Thursday, October 5, 2017

Ամուսնանալու մասին

Հ.Գ. Բայց հանգիստ կարող ա որպես նախաբան ծառայել:-)

Սիրելի՛ ժողովուրդ, ով պատահաբար էս կարդացել ա, ասեմ, իմանաք:-).

ա. 2008-ից էս կողմ իմ տոնայնությունը փոխվել ա ահագին ու սարկազմի զգալի հոտ ա գալիս իմ գրածներից. «հայուգեն» կամ «ընտրանք» բառերի կիրառումն էստեղ՝ վկա։-)
բ. սա հետազոտություն ՉԻ, ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, ՉԻ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԼԻՆԵԼ. սա ընդամենը  նեղ դիտարկում ա, որի շուրջ ես կարգին միտք էլ չեմ արտահայտել, ընդամենը մի երկու նշմար.
գ. իմ տվյալների/մեթոդի հետ համաձայնվել/չհամաձայնվելու հարց չկա ընդհանրապես, որովհետև

  • սրանք իմ սեփական տվյալներ են։-))))) այսինքն իմ ՖԲ ընկերների խումբն ա միայն, մարդիկ, ում ես ճանաչում եմ և որոնց պատմությունը գիտեմ.
  • մեթոդն ընդամենը իմ դիտարկման (մինչև գրելը ես մոտավորապես կասկածում էի, որ իմ շրջապատում չամուսնացած կանանց թիվը քիչ չի, բայց ինչքան ա, չգիտեի) համար տվյալներ հավաքելու հարմար մեթոդ ա, քանի որ իմ ընկերների զգալի մասը ՖԲ-ում կա. եթե հանկարծ ես սա անեի հետազոտական նպատակներով, 10 անգամ կմտածեի, մի անգամ կկտրեի, բայց ես էդպիսի նպատակ չեմ ունեցել ու չեմ էլ ասել որևէ կերպ որ ունեմ. 
  • ընդհանրացնելու մասին խոսելն ինքնըստինքյան աբսուրդ ա.... որովհետև, էս մարդկանց խումբն էսպիսին ա առնվազն մի քանի գործոնների պատճառով՝ տարիք, կրթություն, մասնագիտական համայնք, ՖԲ-ում ու իրականում որոշակի վարքագիծ, վերաբերմունք, աշխարհայացք որոշակի կոնտեքստներում, որ մենք կիսում ենք... հասարակությունում marriage squeeze-ի մասին խոսելու համար առնվազն տնային տնտեսությունների հարցում ա պետք, առնվազն...
դ. էստեղ կարելի է համաձայնվել կամ չհամաձայնվել մենակ մի հարցում. marriage squeeze երևույթը էսքան փոքր խմբում դիտարկելու նպատակահարմարությունը: ԲԱՅՑ, ինչպես ես ասեցի արդեն, սա հետազոտություն չի, ու իմ կարճ խելքով ես հանդգնել եմ դա անել։-) 

Սենց։-)
Հ.Գ.Գ. Իսկ Ստրուգացկիների պատմությունը շատ ավելի հետաքրքիր ա քննարկել, քան marriage squeeze-ը:-)))


***

Ամուսնությունից էինք խոսում: Մտածեցի իմ շրջապատում ի՞նչ կա-չկա: Նայել եմ միայն իմ սերունդն ու պերիֆերիան:-) 30-50 տարեկան կանանց ու տղամարդկանց, ում լավ եմ ճանաչում՝ ընկերներ ենք, աշխատակից՝ նախկին կամ ներկա, հանդիպել ենք ինչ-որ ժամանակ, հավեսով շփվել ենք, բայց հիմա մեզ կապում է սոցցանցերի սոցցանց ՖԲ-ն: 

Իմ 637 ընկերներից երևի միայն էն 37-ին չգիտեմ, այսինքն գիտեմ, ուղղակի որպես ընկերոջ ընկեր:-) Մի +100-ին հանում եմ հայուգենի, մի 50+ տարիքի, մի էդքան էլ իմ անտեղյակության   հիման վրա, ու իմ ընտրանքն ստացվում է +200 մարդ, ում հետ էս կյանքում գոնե բարևել ու հարցրել ենք ոնց ես, ինչ կա-չկա:

Ստացվում է էսպիսի թվայնապատկեր. 


