Friday, April 26, 2013

Գրքերի ու կինոյի ու պատմությունների ու սիրո մասին, կամ էլի սահմանների մասին

Եթե բախտներս բերի ու դպրոցում մեզ աշնան փոխարեն առաջարկեն շարադրության գրել սիրո թեմայով, բոլոր աշակերտներն էսօր մի հատ գուգլ կանեն, որ մի լավ  ասացվածք գտնեն նախաբանի համար ու, գտնելով, կամփոփեն. «Մինչ օրս ոչ ոք չի կարողացել սահմանել սերը»: 

Է, հա, չեն կարողացել, բայց լիքը տաղանդավոր ու անտաղանդ փորձեր եղել են: Ահա ևս մի անտաղանդություն՝ 38-ում ես դա սահմանում եմ էսպես՝ «Հենց կարողացար ասել, թե ինչու ես սիրում որևէ մեկին, ուրեմն էլ չես սիրում, «հավանում ես» (չակերտներով, որովհետև ուղղակի խոսքի մեջբերում է:-))»

Բայց ինչ եմ ուզում ասել. որ դարերի միլիոնավոր փորձերն էսօր ամփոփվել են կինոյում՝ կարճ, երբեմն չափազանց գեղեցիկ, բովանդակալից (դե որ ասենք միջինում 70 տարին փորձես տեղավորել 1:30 ժամում, ահագին բովանդակալից կլինի՝ հանի հերթերը, տրանսպորտը, խոհանոցը, գործի տեղը պատճենահանելն ու նման այլ մանրմունր, աննշանակալից իրադարձությունները քո կյանքից, դու էլ կզարմանաս, թե ինչ բովանդակալից կյանք ես ապրել:-)): Հետո «հեռատուտուցն» (© Հատուլիտ) անջատում ես ու փորձում նույն էդ 1:30 ժամն ապրել ասենք մի հինգ տարում: Գրքերի ու պատմությունների հարցը մի քիչ այլ ա, բայց սկզբունքը պարզ ա, չէ՞՝ քեզ մատուցվում ա սերուցք: Պարզ ա, չէ՞, թե ինչու ես վերջում դառնացած բացականչում՝ «Ռոմանտիկա չկա»: 

Չի էլ կարող լինել, եթե ուղեղդ կինո-գրքա-ուրիշային պատմություններով լցոնված տոլմա է: Տեղ չի մնում գնահատելու էն, ինչ խաղողի թփից դուրս ա: Պետք ա թփի մեջ տեղ բացել, բաղադրության փոփոխություն անել: Պետք չի կինոյի տղայի ու աղջկա նման իրար ձեռք բռնել ու խորաթափանց միմյանց աչքերի մեջ նայել՝ ջերմ, զգլխիչ ռոմանտիզմից արբենալու համար: Կարելի է պարզապես քայլել Ներվիոնի ափով, զգալ գետի զով հոսքը, կարմիր տերևների գեղեցկությունը ու կողքիդ տղամարդու առկայությունը: Վերջ, ռոմանս ա: Պետք չի էդ զբոսանքն աղտոտել մոմի լույսի տակ մատուցված հազվագյուտ ութոտնուկի չանչերից պատրաստված ընթրիքի մասին երազելով: Կարելի է անմարդ կանգառում հանգիստ հացուպանիր ուտել՝ սպասելով հաջորդ ավտոբուսին ու հերթական պատառի հետ ժպտալ կողքիդ տղամարդուն՝ ռոմանս է, էն էլ ինչպիսի... 

Գրքերը, կինոն, ուրիշների պատմությունները ոնց որ ձեն բուդիզմի ուսուցիչը՝ ուղղորդում են, բայց ամեն օր փետով մի հատ էլ հասցնում են կատարիդ՝ թե գտիր ՔՈ ճամփան ՔՈ իրականության մեջ: 

Բա, սիրելի ու սիրուն ընկեր ջան:-)  Քչփորի:-)

5 comments:

Anonymous said...

Քրիստ ջան :)

Էն օրը, որ խոսում էինք, ինձ թված դու հստակ իրարից տարբերում ես ֆլիրտը, ռոմանսը և սերը: Հիմա գրածդ նորից կարդում եմ ու ինձ թվում ա դու էլ ես խճճվել, Չիսո ջան :))

Հիմա կասես էս աղջիկն էլի լեզվին ա տալիս, չէ? ;)

