի մասին շատ չեմ մտածում, որովհետև էնպես ա ստացվել, որ ես տեղից կախվածություն չունեմ... Շատ ունեմ սիրելի տեղեր: Բայց ես գնալով «անշարժունակ» եմ դառնում: Հոգեպես:-) Ուզում եմ ծանոթ դեմքեր, ծանոթ շենքեր, ծանոթ գործողություններ: Սովորաբար: Որովհետև ոչ սովորաբար, երբ շարժման մարմանջը բռնում ա, ի՛նձ արդեն բռնել չի լինում, ու ես անկապ կսկսեմ շարժվել՝ անկախ ամեն ինչից:-) 

Բարի: Չգիտեմ էդ ինչ ա, բայց էնպիսի բան ա, որ մարդու դեմքին ժպիտ ա բերում, երբ մարդը հանդիպում ա ուրիշ մարդու: Երբ անծանոթ մարդիկ ստիպված են միմյանց ներկայությանը դիմանալ, դա անում են ժպտալով, օրինակ՝ ավտոբուսում, խանութում, թատրոնում:

Աշխատասեր: Որ մարդիկ սիրեն աշխատել ու աշխատեն: Որ օրվա վերջում թե՛ ինքը, թե՛ կողքինը ժպտան, ինքը՝ հոգնած ու բավարարված, կողքինը՝ գնահատող ու երախտապարտ:
Վերջերս Երևանում մի գովազդ տեսա, սարսափեցի. «Մենք ձեզ չենք սովորեցնում աշխատել: Մենք ձեզ սովորեցնում ենք վաստակել»... ինչ ասեմ, ասելու բան չկա...

Հետաքրքրասեր: Որ գնաս գրադարան, լիքը մարդ լինի: Որ ընդհանրապես գրադարան լինի... Որ կինոթատրոններ լինեն, որտեղ ամեն մարդ ֆիլմ կընտրի իր նախասիրությամբ: Ու ֆիլմերը կլինեն բնօրինակով, բայց հայերեն տիտրերով: Որ «կլուբներ» լինեն, որտեղ մարդիկ հավաքվեն, անծանոթ մարդիկ, ու խոսեն, պատմեն, կյանքից, դեսից-դենից, ջահելները գան, լսեն, հետո գնան իրանց գժական ջահելությունն անեն:

Ուրախ: Որ տարին մի կամ երկու անգամ մարդիկ իրենց ազգային տարազները հագնեն ու դուրս գան փողոց: Երգեն, պարեն, զրուցեն, քայլեն ու ժպտան իրար: Որ փուչիկ չլինի: Ախմախ պալստմասսե դեկորացիաներ չլինեն: Որ մարդիկ իրենց ձեռքի աշխատանքները ցույց տան անծանոթներին, ոչ միայն ծանոթներին: Որ երաժշտություն լինի կախված օդում: Որ երբ  մարդիկ տխուր լինեն, բացեն իրենց պահարանները, նայեն իրենց տարազներին ու ժպտան՝ ուրախ ու ջերմ տոնի ակնկալիքով:

Գթասիրտ: Հավասարությունը միֆ ա, գթասրտությունը՝ հնարավոր: Որ մուրացիկ չլինի փողոցում: Մարդը եթե չի կարողանում ապրի, կարողացողն իրեն օգնի. ապաստարաններ լինեն, որտեղ անկարողները կապրեն, կսնվեն ու դրա դիմաց կաշխատեն՝ կմաքրեն: Մաքրել կարող են շատերը, անգամ եթե չեն կարող, հնարավոր է սովորեցնել...Երբ դուրսը մաքրում ես, կեղտը ներս չի լցվում, նույնիսկ եթե ներսը դատարկ ա...

Մեկ-մեկ ինքս ինձ պետք ա հիշեցնեմ, որ ինչ-որ բան եմ ուզում:-)


6 comments:

Anonymous said...

«Մեկ-մեկ ինքս ինձ պետք ա հիշեցնեմ, որ ինչ-որ բան եմ ուզում:-)» !

Anonymous said...

Էս հո լրիվ Նիդեռլանդներն ա

(Բյուր, ալարում եմ լոգին լինեմ)

Christina said...

:-) Բյուրի ջան, գիտե՞ս ինչն ա խոխմա. մի միլիոն տարի առաջ մի թեստ կա, իբր որոշում էին, թե դու իրականում որ պետության քաղաքացի ես քեզ զգում: Գուշակի, արդյունքում իմ քաղաքացիությունը:-))))))))))))

Anonymous said...

«Մենք ձեզ չենք սովորեցնում աշխատել: Մենք ձեզ սովորեցնում ենք վաստակել»

Es Forex-i reklamn a erevi, lriv kazino a.

Anonymous said...

Kristin, inch vor grel es, Hayastanum kesic avelin hima arvum e, tekuz clubner@, kam azgagrakan shorer@.

Isk vor asum es "Որ մուրացիկ չլինի փողոցում", inch vor shat utopistakan ban es asum. MI erkir asa vor muracik chka poghocum.

Christina said...

բարև:-) շատ ավելի լավ:-) ուրեմն ես ուղղակի չունեմ տեղեկություն. կասե՞ք, որտեղ կարող եմ գնալ, ակումբ, որտեղ մարդիկ իրենց կարդացած գրքերն են քննարկում: Մեկ էլ ազգային տարազներ որտեղի՞ց ձեռք բերեմ ու որտե՞ղ հագնեմ:

բոլոր երկրներում չեմ եղել, որտեղ եղել եմ՝ կան: բոլորի մասին չեմ կարդացել, որոնց մասին կարդացել եմ, կան: բայց չի կարելի՞ երազել:-)իսկ որ ասեմ 1-2 մուրացիկ լինի ընդամենը, ավելի քիչ ուտոպիստական կլինի՞՞՞՞:-)