Female marriage squeeze-ն երևում ա, չէ՞:-)  

A significant female marriage squeeze tends to destabilize traditional family systems based on universal marriage, lifelong monogamy, and babies born within wedlock.

Իսկ անցյալ շաբաթ ընտանեկան բռնության մասին խոսելիս Արևշատում, Մարտունիում ու Երևանում մարդիկ համառում են, թե դավաճանության համար կնոջը ծեծելը նորմալ ա: 

Հա, ասեմ նաև, որ չամուսնացած կանանցից միայն երկուսը բալիկ ունեն, իսկ անամուսին կանանցից միայն մեկը բալիկը չունի: 

Ու աղերսվող պատմությունը.


– …Представляете себе – красавец, в плечах косая сажень, кавалер трех орденов Славы, а полный бант этих орденов, надо вам сказать, давали не всякому, таких было меньше даже, чем Героев Советского Союза. Ну, прекрасный товарищ, учился отлично и все такое. И была у него, надо вам сказать, одна странность. Бывало, придет он на вечеринку на хате у сынка какого-нибудь генерала или маршала, но чуть все разбредутся шерочка с машерочкой, он потихоньку в прихожую, фуражечку набекрень и – привет. Думали сначала, что есть у него какая-то постоянная любовь. Так нет – то и дело встречали его ребята в публичных местах – ну, в парке Горького, в клубах там разных – с какими-то отъявленными лахудрами, да все с разными! Я вот тоже однажды повстречал. Смотрю – ну и выбрал! – ни кожи ни рожи, чулки вокруг тощих конечностей винтом, размалевана – сказать страшно… а тогда, между прочим, нынешней косметики ведь не было – чуть ли не ваксой сапожной девки брови подводили… В общем, как говорится, явный мезальянс. А он – ничего. Ведет ее нежно под ручку и что-то ей там вкручивает, как полагается. А уж она-то – прямо тает, и гордится, и стыдится – полные штаны удовольствия… И вот однажды в холостой компании мы и пристали к нему: давай выкладывай, что у тебя за извращенные вкусы, как тебе с этими б…ми ходить не тошно, когда по тебе сохнут лучшие красавицы… А надо вам сказать, что был у нас в академии педагогический факультет, привилегированная такая штучка, туда только из самых высоких семей девиц набирали… Ну, он сначала отшучивался, а потом сдался и рассказал нам такую удивительную вещь. Я, говорит, товарищи, знаю, что во мне, так сказать, все угодья: и красив, и ордена, и хвост колом. И сам, говорит, о себе это знаю, и записочек много на этот счет получал. Но был тут у меня, говорит, один случай. Увидел я вдруг несчастье женщин. Всю войну они никакого просвета не видели, жили впроголодь, вкалывали на самой мужской работе – бедные, некрасивые, понятия даже не имеющие, что это такое – быть красивой и желанной. И я, говорит, положил себе дать хоть немногим из них такое яркое впечатление, чтобы на всю жизнь им было о чем вспоминать. Я, говорит, знакомлюсь с такой вот вагоновожатой, или с работницей с «Серпа и молота», или с несчастненькой учительницей, которой и без войны-то на особое счастье рассчитывать не приходилось, а теперь, когда столько мужиков перебили, и вообще ничего в волнах не видно. Провожу я с ними два-три вечера, говорит, а потом исчезаю, прощаюсь, конечно, вру, что еду в длительную командировку или еще что-нибудь такое правдоподобное, и остаются они с этим светлым воспоминанием… Хоть какая-то, говорит, светлая искорка в их жизни. Не знаю, говорит, как это получается с точки зрения высокой морали, но есть у меня ощущение, что я таким образом хоть как-то частичку нашего общего мужского долга выполняю… Рассказал он нам все это, мы обалдели. Потом, конечно, спорить принялись, но впечатление это все на нас произвело необыкновенное. Вскоре он, впрочем, куда-то исчез. Тогда многие у нас так вот исчезали: приказ командования, а в армии не спрашивают, куда и зачем… Больше я его не видел…