Դու ոնց կարող ես մտածել, որ ես մոմերով ընթրիք եմ սպասում? էդ ծանր, նախորոք պլանավորած ու պարտավարություններ ակնկալող ֆորմալ արարողությունը?? Էս սրան ասում եմ իմ առհամարական “ՖԻ”-ն :)
Ես հենց էդ հաց ու պանիրի մասին էի խոսում, որ մեծանալով ավելի ու ավելի հազվադեպ ա պատահում: Կամ էլ պատահում ա, բայց էլ էնպես չի ոգևորում, ինչպես ասենք 20 տարեկանում, քանի որ սեփական անձի էվոլյուցիան պահանջում ա զարգացման հաջորդ մակարդակը :) Ուրիշ բան, որ ես դեռ չգիտեմ թե իմ դեպքում դա որ մակարդակն ա… էվոլյուցիան դավադրաբար ճանապարհի կեսին կանգ է առել:

Լավ, էլ չեմ երկարացնում: Ճառս ավարտում եմ սրանով

https://www.youtube.com/watch?v=6PnNRf7JHBk

Համ ել ապրես, իմ շատ սիրելի ու շատ սիրուն ընկեր ջան ! :) Մենք դեռ շատ կքչփորենք :)

Christina said...

Էն օրը, որ խոսում էինք, ինձ թված դու հստակ իրարից տարբերում ես ֆլիրտը, ռոմանսը և սերը: Հիմա գրածդ նորից կարդում եմ ու ինձ թվում ա դու էլ ես խճճվել, Չիսո ջան :))
չեմ ժխտում, որ մեր պատկերացումները կարող են տարբեր լինել:-) Առաջինն ու վերջինը մի կողմ, բայց ռոմանսի մասին կուզենայի ասել՝ որ ես դա ընկալում եմ, որպես պահով սահմանափակված ջերմություն, որը կարող ա բազմաթիվ ձևերով արտացոլվել:


Հիմա կասես էս աղջիկն էլի լեզվին ա տալիս, չէ? ;)
չէ:-)

Դու ոնց կարող ես մտածել, որ ես մոմերով ընթրիք եմ սպասում?
Ես բնավ նման բան չեմ մտածել, էդ որտեղի՞ց նման ենթադրություն: Սա շատ ընդհանրական և հիպերբոլով գրված նյութ ա, որի հիմքում մեր խոսակցությունն էր:


Ես հենց էդ հաց ու պանիրի մասին էի խոսում, որ մեծանալով ավելի ու ավելի հազվադեպ ա պատահում: Կամ էլ պատահում ա, բայց էլ էնպես չի ոգևորում, ինչպես ասենք 20 տարեկանում, քանի որ սեփական անձի էվոլյուցիան պահանջում ա զարգացման հաջորդ մակարդակը :)
Մակարդակն ո՞վ ա սահմանում, ինչի՞ հիման վրա...Զարգացումը սովորաբար ընկալվում ա որպես անցյալի, եղածի փոփոխություն, բայց փոփոխության որակական գնահատականը մենք ենք տալիս: Ես ընդամենն ասում եմ, որ երբ մենք փոփոխության կարիք ունենք ու հատկապես դրա տեսլական, այսինքն արդեն գիտենք ինչ չունենք, էն ինչ մեզ տվյալ պահին տրվում ա, դիտարկում ենք որպես «պակասավոր», որպես մեր ուզածից թերի ինչ-որ մի բան: Ունեցածի միայն մեզ չբավարարող մասն ենք տեսնում՝ հաճախ անտեսելով դրա մեծ, անգամ չեղածի մեջ եղած հնարավորությունները: Գնահատական չեմ տալիս դեռ, ուղղակի նշում եմ էն, ինչ իմ մեջ ու շրջապատում հաճախ եմ տեսնում.

https://www.youtube.com/watch?v=6PnNRf7JHBk

Լավ ֆիլմ ա:-))))

Artashes said...

https://www.youtube.com/watch?v=6PnNRf7JHBk

Vay, inch lavn er!!! Liqa mtatselu tegh a talis. Cinderella-n spanets (amboghj kyanqs da em asum, eli)! Ed courtly love-a shat haves u veh ban a (bayts mets kaskatsanqner unem dra irakan linelu masin; im kartsiqov, geghetsik mifn a mnatsel).

Christina said...

courtly love-ի մասին մի շատ հետաքրքիր գիրք կա, որ առաջին մասը երևի ամենահետաքրքիրն ա (մնացածը շատ մանրամասն ա, պիտի ահագին հետաքրքրված լինես, որ կարդաս:-)): Բարեբախտաբար հենց դա կա գուգլ բուքսում՝ Chronological survey of Courtly Love scholarship: http://books.google.am/books?id=IRC8AAAAIAAJ&printsec=frontcover#v=onepage&q&f=false

Artashes said...

Nayetsi, shnorhakalutyun.
38 eji verjin parberutyuna baratsioren kochum e Streisand-i nerkayatsratsa "mif". Vorpes tarberaknerits meka.

Bayts arhasarak, grqi erevatsogh masa qnnarkum e GRAKAN traditsian ev voch te IRAKAN patmakan eghelutyunnera. Aydpes vor im kaskatsanqnera chparatvetsin. :)