Tuesday, October 25, 2011

Սիրո մասին:-)

Երբ առաջին անգամ ջուրն ես մտնում, ինչ խելառ բան ասես չես անում. հիմար-հիմար մեխվում ես տեղում, նայում ուրիշներին, նախանձում ու մտքում կամ բարձր մի լավ հայհոյում քո անկարողությունն ու նրանց «ցուցամոլ» կարողությունը: Կամ սկսում ես աշխարհքիս տակին եղած ու քո մարմնին հայտնի ու անհայտ բոլոր շարժումներով պայքարել մի պատշաճ կրոլային թևաթափահարում հաջողացնելու համար: Առաջին մի քանի ամիսներին ջուրը թշնամի է, ջուրը թույլ չի տալիս հիանալ ինքդ քեզանով. մարմինդ, որ առաջ քոնն էր, հիմա ուրիշինի նման քեզ չի պատկանում, քեզ չի լսում: Ջուրն է հիմա նրան սահմանում: Հետո մի օր հուսահատ ասում ես. «Քո հերն էլ անիծած», ու էլ հետ չես գալիս: Բայց թե համառ խմորից են քեզ հունցել, թե էդ ամիսների ընթացքում մի պահ կարողացել ես զգալ ջրի սահքն անտաշ մարմնիդ վրայով, հետ կգաս: Անպայման: Ու գլուխդ կախ կշարունակես համառել՝ անճոռնի, ու բախվել՝ գրեթե անշունչ: Ու մի օր ներդաշնակությունից կհալչես ջրի ու մարմնիդ համատեղ գեղեցկությունից: 

Ինչպես սիրելիս:

3 comments:

byurie said...

Սիրուն էր :)

Կասեի նաև` ինչպես հեծանիվ քշել սովորելիս:

Վերջապես ես ու հեծանիվս հասկանում ենք իրար:

ՀԱՅԱՐՓԻ said...

Շատ գեղեցիկ ու ճիշտ բնորոշում էր,,, Բրավո!!! =)

Anonymous said...

:)