Monday, August 16, 2010

Stories of ingenious crime and inspired detection in the adventures of Sherlock Holmes

Վերընթերցում եմ «մեր թվարկությունից միլիոն տարի առաջ» կարդացած պատմվածքները անկրկնելի Շերլոկ Հոլմսի մասին: Գրեթե քսանհինգ տարիները, որ բաժանում են 1980-ականներին ունքերը կիտած երկար ոտքերով դեռահասին 2010թ.-ին աշխարհի տակ լիքը բաներից մի քիչ-մի քիչ ուղեղի մեջ հավաքած միջին տարիքի կնոջը (դե մի օր պիտի խոստովանես ինքդ քեզ, թե՞ չէ:-)), այսպես են փոխել  ընդմիշտ միջին տարիքում զմռսված Շերլոկ Հոլմսին.

- 1980-ականներին «Հոլբորն», «Փեդինգթոն», «Բեյքր սթրիթ» անվանումներն սկսվում ու ավարտվում էին անգլերենի դասագրքերում տպագրված Բիգ Բենի նկարով: 2010թ.՝ այս տեղանունները միս ու արյուն են ստանում. Princess Louise փաբ, Sainsbury-ի անկյունային խանութ ուղիղ Հոլբորն կանգառի դիմաց, Regent's Park-ի թռչնաշատ լճակից Բեյքր սթրիթ տանող նեղլիկ փողոնցեր ...

- Պարզվում է, Շերլոկ Հոլմսը գրեթե բոլորին դիմավորում է նույն կերպ. ողջունելուց հետո անսպասելի մի ակնարկով դիմացինին միանգամից այնպես է ապշահար անում, որ սա սկսում է հավատալ, թե գործն անպայման կբացահայտվի: Օրինակ՝ «Ինչո՞ւ որոշեցիք մեքենագրությամբ զբաղվել, եթե կարճատես եք»: Հարցն ուղղված է երիտասարդ աղջկան, ում հագուստը և պահվածքը սովորական աչքին ոչ մի կերպ չեն մատնում նրա զբաղմունքը: Գուցե խավը, բայց ոչ զբաղմունքը: Հոլմսի գրեթե յուրաքանչյուր արկած սկսվում է նմանատիպ փոքրիկ դեդուկցիոն էպիզոդով:

- Շերլոկ Հոլմսը հիմնականում վստահում է կանացի ներքին զգացողությանը: Այս ամուրի կնատյացը, ով միանգամայն արհամարhում է կանացի սեռը՝ դեդուկցիայի մեթոդով եզրահանգումներ անելու կարողության իսպառ բացակայության պատճառով:-)

- 1980-ականներին հայերեն տառերը խոչընդոտ էին՝ հնարավորինս արագ բացահայտելու Հոլմսի տրամաբանության նրբերանգները, հետևաբար՝ հերթական խճճված պատմությունը: Այսօր անգլերեն տառերը անասելի հաճույք են պատճառում, երբ օգնում են բացահայտել այս մշակույթի փոփոխությունը  մի դարից մյուսը: Օրինակ՝ այսօր որտե՞ղ կլսեք նման խնդրանք. "Pray be precise as to details":-)

Ափսոս, քսանհինգ տարի հետո իմ դեդուկցիոն կարողությունը գերազանցում է Վաթսոնինը:-) Կորցրել եմ շնչակտուր էջից էջ թռչելու ունակությունը, բայց շատ ուրախ եմ, որ ունեցել եմ այն, երբ այն իսկապես անհարժեշտ էր...

2 comments:

Unknown said...

Khentanalu chap karotel em Anglian...

christina said...

:-) դե մի բան էլ Դուք պատմեք Անգլիայից, օրինակ՝ ի՞նչ է ամենից շատ խենթացնում կարոտի մեջ;-)