Monday, August 15, 2011

Բրենդիզմն ու դրա հետևանքները

Լոնդոնյան իրադարձություններին հետևելիս ինձ ևս ապշեցնում էր էն, ինչի մասին գրում է Չարլի Բրուքերը. "Aside from the sheer mindless ferocity and violence, one of the most depressing aspects of the protracted smashup was the nature of the looting: time and again, shops selling trainers or gadgets were targeted first."


...ու երբեք չեմ հասկացել բրենդամոլությունն ու անտրամաբանական պատճառաբանումները որակի մասին: Իմ սովորական անանուն իսպանական դեղին ամառային կոշիկները երեք ամառ ինձ լավ էլ ծառայել են, ի տարբերություն հանրահայտ Clarks-ի: Գոնե արդարանալ պետք չի, թե բրենդը որակ ա ապահովում: 

Բայց որ մեր տհաս ուղեղները լվանում է, դա՝ հաստատ. Secrets of Superbrands: Fashion (Համ էլ իրենք չգիտեն, որ chav հեչ էլ բրիտանական չի, այլ մաքուր հայկական քյարթուի հնչյունափոխությունն է:-). ոսկեգույն ADIBAS, փայլուն քարերով Channel ու խրոխտ (©:-) կուրծքը գրկած մետրանոց GUCI): Տեսնես, որ  չալարեմ ու թարգմանեմ ամբողջ ֆիլմաշարը, որևէ հեռուստաալիք ցույց կտա՞:-) Հա, բայց BBC հետ ո՞վ պիտի բանակցի՝ հեղինակային իրավունք, բան: Ավելի լավ ա ես ալարեմ, իրենք էլ սերիալ նկարեն:-( 

Բայց միևնույնն է, տխուր է: Մի՞թե մենք անհուսալիորեն, առանց պայքարի տրվելու ենք մեր իսկ ստրկամտությանը՝ չփորձելով անգամ ուսումնասիրել ուղեղի նոր՝ ռացիոնալ մասի հնարավորությունները: Ու ընդհանրապես, ինչպե՞ս պատմականորեն էնպես ստացվեց, որ մենք էդքան գովաբանելով այնպիսի արժանիքներ, ինչպիսիք են կրթվածություն, գրագիտություն, չափավորություն և այլն և այլն, սկսեցինք մարդուն դատել միայն կամ գերազանցապես նյութի մեջ: 


No comments: