Tuesday, May 15, 2018

Մոդայիկ՝ դբա բաց նամակոտ

Ես տխրում եմ, երբ կարդում եմ Կրթական քաղաքացիական նախաձեռնության առաջարկները կրթության նոր օրակարգ ձևավորելու մասին: Եթե միայն 150 անհատ քաղաքացիներ նման առաջարկներ արած լինեին, չէի տխրի: Բայց երբ առաջարկների հեղինակները նաև 9-ը մասնագիտական կազմակերպություններն են, տխրում եմ: Էս էլ իրենք իրենց մասին՝


«Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը բաց հարթակ է կրթության ոլորտի բոլոր շահառուների համար: Հարթակում ընդգրկված են 9-ը մասնագիտական կազմակերպություններ, կրթության փորձագետներ և ավելի քան 150 անհատ քաղաքացիներ: Հարթակում ընդգրկված կազմակերպություններն են.
·         Հանրային քաղաքականության ինստիտուտ
·         Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ
·         «Հոդված 3» ակումբ
·         Թրանսպերանսի Ինթերնեյշնալ
·         «Բուն» կրթա-մշակութային հիմնադրամ
·         Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան
·         Թուխմանուկ ՀԿ
·         Կրթական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն
·         Մարդու իրավունքների հետազոտության կենտրոն»

Տխրում եմ, որովհետև անհատ քաղաքացիները կարող են առաջարկ համարել «թող լինի միշտ արևը», իսկ մասնագիտական կազմակերպությունը պիտի կարողանա ասել, թե էդ արևը միշտ լինելու համար ինչ ա պետք անել: Ավելի՛ն, ինչու ա պետք ընդհանրապես, որ արևը միշտ լինի, պետք ա, պետք չի...

Իսկ նոր օրակարգ ձևաևորելու առաջարկները հենց «թող լինի միշտ արևը» են կրթության ոլորտում: Լավ բաներ ենք ուզում, բայց ինչո՞ւ, ասենք, ինչո՞ւ պիտի բարձրացնենք ուսուցիչների աշխատավարձը, ոչ թե բուժքույրերի... ո՞նց. ասենք ո՞նց պիտի բարձրացնենք, ո՞ւմը պիտի բարձրացնենք՝ էդ բոլոր +30000-ի, ինչի՞՞՞՞:  

Մե հատ էլ Օրինակ՝ «Ուստի պահանջում ենք ՀՀ ամբողջ տարածքում անվճար մանկապարտեզների ապահովում պետական ֆինանսավորման համապատասխան ձևաչափի ընտրության միջոցով՝ մարզերի և Երևանի ծայրահեղ սոցիալական խզումը հաղթահարելու և տնտեսական լրացուցիչ խթան ստեղծելու նպատակով։ Այս բարեփոխումը հնարավոր է իրականացնել երկու փուլով.

ա) առաջիկա մեկ ամսում պետական դոտացիայի միջոցով անվճար դարձնել մարզերում գործող բոլոր պետական մանկապարտեզները,
բ) առաջիկա մեկ տարում նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնել ՀՀ նախադպրոցական տարիքի բոլոր երեխաների համար՝ ապահովելով անհրաժեշտ շենքային և այլ պայմաններով»: 

Ինչո՞ւ դոտացիա, ոչ թե այլ մեխանիզմ: Ինչո՞ւ պետք ա մանկապարտեզները պետական բյուջեից ֆինանսավորվեն, ոչ թե ասենք համայնքային: Մեկ տարում ո՞նց հասանելի դարձնես նախադպրոցական կրթությունը, եթե տեղ կա պիտի նոր նախակրթարան սարքվի, աշխատակազմ ընդգրկվի, պետական գնումների գործընթաց ապահովվի ու տենց էլի...

