Wednesday, August 18, 2010

Henry James: Washington Square

Երևի լավ վիպասանի հիմնական բնութագրիչներից մեկը բազմաձայնությունն է՝ պատկերել կերպարներին իրենց միջավայրներում իրենց յուրահատուկ ձայներով: Չփորձել նրանց փաթաթել պատմողի ձայնը կամ գերակա միջավայրին հատուկ ձայնը, որը խլացնում է անհատականությունը (վերջինս դժվար է ձեռք բերվում, որոշ մարդիկ դրանից ընդմիշտ զուրկ են մնում: Բայց նույնիսկ այս դեպքում անհատը ձևավորում է ուրույն մի արտահայտչաձև, որը վիպասանը պիտի կարողանա բացահայտնել):

Մյուսը՝ ստիպել ընթերցողին անկեղծորեն ատել ու սիրել, ծիծաղել ու լաց լինել՝ կյանքի այս մի դրվագին հանդիպելով վեպի էջերում:

Հենրի Ջեյմսի այս վեպն ուրեմն կարելի է հաջողված համարել, եթե դատենք այս չափանիշներով։ Միայն տկն. Փեննիմենի կերպարն ինչ ասես չարժի. սենտիմենտալ այս այրին, ում խելքը թռել է ռոմանտիկ-վարդագույն սիրավեպերի գաղտնի կրքերն իրականություն դարձնելու մոլուցքից, թունավորում է իր շրջապատի մարդկանց կյանքը՝ փորձելով նրանց կյանքում իրականացնել իրենում արդեն անիրականանալի երազանքները: Զզվում եմ քո կյանքը քո փոխարեն դասավորել փորձող այս վերամբարձ անձանցից, որ մեծ քթները խոթում են կյանքիդ մեջ ու անմեղ ու ինքնամոռաց, հանուն վսեմ նպատակների հարամում ամեն ինչ: Սկզբում ծիծաղելի են, վերջում՝ pathetic!

Էնքան վառ են կերպարները, որ միանգամայն հարմար են կատեգորիաներ ստեղծելու համար:-)

Սյուժեն հանրահայտ հաշվարկով ամուսնություն-սեր երկվության մասին է: Ոչ մի ինքնատիպություն իհարկե:-) Բայց կատեգորիաները որպես կանոն զուրկ են ինքնատիպություւնից:-))))) Դրանք վերլուծական արժեք ունեն, ու որպես այդպիսին, վեպը հիանալի է կատարում իր դերը:

No comments: