Tuesday, March 12, 2024

Curriculum and Learning: Towards a Competency-based Science, Technology, Engineering, and Mathematics (STEM) Curriculum Reform in Armenia/Մաս I

Փետրվարին կարդացի, որ բնագիտական առարկաների նոր չափորոշչի պիլոտը շռնդալից արդյուքներ ա գրանցել, ըստ՝ ՀԲ փորձագետների: ՀԲ կայքում գտա գնահատման զեկույցը: Ես էլ լինեի ՀԲ-ի տեղն, անպայման սա կգրեի, նույնիսկ մեծատառերով ու առավել ևս էս դեպքում:-))))

The World Bank does not guarantee the accuracy, completeness, or currency of the data included in this work and does not assume responsibility for any errors, omissions, or discrepancies in the information, or liability with respect to the use of or failure to use the information, methods, processes, or conclusions set forth. 

9 ֆոնտով, 72-էջանոց, 8-գլխանոց զեկույցում միայն վերջին 2 գլուխն իրենց 22 էջով են գնահատման մասին (էջ 39-61), մնացածը՝ դիսկրիպտիվ տեքստ ա, օգտակար, բայց դիսկրիպտիվ: Կյանքում էս աստիճանի քաղաքական հետազոտություն չէի կարդացել: Դե, չէ, սուտ եմ ասում, սա ավելի էդպիսին ա՝ https://www.researchgate.net/publication/377731465_Information_and_psychological_warfare_in_the_context_of_the_war_between_Azerbaijan_and_Armenia:-))))))))))) Բայց մյուս կողմից էլ մի ծրագիր, որն իրականացվում ա հենց ՀԲ տեխնիկական ու ԵՄ ֆինանսական աջակցությամբ, ո՞նց կարող ա հենց ՀԲ կողմից վատ գնահատվի:-))

Չափորոշիչների փոփոխության գնահատում

1. Գնահատումը դիտարկում է երեք ասպեկտ՝ 1. չափորոշչի ընդլանում՝ նոր թեմաների ավելացում, առանց հները հանելու, 2. բովանդակության ծանրաբեռնվածություն՝ առկա ժամանակ/պարտադիր բովանդակության ծավալ համամասնություն և 3. ծանրաբեռնվածության ընկալում՝ ուսուցիչների ընկալումը՝ չափորոշիչով և դրան համապատասխանող նյութերով դասավանդելու վերաբերյալ: 

Խնդիրներն սկսվում են հենց առաջին պարբերությունից.

1. Ամբողջական գնահատման զեկույցը վերաբերում է ԲՏՃՄ-ին, այս հատվածում վերլուծվել է միայն մաթեմատիկայի չափորոշիչը: 

2. Ուսուցիչների հարցում է արվել: Սկզբում ասվում է պիլոտի առաջին տարում մասնակցած բոլոր ուսուցիչների կեսից ավելիի հետ: Հետո ասում է «բոլոր ուսուցիչների» հետ՝ 260 մաթեմատիկայի և 162 գիտությունների: Հիմա էս թվերը կե՞սն են, թե՞՝ ամբողջը: 

3, 19 ՖԽ են արել, և հիմնական բացահայտումը բառացիորեն՝ The FG sessions conducted with teachers who implemented the pilot program provided valuable insights into the potential issue of overload

- potential issue of overload - ընդամենը նախորդ ենթաբաժնում՝ The results of the survey with teachers suggest that while it seems they are keeping pace with the new curriculum, their confidence in the adequacy of the time allocated to each topic declined over time. Իսկ սրան նախորդող ենթաբաժնում՝ The same comparison of odl and new curricular documents show that learning objectives have generally remained teh same of decreased, but learning outcomes have subsantially increased in most subjects, suggesting the new curriculum is overloaded. 

- Երևի պիտի ՀԲ փորձագետ լինես, որ այս երկու բացահայտումներից հետո համարձակվես գրել potential issue of overload😂

- Եթե ես որպես ուսանող նման finding  գրեի, հինգ անգամ կստիպեին խմբագրել թեզս..... Բայց էս հիմնական բացահայտման տակ մի երկու դիտարկում այնուամենայնիվ կա. (ա) որոշ առարկաների (առանց նշելու, թե որոնք են այդ առարկաները) ուսուցիչներ ասում են, որ չափորոշիչը չափազանց ընդգրկուն է, (բ) ուսուցիչները (էլի պարզ չի բոլոր առարկաներից, որոշներից, որոնցից) ասում են, որ գործնական աշխատանքը նվազեցնում են կամ բաց թողնում, որ հասցնեն տեսական մասը ներկայացնել, մի բան որ ուղղակիորեն հակասում է նոր չափորոշչի առանցքային նպատակին, (գ)  ըստ տնօրենների կարգադրության՝ ժամեր են կրճատվում, (դ) լաբորատոր աշխատանքի, նախագծային ուսուցման և ֆորմատիվ գնահատման պարտադիր բաղադրիչներն իրականացնելու դեպքում անբավարար ժամանակ է մնում առանցքային բովանդակությունը դասավանդելու համար: 

Էս ամենի արդյունքում ԿԶՆԱԿ-ը, միջազգային փորձագետների հետ, 2022-23 ուս. տարվա ընթացքում չափորոշչով նախատեսված ծանրաբեռնվածությունը աշխատում է նվազեցնել: 

Շարունակեմ: Մեթոդական հարցերը համառում են: Այդուհանդերձ, ենթադրենք, այնուամենայնիվ, ստացված տվյալները վստահելի են: Հիմնվելուվ դրանց վրա՝ ի՞նչ եզրահանգման կարելի է գալ չափորոշչի փոփոխության վերաբերյալ: 

Ես՝ այսպիսի. մաթեմատիկայի չափորոշիչը գերհագեցած է, քանի որ նոր թեմաներ ավելացված  են, հներն այնքան էլ կրճատված չեն, մյուս առարկաների դեպքում՝ պարզ չէ: Բոլոր ԲՏՃՄ առարկաներում բովանդակային ծանրաբեռնվածությունը մեծ է, թե՛ չափորոշչի վերլուծության, թե՛ ուսուցիչների ընկալման արդյունքներով: Ինչպիսի՞ն է հեղինակների եզրահանգումը: Չկա այդպիսին: Initial Lessons Learned and Next Steps բաժնում հղում է արվում մեկ այլ մեթոդի կիրառմամբ ստացված տվյալներին: Դրան դեռ կանդրադառնանք: 

Ուսուցիչների վերապատրաստման իրականացման գնահատում

Ի՞նչ մեթոդով է գնահատվել այս բաղադրիչը: Առցանց վերապատրաստումների վերլուծություն երեք ասպեկտով՝ պլանավորում և նախապատրաստություն, դասարանի (ենթադրում եմ, լսարանի) միջավայր և բուն գիտելիքի փոխանցում (instruction): Յոթ սեսիա է վերլուծվել և արդյունքը՝ վերապատրաստողները լավ են պատրասված եղել, գիտելիքի փոխանցումն արդյունավետ է եղել, բայց եղել են մարտահրավերներ՝ պայմանավորված առցանց ձևաչափով: Նորից՝ մարտահրավերների մասին արդյունքում բան չի ասվում, միայն ավելի մանրամասն կարդալով, հասկանում ես, որ հիմնական խնդիրը ուսուցիչների միջև համագործակցային աշխատանքի հնարավորության բացակայությունն է եղել: Սա խնդրահարույց է, եթե հաշվի առնենք, որ նոր չափորոշչի առանցքային նպատակներից մեկը համագործակցելու կոմպետենցիան է, իսկ ավանդական լեկցիոն վերապարտարստումն իր դերն ունենալով հանդերձ, գործնականում չի առաջարկում համագործակցելու մոդել, որն ուսուցիչը կարող է փոխանցել իր սեփական ուսուցողական միջավայր: Ավելին, նայելով իրենց իսկ ներկայացրած գրաֆիկին, որին տեքստում անդրադառնում են միայն դրական արդյունքները ներկայացնելու համար, պարզվում է, որ 7-ից միայն 4-ում են վերապատրաստողները վերապարտաստումը կառուցել ՝ հիմնվելով մասնակիցների մտքերի ու հետաքրքրությունների վրա: Բայց ընդհանուր առմամբ հեղինակները համարում են, որ առցանց վերապատրաստումները լավն են եղել, քանի որ ժամանակը լավ է կառավարվել, ընկերական տոնով են վերապատրաստել:-)))), արձագանքել են մասնակիցների կարիքներին և կապ է եղել դասավանդման փորձի հետ: Խմբային աշխատանք չի եղել, այլ ինտերակտիվ ձևաչափերից միայն հարցուպատասխան...

Հաջորդիվ նշվում է, որ ուսուցիչների և տնօրենների կարծիքները, որ հավաքվել են դեմառդեմ առարկայական և մանկավարժական մեթոդաբանության վերապատրաստումներից անմիջապես հետո իրականացված հարցման միջոցով, որն էլ միայն այո-ոչ պատասխաններ է պահանջել, դրական են: Խնդի՞րը. անմիջապես հետո (վերապատրաստումից անմիջապես հետո մասնակցի կարծիքը գրեթե միշտ դրական է լինում) և այս արդյունքի համար հղում է արված ԱՅԲ հիմնադրամին, անգամ զեկույցի անուն չի նշված: Մինչդեռ միայն ԱՅԲ-ը չի վերապատրաստում իրականացրել... Իսկ ԿԶՆԱԿ-ին հղում կարելի՞ է անել...

Վերոնշյալ երկու մեթոդին գումարած երրորդը՝ 19 ՖԽ, որոնց արդյունքում մասնակիցները շատ դրական են գնահատել շաբաթը մեկ անգամ իրականացվող մենթորինգը, քանի որ նոր նյութեր են ստացել մենթորներից և սովորել են ֆորմատիվ գնահատման մասին: Մի դրական բան ասեմ էլի:-)))

Այս ամենից իմ եզրահանգումը. կան լավ, պատրաստված վերապատրաստողներ: ԱՅԲ-ի վերապատրաստումներից մասնակիցները գոհ են, մնացածներից՝ հայտնի չէ: Ամենամեծ բացը վերապատրաստման ընթացքում համագործակցային, ինտերակտիվ բաղադրիչի բացակայությունն է, որը հնարավորություն չի ստեղծում, որպեսզի ուսուցիչն անձամբ ձեռք բերի այնպիսի ուսուցողական միջավայրի փորձ, որը պիտի ապահովի իր դասարանում: Սա մեծ բացթողում է վերապատրաստումների իրականացման գործում, որն ուղղակիորեն ազդում է վերապատրաստման որակի վրա՝ առավել ևս նոր չափորոշչի համատեքստում: Հեղինակների եզրահանգո՞ւմը՝ չկա: 

Ուսուցիչների և տնօրենների՝ նոր չափորոշչի վերաբերող վարքագծի, պրակտիկաների և ընկալումների գնահատում

Էստեղ չգիտեմ էլ որտեղից սկսել..... Մեթոդական առումով մի աջաբսանդալ ա, որից ինչ ուզես, կստանաս.... Երեք ինդեքս են մշակել հեղինակները՝ գնահատելու վարքագիծը, պրակտիկաները և ընկալումները: Հիշենք, որ սրանք պիտի վերաբերեն նոր չափորոշչին, բայց էնպես, ինչպես դրանք սահմանված են, աղերսը նոր չափորոշչի հետ միայն անուղղակի է: Իսկ անուղղակի աղերսով գնահատել վարքագիծ... ասելու բան չկա ՀԲ փորձագետներներին, ամոթ ա ուղղակի, ոչ թե անուղղակի:-) Վարքագծի հարացույցը երեք բաղադիչ ունի, որոնցից մեկը ուսուցչի մասնագիտությամբ բավարարվածությունը: Բավարարվածությունը, ամենասուբյեկտիվ չափորոշիչը, գնահատում ա ամենաակնհայտ, դիտարկելի բաղադրիչը՝ վարքագիծը:-))))) Ու նման հարցեր են՝ ուսուցիչը բավարարվա՞ծ է դպրոցում իր աշխատանքով: Գոնե մի հարց նշված չի, որ ուղիղ կապ է հաստատում նոր չափորոշչի հետ: Ես էլ ընկնում թակարդը, բավարարվածություն եմ քննարկում էստեղ:-( 

