Tuesday, August 9, 2011

Մեեեեեեծ ու վսեմ

Երեկ սեմինարի էի, որի նպատակն էր ուսուցիչներին բացատրել իրենց առարկայի կարևորությունը՝ աշակերտներին ու նրանց ծնողներին, ընդհանրապես հետաքրքրված լսարանին ներկայացնելով դրա հակիրճ նկարագիրը: Սեմինարն սկսվեց այս գործընթացը «վաճառք» հասկացությամբ նկարագրելով ու գնաաաաց... Ես հասկացա (արդեն որերորդ անգամ. պառավել եմ, հա հասկանում  ու վերահասկանում եմ, բայց վերջը չի երևում;-)), թե որքան են արժեզրկվել բառերը... Տաճար, հոգևոր, ներքին պարտք... Արդեն չեմ կարողանում համբերատար լսել, թե ինչպես «կրթելը դա սուրբ պարտականություն է» ու նման բաներ: Ինձ վրա, ում մոտ թվերը մի էնպիսի մտավոր մշուշ են ստեղծում, որ հանրահայտ ոզնուց էլ ավելի եմ մոլորվում, էն փաստը, որ վերջին տարիներին աշխարհում 50 հայկական դպրոց է փակվել ու բացվել 2000 թուրքական, մտրակի հարվածի ազդեցություն է թողնում, ու ես պատրաստ եմ վաճառքի... պատրաստ եմ վաճառել, եթե դրանով տեսակ եմ ավելացնելու՝ գայթակղելով, համոզելով ու որակ ապահովելով:

Բայց դե մյուս կողմից էլ էս արևմտյան վաճառել-մաճառելն էլ հեչ դուրս չի գալիս... Մի բան էն չի...

Ու էլի հանգում եմ պատմության կարևորությանը. դու ընտրիր քո պատմությունը՝ վաճառք, հոգևոր վերածնունդ, ինչ ուզում ես դա անվանիր, ու մնա դրան հարազատ,  կամ էլ անկեղծորեն բացատրիր, թե ինչու մի օր որոշեցիր շեղվել դրանից: 

Մեծ-մեծ մտքերն էնքան են շատացել, որ շատությունից փոքրացել ճղճիմ բաներ են դարձել... բայց միջինն էլ չեմ գտնում... բայց աշխատում եմ էդ ուղղությամբ:-)

2 comments:

byurie said...

"Արդեն չեմ կարողանում համբերատար լսել, թե ինչպես «կրթելը դա սուրբ պարտականություն է» ու նման բաներ: "

Ես էլ չեմ կարողանում: Եթե պետք է սուրբ պարտականության ու վաճառքի միջև ընտրություն կատարել, ավելի լավ է վաճառքը: Իսկ եթե կա երրորդ տարբերակ, ավելի լավ:

christina said...

Չէ, վաճառքն էլ ընտրություն չի:-)