Monday, November 7, 2011

Մի քիչ էլ դպրոցից

Գրեթե երրորդ ամիսն է, որ դասավանդում եմ: Երկու տարվա ընդմիջումից հետո ուսանողներս այսօր.

- Ոչ մի խնդիր չունեն սխալ-մխալ անգլերեն խոսելիս: Սխալներով, բայց շատ սահուն բացատրում են իրենց միտքը: Նախկինում ամբողջ լսարանում 2-4 հոգի էր էսպիսին: Grammar-Translation-ից հարմար մեթոդ՝ սխալներից իրենց հետ վարժեցնելու համար չգիտեմ;-)

Երբ սկսում էի դասավանդել, փորձարարական անոթ էի, ուր հավաքվել էին իմ ուսանողական փորձառության խոչընդոտները, ուսուցիչներիս կերպարների ու դասավանդման իմ ընկալումները, կարդացածս գրքերից լուսավոր կետեր, իմ հետաքրքրությունները, ակադեմիական հոդվածներից էն մասերը, որ հասկացել էի: Նոր էր ամեն ինչ, փոփոխվում էր ամեն ինչ, ու ես ուզում էի, որ ամեն ինչ հետաքրքիր լինի: Ես ուզում էի հետաքրքիր 45 րոպե ստեղծել ուսանողներիս համար: Ընդամենը: Չէ, մի քիչ ավելին. ուզում էի, որ ինձ սիրեն, որպես ամենա-ամենա- ուսուցիչ:-))))))) 
Կամաց-կամաց սկսեցի նկատել, որ իաաաա­, բայց էնքան էլ բան չեն սովորում արդյունքում:  Սկսեցի նկատել, որ իմ արհամարհանքը քերականության հանդեպ գալիս էր դրա իմ իմացությունից, իսկ լսարանում ուսանողներիս չիմացությունն ավելի քան կարևորում էր քերականության առանցքային նշանակությունը մի միջավայրում, որտեղ անգլիախոս տեսնելն անգամ երջանկություն էր: Իսկ ես համառորեն ստվերում էի այդ առանցքը:
Տարիների ընթացքում  փոխվեցինք ես ու իմ միջավայրը:-) Հիմա երեխեքս գիտեն, թե ինչ է tits, իսկ breast լսած էլ չկան: Հիմա անգիր SOAD են երգում, բայց համերգի մասին պատմելիս ժամանակաձևերի թացն ու չորն էնպես են իրար խառնում, մարդու զահլա ա գնում, թե էդ պատմությանը հետևի: Օրինակ:-)

- Երբ չեն հասցնում ինչ-որ բան գրատախտակից արտագրել, iphone-ով նկարում են:

- Անպայման կարծիք ունեն հայտնելու ու որպես կանոն սկսում են «Իմ կարծիքով» արտահայտությամբ: Վերջում էլ հաստատուն, համառ ու անմեղ նայում են դիմացինի աչքերին ու չքմեղանում. «Դե, ասա իմ կարծիքն ա»: Նախկինում կարծիքներ հազվադեպ էին արտահայտվում, միայն ընդունված կարծիքներ էին ներկայացվում որպես հանրահայտ ճշմարտություններ:

Ես սիրում եմ կարծիքներ, շատ եմ սիրում, բայց... մի տեսակ եմ լինում դրանց առատությունից:-) Հիմա ճշմարտություններ չկան, կա ինֆորմացիա ու կարծիքներ... Նման հասարակության մեջ սոցիալիզացիան նոր կանոններ է պահանջում, օրինակ՝ հարգանք ու համբերություն, որ կարծիքները հավասար պայմաններում գոյատևեն: Էհ, հավասարությունը գրեթե միշտ միֆ ա...

- Երբ ինչ-որ բան պարզ չի, լռելու կամ ընկերոջ ականջին շշնջալու փոխարեն հարց են տալիս: Ուսուցչին, պատկերացնո՞ւմ եք;-)))))))))

Լավ երեխեք ունեմ, մի քանիսին որ նայում եմ, ապրելս անգամ գալիս ա:-) 

4 comments:

Anonymous said...

Ես գիտեի, որ շաբաթ օրվա ալարկոտ ձենովդ անփոստ չես մնա:Ճ Երանի ես էլ քո ուսանողը լինեի, արդեն էնքաան հարցեր կտայի:ՃՃՏեսնես այֆոնը որ հնանա, ինչ կլինի? Երևի հենց աչքի մեջ չիփ կդնեն, քունքի վրա էլ` կնոպկա:Ճ Բա դասատուն?

Christina said...

:-) Չէ հա, ես քո դասատու՞՞՞՞՞ն:-)
Բայց ուսուցչի դերի փոփոխությունը շատ հետաքրքիր երևույթ ա: Ինձ թվում ա մի քանի տասնամյակ հետո ուսուցիչ լինելու ա միայն ծնողի ալարկոտության պատճառով:-))) Ու իր ֆունկցիաներy երկուսն էլ լինելու. գրագիտության ու արժեքների ուսուցանում;-)
Գիտելիքի էությունն ա փոխվելու, նույնիսկ էսօր ես արդեն դժվարանում եմ ասել, թե գիտելիքն ինչ ա: Կանոնն ասում ա Դանթե, Պասկալ, Պլատոն, Նյուտոն, Էյնշտեյն: Նրանք դառնալու են մի արժեքային համակարգի հիմնաքարեր: Նույնիսկ գիտության համար network-ը դառնալու ա ամենակարևոր ռեսուրսը: Խառն ստացվեց, բայց գլուխս ցավում ա, կապել էսօր չի ստացվի;-))))

Դե հիմա քեզ եմ լսում:-)))

Anonymous said...

Որ երկրում եք դասավանդում?

Christina said...

Երևանում:-)