Ես վախենում եմ կրթության ոլորտի փորձագետների կարճաժամկետի ու երկարաժամկետի սահմանումից՝ 2  ամիս, 10 ամիս: Հրատապ, կարճաժամկետ առաջարկներից մեկը՝ 
«Հատկացումներ նախատեսել կրթության բովանդակության, դասագրքերի, դասավանդման մեթոդների արդիականացման համար: Հայաստանում հանրակրթության բովանդակությունը չի հիմնվում մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության սկզբունքների վրա։ Կրթական բովանդակությունը հաճախ խտրական է: Ավելին, խտրական մոտեցումներով է իրականացվում դասապրոցեսը, իսկ դասավանդողների մոտեցումները չեն հիմնվում սոցիալական արդարության պահպանման հրամայականի վրա: Պահանջում ենք վերանայել թե՛ դասագրքերը, և թե դասավանդման մոտեցումներն ու մեթոդները՝ ապահովելով դրանց գաղափարական համապատասխանությունը ժողովրդավարական սկզբունքներին և բովանդակային համապատասխանությունը արագ առաջընթաց ապրող գիտատեխնիկական զարգացումներին։»

Խտրականությունն երկու ամսում վերացնելո՞ւ ենք: Ասենք ամենաանխտրական դասագրքերը բերեցինք Հայաստան, ուսուցիչներին 400000 աշխատավարձ տվեցինք, հաջորդ օրը ընկեր Անահիտը մտնելու ա առաջին Բ ու լացող Արայիկին չի ասելո՞ւ՝ «Դու տղամարդ ես, քեզ հլա տղամարդու նման պահիր»...

Ինձ 1984 ա հիշեցնում, մի ուրիշ տեսակ... 

Դասագրքերի արդիականացումը նույնիսկ 10 ամսվա խնդիր չի ու մենակ կրթության խնդիր չի. ո՞նց ենք արդիականացնում: ԿՔՆ-ն՝ չգիտեմ, ես, ասենք սենց եմ պատկերացնում՝
  • բնագիտական առարկաներ՝ թարգմանություն
  • օտար լեզուներ՝ տարիքային տարբեր խմբերի ու սովորելու տարբեր նպատակների համար միջազգայնորեն ճանաչված հրատարակությունների ուղղակի ներդրում
  • հայոց լեզու/գրակ/հայագիտական առարկաներ՝ հրատարակչությունները իրենք են հեղինակային խմբեր հավաքում, հրատարակում, ԿԳՆ-ն peer review-ի հանձնաժողով ա հավաքում՝ նախ մի 50 էջանոց ToR կազմելով, հետո լրիվ անկախ մարմնով մրցույթ կազմակերպելով ու վերջում ասելով՝ սա՝ հա, սա չէ
  • արվեստ/ֆիզկուլտ ու նման բաներ՝ մի քանի մոտեցումների ադապտացիայով:
Էս հլա մի երկու մեխանիզմ ա մենակ, որոնց արդյունավետությունը դեռ պետք ա ուսումնասիրվի: Բա դրանց կիրառմա՞ն հարցերը, օրինակ՝ ուսուցիչների վերապատրաստումներ.... Էս պրոցեսների ֆինանսավորումն ու կազմակերպումը մինիմում տարիուկես կխլի.... Բա դրանց փորձարկո՞ւմը.... Ու եթե որևէ փորձագետ սա համարում ա առաջիկա երկու ամսում լուծվող խնդիր, եթե նախարարից արդիականացում ա ակնկալում նման ժամկետներում ու ընդհանրապես առաջիկա մի տարում, առանց հանրային ու մասնագիտական քննարկման, ու եթե նախարարին չի զգուշացնում, որ կրթության ոլորտում գրեթե չկան կարճաժամկետ լուծումներ, եթե էդ կարճաժամկետը գոնե 3-5 տարի չի, ես արդեն դեպրեսիայի մեջ եմ ընկնում: 

Ինչի՞ ենք մենք էսքան պրովինցիալ, իսկ ես՝ էսքան չար ու նախանձ...:-)


No comments: