Wednesday, December 10, 2008

Մի քիչ խառը-մառը բաներից

Սկսենք Սուրբ Նիկոլասից, որին շատ են սիրում... Հոլանդիայում:-) Ինչո՞ւ: Որովհետև նա մի օր Թուրքիայից մեեեծ պարկով եկավ Հոլանդիա և իր հետ բերեց տարբեր ու շաաատ նվերներ, որոնք դեկտեմբերի 5-ին հոլանդացիները դնում են բուխարու մոտ՝ իրենց սիրելիների համար: Դեկտեմբերի 5-ը ամբողջ երկրում շատ ավելի կարևոր և «նշելի» տոն է, քան Ծննդյան տոնը: Գոնե ըստ Հերմի:-): Իսկ թե ինչո՞ւ է Նիկոլասը գալիս Թուրքիայից, նա շտապեց բացատրել ավանդույթի մեջ մտցված փոքրիկ ճշգրտումով. այս սուրբը ապրել է ներկա Թուրքիայի տարածքում, թեև երբ 15-րդ դարում այս ավանդույթը սկիզբ առավ, հոլանդացիները կարծում էին, թե նա բնակվում է Իսպանիայում, և մի քանի դար շարունակ նա այս մերկ արևածագի երկիրն էր ժամանում հենց Իսպանիայից:

***
Եթովպիայում հանրակրթության ջատագովները ազնվականներն էին: Քսաներորդ դարասկզբում: Ըստ մարքսիզմի, հենց էլիտան է փորձում «մասսաներին» անգրագետ պահել, բայց այս երկրում նրանք որոշեցին, որ վաղուց ժամանակն է, որպեսզի «անգրագետները» կրթվեն, որովհետև... արդեն գրագետ գյուղացին կարող է իր վրա վերցնել ընթերցանության ծանրագույն գործը. «Եթե ծառաս գրել-կարդալ իմանա, դա ինձ կազատի ևս մի ավելորդ գլխացավանքից»: Մի սերունդ էլ չանցած նույն այս «անգրագետները» հեղափոխություն են սկսում՝ ընդդեմ իրենց տերերի...

***
Բրազիլիայում մասնավոր համալսարանները միանգամայն զուրկ են էլիտարությունից: Դրանք սկսեցին բացվել համեմատաբար վերջերս՝ զբաղեցնելու կրթական «շուկայի» բաց մնացած մասը, սոցիալապես անապահով, սակայն ուսման ծարավ խավերի համար մատչելի կրթություն ապահովելու նպատակով: Մոտավորապես 15000 դրամով կարող ես որևէ կուրս վերցնել, օրինակ, սեղանի դիզայն, և աշխատանքի վայրում պաշտոնի բարձրացում ապահովես: Ըստ Բեռնարի, որի ծնողները նման համալսարանի սեփականատերեր են:

***
Փիլիպիններում ուսանողական շարժման փիլիսոփայական անկյունաքարերից մեկը «Անասնաֆերման» էր: Ուսանողները այն հիմքն են, որն այսօր թույլ է տալիս Արևմուտքին խոսել այս երկրում առկա կուռ քաղաքացիական հասարակության մասին: ...Էֆրենի հետ մեր հետաքրքրությունների շրջանակը ընդլայնվում է. Ռիլկե, Ներուդա: Ապշել կարելի է, թե ինչն է կապում հային ու ֆիլիպինցուն...

***
Իսկ Սայգոնում կարող ես սալսա սովորել ֆրանսիացի պարուսույցից:-)

1 comment:

Anonymous said...

Թեննեսսիի տեխնոլոգիական հետազությունների համալսարանի գիտական թիմը պարզել է, որ Բուլղարիայում հելլենիստական մշակույթ ուսումնասիրող կանանց ընդհանուր թիվը մոտ չորս անգամ գերազանցում է այն լեհ կանաց թիվը, որոնք դատապարտում են ձկների անօրինական որսը: Այժմ ողջ աշխարհում հարյուրավոր գիտնականներ զբաղվում են այս երևույթի սկզբնապատճառները պարզելով... (անկապ)