Երկրորդ բաղադրիչը հոգեկան առողջությունն ու լավ զգալն է (well-being): Նույն խնդիրները. ամենակարևորը՝ անհասկանելի է, թե սրանք ինչպես են ուղղակիորեն կապված նոր չափորոշչի հետ: Ու էլի ընկալումներին վերաբերող են հարցերը՝ շա՞տ են աշակերտները, նյութի ծավալը մե՞ծ է, դասապատրաստման համար ժամանակը բավարա՞ր է և այլն: Ուսուցիչը 0-1 սանդղակում լրացնում է հարցումն այսպիսի հարցերով, ու սրանով գնահատում են նրա՝ նոր չափորոշչին վերաբերող վարքագիծը: Նո քոմենթ...

Երրորդով տնօրեններին հարցնում են, թե ուսուցիչները գնահատո՞ւմ են իրենց:-))))))))))) Դժվար չի գուշակել, որ սա 1-ին ամենամոտ հարացույցի թիվն է՝ 0,80:-))))))) 

Խնդրում եմ խելացի հետազոտողին ասել, թե այս տվյալների հիման վրա ի՞նչ եզրահանգման կարելի է գալ ուսուցչի ու տնօրենի՝ նոր չափորոշչին վերաբերող վարքագծի մասին.... Ես չեմ կարող, խելացի չեմ էդքան ու ոչ էլ ՀԲ փորձագետ: Ես լինեի, էսքան «խորիմաստ» մեթոդաբանության փոխարեն դասալսում կանեի ընդամենը, տեսնելու, թե ուսուցչի  դասավանդման վարքագծում առկա՞ են նոչ չափորոշչին համապատասխան արժեքներին, կարողունակությունների վերաբերող վարքի դրսևորումներ: Էլ չասած, օրինակ, Fractal-ի նման կայֆարիկ մեթոդաբանությամբ գնահատումն ու վարքագծային խնդիրներ հասկանալն ու լուժումներ առաջարկելը: 

Պրատիկաներին չեմ անդրադառնում, նույն աջաբսանդալն ա: 

Եթե վարքագծի ու պրակտիկայի դեպքում ինքնալրացվող հարցումն անուղղակի բաղադրիչներով երկու ասպեկտների վերաբերյալ անընդունելի ա, ընկալումների դեպքում միանգամայն տեղին ա: Ու արդյունքներն են խելքի մոտ են՝ հաշվի առնելով comformity bias-ը, որի մասին, իհարկե, խոսք չկա, օրինակ՝ ուսուցիչների պատրաստվածության արդյունքը՝ ըստ ուսուցիչների 0,84 է, ըստ տնօրենների՝ 0,86։-)))) Իսկ այ աշխատանքային ծանրաբեռնվածության մասին շատ անկեղծ են եղել՝ 0,50:-)))))) Ցավոք, 16 հարց կա, բայց ոչ բոլորի արդյունքներն են ներկայացված: 

Հոգնեցի:-))))) բայց էս մի բաժինն էլ վերջացնեմ. ամենավերջում գնահատում են ուսուցման նյութերը, ու ըստ հարցման արդյուքների՝ ամեն ինչ դրական ա՝ 0,76 և 0,75, թե՛ ուսուցիչ, թե՛ տնօրեն: Ուղղակի ՖԽ-ն ա համը հանում: Էստեղ արդեն խոսում են նյութերը տրամադրելու ուշացումների, բովանդակության դժվար լինելու, ենթակառուցվածքների անպատրաստ  լինելու, ինտերնետի վատ հասանելիության ու որակի մասին:  ՀՎ փորձագետների եզրահանգո՞ւմը՝ The results of this survey highlight areas where additional investments are needed and can guide nationwide implementation moving forward....

Ու հարցումներն արել են 2021-2022 և 2022-2023 ուս. տարիներին ու էնքան ապաշնորհ կերպով, որ ընտրանքը տարբեր լինելու պատճառով ոչ մի համեմատական վերլուծություն: 

Ու սա դեռ վերջը չի. ամենակարևորը դեռ առջևում է, քանի որ պիտի գնահատել պիլոտի ազդեցությունը սովորելու վրա: Պիտի համառել ու հասնել նաև դրան:-)))))))))

No comments: