Tuesday, November 1, 2011

Հոկտեմբերյան Դիլիջան

Ձմեռն առած թուր-թվանք ու գիշերվա անթափանց շղարշով քողարկված՝ որոշեց հարձակվել անտառի ու մարդու վրա: Որոշեց հաղթել, մանավանդ դաշնակից ուներ մոտեցող դեկտեմբերին: Բայց մարդու տան երդիկից ծուխ էր ելնում: Ելնում ու ոլոր-մոլոր, ալարկոտ բարձրանում վերև: 

Ու ձմեռը գաղտագողի եկավ-հասավ անտառի փեշերին ու սսկվեց. դեռ շուտ էր, դեռ բանակը պիտի մեծացներ, բուք-բորան, քամի-մամի էլ դաշնակից սարքեր: 

Ու ասաց zalin-ը՝ «Սահման եմ գծում իմ աչքերով, ձմռան պարտությամբ, աշնան հոգեվարքով ու այս թվային սարքավորումով»:-)

Աշնան ու ձմռան սահմանագծին...
© zalin

2 comments:

Aramazd said...

Ֆոտոն պետք էր քլիքըբըլ դնել :)

Christina said...

Է, շատ բան կարող ա պետք լինի, օրինակ՝ իմանալ, թե դա ոնց ա արվում:-)