Saturday, July 10, 2010

Le vieil homme et l'enfant (անգլ. The Two of Us)

Լոնդոնում շոգ է: Նույնիսկ ծիծաղելի է հնչում, բայց էդպես է: Իսկ իմ սենյակում շատ ավելի շոգ է, քան Լոնդոնում: Ու փորձում եմ գտնել զով ու հետաքրքիր սենյակներ:-) Փնտրտուքների արդյունքում էսօր մի հիանալի ֆիլմ եմ տեսել` 1967, ռեժիսոր՝ Կլոդ Բերի: Եթե մի օր կինոթատրոն ունենամ, շաբաթվա մեջ մի օր ոչ մի նոր ֆիլմ չեմ ցուցադրի, այդ օրը՝ միայն հին ֆիլմեր: Որպեսզի 2010թ. ադիբուդիով երիտասարդն իմանա, թե 1940-ականներին իր նման երիտասարդները ինչպես են ապրել (մեկ ա, սրանք գիրք կարդացողը չեն, կամ էլ պիտի համոզենք, որ էդպես կմտնեն քիչ էլիտայի մեջ;-))) ...

2010թ. ամռանը Լոնդոնում ցույց են տալիս  մի ֆիլմ, որի գլխավոր հերոսը, կարծրատիպային մի «գորտ»՝ հաստափոր, գինեմոլ, սենսուալ, հրաժարվում է ազատագրումից հետո պատից իջեցնել Մարշալ Պետենի նկարն ու իր բարեկամ իննամյա Կլոդին, ում հրեա լինելու մասին գաղափար չունի անգամ, համոզում է, որ Ֆրանսիան չորս հավերժական թշնամի ունի. անգլիացիները, ֆրիմասոնները, բոլշևիկներն ու չեմ հիշում չորրորդը: Որ հրեաներին կարելի է տարբերել իրենց մեծ քթերով, գանգուր մազերով ու յուրահատուկ հոտով, որ բոլշևիկները երեխաներ են ուտում... Ու նայում ես էս հրեատյացին ու չես կարողանում չսիրել  սպիտակահեր, հաստափոր պապիկին, ով շան գերեզմանին սիրտն ա բացում ու թե, «Էս ինչ օրեր ենք ապրում... մի օր էլ տեսար լուսին թռան սրանք»... 1967:-)

Պապիկի ու Կլոդի երկխոսություններն ուղղակի հրաշք են. մանավանդ, երբ Կլոդը պապին հարցեր ա տալիս հրեաների մասին, հետո տանում հայելու մոտ ու ասում. «Քո քթին ու մազերին նայիր, բա ականջներդ»: Ու գոռգոռալով վազում տատի մոտ, թե պապը հրեա ա:-)

Շատ գեղեցիկ պահեր կան ֆիլմում, նաև հուզիչ, ծիծաղելի... Մի խոսքով, կարգին ֆրանսիական ֆիլմ:-)

No comments: