Monday, July 5, 2010

Բլոգերի, վատ սովորույթի ու Ժիժեկի մասին:-)

Բլոգի առավելությունը գիտե՞ք որն ա. կարելի է հաղորդակցվել, առանց հաղորդակից լինելու: Գրեցիր, ինքնաարատահայվեցիր: Արձագանքների մեծամասնությունը կամ ասում են լավն էր քո ինքնաարտահայտումը,  կամ վատն էր, համաձայն եմ, կամ համաձայն չեմ: Գրեթե հազվադեպ եմ հանդիպում երկխոսության: Իրական երկխոսությունը երևի միայն գրողի ու արձագանքողի առաջին շփման ընթացքում ա լինում: Ինչպես «Կիլիկիայում» էր, միայն սկզբի մի քանի ամիսներին:-) Իսկ ընդհանրապես, բլոգը երկխոսության լավագույն մահախոսականն ա՝ գեղեցիկ, զգացմունքային, ինքնատիպ, միայնակ:

Հիշեցի Ժիժեկին, ով երեկ, ինչպես «բուրժուա» Հելդն ասաց, ՛wearing his best T-shirt՛, էդ անտեր մայկային ու իր քիթը տանջելով, կրքոտ զգուշացնում էր համայնքի մահվան մասին: Ես Մարքս չեմ կարդացել, ափսոս, բայց դե ինչ արած, չեմ արել մինչև հիմա: Չեմ կարող սահմանել կոմունան ու ասել Ժիժեկի հետ համաձայն եմ ակադեմիական դիսկուրսում: Բայց համաձայն եմ սովորական մարդկային երկխոսության հարթույթում. համայնքը, կոմունան կիսելու մասին ա, ինչպես երկխոսությունը, ու երբ սկսում ենք մենախոսել, դառնում ենք անհատներ, փակվում մեր «ես»-երի մեջ: Ու էլ չենք կարողանում խոսել, միայն արտահայտվում ենք:

Օրերով կարդում եմ, մտքերը գնացքի վագոնների նման կա՛մ շարժվում են մի ուղղությամբ, կա՛մ վթարի ենթարկվում ու ջարդոտված ընկնում էստեղ-էնտեղ: Երբ փորձում եմ խոսել դրանց մասին, չի ստացվում, հիմնականում կա՛մ մարդկանց դա չի հետաքրքրում, կա՛մ ես արդեն չեմ կարողանում բացատրել, թե էդ վագոններն ինչ են իրենցից ներկայացնում: Թութակում եմ Սբ. Ավգուստինին. "If no one asks me, I know: if I want to explain it to someone who does ask me, I do not know": 

Ու բլոգ եմ գրում;-) Երկխոսել կարողանալու համար պիտի խոսել ամեն օր: Փոքր ու մեծ բաներից: Որովհետև մեծ բաները կիսելու համար պիտի փոքրերով ամուր ու ջերմ պատ լինես սարքած, որ մեծությանը դիմանան: Դե ինչպես ասենք Լեոնի տաճարը:-)

P.S.  Իմ պատուհանից դուրս դեղին ծառն ախր շատ սիրուն ա, մանավանդ կապույտ երկնքին հենված­: 
P.P.S. Ժիժեկը ոնց որ կրակե անիվ լինի. անցնելիս այրում ա թեթև ծղոտը, վառում ա կենարար հողը, բայց դրանից նա մի տեսակ սթափվում ու ավելի բերրի ա դառնում, իսկ ջրի մեջ... հմմմ, հանգչում ա, ախր ջուրը շատ անտակ ա:-) Հետաքրքիր մարդ ա:

Couple of thoughts from him:

What do experts do today? Express opinions? Well, even when I was young, experts did not have opinions, they knew! We, commonsense idiots have opinions. But nowadays when science is pervading all spheres of our lives, all of a sudden you don't hear from experts how things are, you hear opinions.

There's something interesting about the discourse on 'impossible' today. Have you  noticed that when it comes to personal relations and science, everything's possible?  Science claims you can visit the stars and have multiple orgasms. Strangely, when it comes to social relations, things are less and less possible. You can visit the stars but if you want a little bit of a welfare state, that's impossible.

States retreat into playing a legal game of finding culprits.

We need not be falsely modest. We should admit that we know. Couple of years ago a Marxist historian from Oxford had a strange experience when he was to give a talk to some factory workers. He addresses his audience: "I am not here as one who knows, I am here to learn from you, as you will learn from me". Then one worker stood up and gave him a wonderful answer: "Fuck off! Of course you should know. You are paid to know! You are here to teach us. Don't patronize us!" In this sense we should not take our knowledge as arrogance, but as a great responsibility... (One of the most brilliant statements I've ever heard from a modern man!)

These are just snippets of what he talked about and he talked about more important things, for instance, about the danger of democratization... I just love stories...

Well, the whole lecture is here.

2 comments:

AramK said...

Karotum es Cilician? :)

christina said...

Ճիշտն ասած սկիզբը միայն:-) Բայց ոչ թե կարոտում եմ, այլ ... մի տեսակ լավ, ջերմ հիշողություն ունեմ: Կարոտի բաղադրիչ ձգտումը չկա:-)