Monday, October 7, 2013

25. Պատմություն մի մարդու մասին, որի հետ այլևս չեք շփվում

Բարակ շուրթեր, սուրանկյուն դիմագծեր, կտրուկ, անհանգիստ շարժումներ, չնայած ինձ հետ շատերը միգուցե չհամաձայնվեն. որտեղի՞ց հնարեցիր անհանգստությունը: Հանդարտ, մեծ, լայն շարժումների տակից, կասեմ ես: Հենց էդպես: Չհանդարտված, անհանգիստ էություն: Սպիտակ մազափունջ, մեծ քայլերով շտապողական քայլվածք: Ձեռքի կտրուկ շարժում, որով մազափունջը հնազանդեցվում էր ու հետ շպրտվում: 

 - Յեհուդի Մենուին, չե՞ք լսել... , - նրա բարձր ձայնն էլ ավելի բարձրացրած արհամարհանքից ես նեղանում, նեղանում, նեղանում, փոքրանում եմ, բայց նստարանի տակ, միևնույնն է, չեմ տեղավորվում: («հա էլի բա մարդ 18 տարեկան էշ դառնա ու չիմանա՞ էդ ով ա... բա էլ ո՞վ ես դու...:-))))») - Ֆոլքնե՞ր: Էմերսո՞ն: Ու էլի էդպես շատեր, ովքեր ինձ երեք տարվա ընթացքում էնքան փոքրացրեցին, որ կա՛մ պիտի սատկացնեին ամուսնության ու պրովինցիալիզմի փափուկ ծածկոցի տակ, կա՛մ հետևիս մի լավ քացի տալով՝ ստիպեին բացել տասնյակ փակ դռներ: Էդ բոլորին իմ կյանք մտցրեց էս կինը, ում հետ երեք տարի love-hate ճոճանակի վրա ճոճվում էի, ամենայն հավանականությամբ, առանց իր իմացության:


Մի օր առավատյան համալսարան գնալիս ավտոբուսում նկատեցի իրեն: Նստեց կողքիս, ինչ-որ բաներ խոսեց, մեկ էլ նկատեցի մի տղամարդու, որ իմ կարծիքով էնքան մեծ էր, որ պիտի տեղս զիջեի: 

- It's time you learn to be a lady, - կիսահեգնական ծիծաղով ինձ չթողեց տեղս զիջել (Միշտ անգլերեն էր խոսում, անգամ փողոցում: Մենք էլ իրեն կապկելով փողոցները չափչփում էինք անգլերենով, տնեցիներին գժվացնում մեր անկապ անգլերենով՝ մի ժամ կախվելով հեռախոսի լսափողից (պահո, «ընկալուչից» էի գրել սկզբում... որտեղի հիշեցի էս բառը... ՄՄ-ից հետո էսպիսի բառեր շատ եմ հիշում ու հաճախ:-))))))))))))): 

Ու ես հա մտածում եմ, թե դա ինչ ա նշանակում...

Մի օր էլ, թե


ու հետո
Leave all for love;
Yet, hear me, yet,
One word more thy heart behoved,
One pulse more of firm endeavour—
Keep thee to-day,
To-morrow, for ever,
Free as an Arab
Of thy beloved.

Ու էլի մտածում եմ, թե դա ոնց ա լինում. փորձում եմ, երբեմն լավ, երբեմն վատ...

Ճիշտ ա, հիշողության վարագույրը շատ մանրամասներ ա թաքցնում ու թերևս, անվերադարձ, բայց էն ինչ դուրս ա սպրդում առաջին իսկ ձեռքի հպումից, յուրաքանչյուր դասից առաջ իմ անհանգստությունն ու սպասումն ա: Երբեք չէիր կարող իմանալ, թե քեզ ինչ ա սպասվում. կտրուկ, բարկացկոտ, քամահրական ձայն, սխալներդ ու քեզ անհանդուրժող մի ժպի՞տ, թե՞ երանելի մի հայացք, որով քեզ տանելու էր բանաստեղծության ու իմաստության գիրկը, որտեղ տիեզերական մեծությունը քո պուճուր-մուճուր անճոռնի եսիկները թողնելու էր մնացած ահամ դասերի համար:

Էս կինն էնպիսի խոշոր ոտնահետքեր ա դաջել մեջս, որ թեև դրանք տարիների ընթացքում լցվել են բազմաթիվ պարզ ու ցեխոտ ջրերով, բայց էն փոսերը, որ ինքն ա բացել, երբեք չեն փակվել: Բայց քանի որ շատերն են անցել-գնացել, արդեն դժվարանում եմ շոշափելի նկարագրել, թե ինչու ու ինչպես: Ինչպես արևելքում չեն կարողանում նկարագրել իմաստությունն այնպես, ինչպես արևմուտքում ու փոխարենն առակներ են գրում՝ սիրուն, իմաստուն:-) Ես էդքան էլ շնորհք չունեմ:-) Նաև ԻՐ շնորհիվ հաստատվել եմ մի տեղ, մոտավորապես էստեղ՝

...He must teach himself that the basest of all things is to be afraid; and, teaching himself that, forget it forever, leaving no room in his workshop for anything but the old verities and truths of the heart, the old universal truths lacking which any story is ephemeral and doomed - love and honor and pity and pride and compassion and sacrifice. Until he does so, he labors under a curse. He writes not of love but of lust, of defeats in which nobody loses anything of value, of victories without hope and, worst of all, without pity or compassion. His griefs grieve on no universal bones, leaving no scars. He writes not of the heart but of the glands.

4 comments:

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Վայ, ինչ լավ ա գրել ես Քրիստ ջան :) Նորից ակտիվացել ա 30 պատմությունը, լավ ա: Մենակ ես չեմ կարողանում գրել :))))

Anonymous said...

Քրսիտ, ո՞նց ենք հաջողացրել Էսքան նման բաներ զգալ...Ես նոր հասկացա, որ Leave all to love-ն ա, որ դոշիս մեդալ ա կպել էն ժամանակ ու քշելով տարել ա, չնայելով սարուձոր, դարուփոս՝ За грядущее достижение!, չէի մտածել մինչեւ հիմա: Էն ժամանակ չէի կարողանում մարսել էդ բանաստեղծությունը,թվում էր՝ երբեք չեմ կարողանա էդքանը լինել, ու ձգտում էր առաջացրել մեջս ու փաստորեն իմ կարգախոսն ա դառել: Համ էլ քեզ գեշ կարոտել եմ, ցավում ա

Christina said...

Ան ջան, դե հիմա հո չեմ գրի cosmic consciousness բան:-))))))))))))))))))))))

«խմելո՞ւ»:-)

Christina said...

Բյուրի ջան, ինձ էդ միտքը շատ ա դուր եկել:-) Բա ի՞նչ անենք, որ դու էլ սկսես, չէ, շարունակես:-)