Friday, November 5, 2010

Առավոտ շուտ նոյեմբերյան Երևանում

Առավոտ կանուխ երկինքն էնքան պարզ ա, շունչդ կտրվում ա... Մինչև ոսկորներդ ներս ա սղոսկում սառցե թթվածինն ու... կտրուկ սառնությունից մի պահ կորցնում ես գլուխդ: Քայլելիս ամեն մի մկանով բախվում ես էս պարզությանն ու զգում ինչպես ա մարմինդ բջիջ առ բջիջ ուրվագծվում առ էդ հստակություն: Սառցե հզոր մեեեծ-մեեեծության մեջ սկսում է ջերմանալ քո մարմինը. աշխարհում, սառցե ոչնչից, սկսում ես հստակվել Դու: 

2 comments:

Mediapitek said...

Քրիստ ջան, կարողա հետ ես եկե՞լ :))) Բարով ես եկել!!! :)

christina said...

Ապրես, Արտ ջան, «բարովը» շատ պետք ա, թե չէ,մեկ-մեկ հիշում եմ, որ ես դեռ կարող էի Լոնդոնում թափառել ու ասում եմ, կարո՞ղ ա էնքան էլ լավ չեմ արել:-)))