Tuesday, August 3, 2010

Զատիկ

© Dilmurat Mahmut
Վերջին մի շաբաթում կարծես պետհամալսարանի տարիները հետ եկած լինեն. գնում եմ արշավ, կարդում եմ, սեղանի շուրջ մի բաժակ թեյով լսում եմ ընկերներիս, վիճում եմ Աստված կա, թե չկա, ինչն է բարոյական ու անբարո, քննարկում ենք Ջորջ Օրուելին ու անգլիական ռոմանտիկ բանաստեղծությունը... Միայն ռոք երաժշտության փոխարեն դասական FM եմ լսում:-) Ու էս ամեն ինչը լուրջ:-) Ընթացքում անգամ անկեղծորեն մոռանում եմ իմ ցինիզմի ու սկեպտիցիզմի մասին:

P.S. Սասեքսում արշավի ժամանակ մի մեծ զատիկ տեսա: Իտալուհի Մարիան ասաց, որ Իտալիայում եթե զատիկ տեսար, ուրեմն բախտը ժպտում է քեզ: Ժպիտից, ցանկացած ժպիտից, միշտ տաք է ու հաճելի:-)

2 comments:

ANAS said...

Անխռով ես երևում նկարում: Ապրես: Հուսով եմ չեմ սխալվում:

christina said...

Լինում են էդպիսի պահեր:-)