13 comments:

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Հետաքրքիր էր ահագին։ Marriage squeeze տերմինը չէի լսել, բայց դրա մասին շատ ա խոսվում։ Իսկ անամուսին կին/անկին տղամարդու տակ ի՞նչ ես հասկանում։ Ամուսնալուծվա՞ծ, այրի՞, համաբնակեցությու՞ն (կամ ոնց թարգմանվում ա cohabitation-ը)։

Christina said...

Բյուրի ջան, մինչև ես քո գրածը կարդացի, դու հաստատ marriage squeeze-ի մասին արդեն լիքը բան ես իմացել:-) Առաջին անգամ լսել եմ դրա մասին Հնդկաստանի կոնտեքստում:

Իսկ անամուսին/անկին ասելով, մի խմբում եմ դասակարգել կանանց/տղամարդկանց, ովքեր այս պահին զուգընկեր չունեն՝ այրի և ամուսնալուծված: Բայց ոչ համաբնակիչներին:-)))Վերջիններս խումբ չեն կազմում ընդհանրապես: 40 չամուսնացած կանանցից ոչ մեկն այս պահին «կանոնավոր» զուգընկեր չունի: Տղամարդկանց մասին տեղյակ չեմ:

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Ահագին հետաքրքիր ա, գիտե՞ս։ Էս քո հետազոտությունը դրդում ա ավելի մեծ հետազոտության գաղափարի։ Ասենք, հասկանում եմ՝ ինչու ես հայուգենականներին առանձնացրել․ իրենց մեջ դժվար (արտահայտված) marriage squeeze լինի։ Բայց հետաքրքիր կլիներ իրենց առանձին հարցաթերթիկի միջոցով բացահայտել։ Մի խոսքով, դեռ մտմտում եմ, որ հավես անեմ լուրջ հետազոտության, ձեն կտամ։
Իսկ համաբնակիչներին երևի արժե ամուսնացածների՞ մեջ դասակարգել։ Ի վերջո, իմաստը էքսկյլուզիվ հարաբերություն ունենալ կամ չունենալն է, չէ՞։

Christina said...

Բյուրի ջան, հայուգենի մասը միգուցե լավ չեմ արտահայտել։-) Ընկերներիս մեջ նայել եմ մենակ հայերին, որովետև ինձ հետաքրքիր էր, մեր/իրենց հետ ինչ ա կատարվում: Ոչ հայ ընկերներս շատ տարբեր մշակույթներից են ու իրենց մասին չէի կարող էս առումով ընդհանրացումներ անել: Կամ էլ չհասկացա միտքդ:-)

Համաբնակիչների առումով, միգուցե պարզամտորեն, բայց ես իրենց համարել եմ մարդիկ, ովքեր միասին են ապրում, ընդամենը:-) Բացառապես իրար հետ հարաբերություն ունենալը ես չէի դիտարկի որպես հարաբերությունը սահմանող կատեգորիա, որովհետև շատ լավ զույգեր, ովքեր միասին կենցաղավարում են, կարող են բանակցել բացառիկության շուրջ:-)

Մի շարք հետաքրքիր հարցեր են առաջանում... Ինձ հետաքրքրում ա, օրինակ չամուսնացած կանանց վարքը, ակնկալիքները, իրենց հանդեպ մեր հասարակությունում վերաբերմունքի տատանումները, տենդենցները, ընկալումներն ու ակնկալիքները նրանցից: Օրինակ՝ ամուսնացած հայ կանանց խմբային սաբկուլտուրա կարծես կա, իսկ չամուսնացածների՞՞՞՞՞ իրենք գիտե՞ն, օրինակ, իրենք քիչ չեն։-))) Մի խոսքով, դիտարկելու, հասկանալու լիքը նյութ կա:-)

Christina said...

հա, մեկ էլ էս հեչ հետազոտություն չի, Բյուր ջան, ուղղակի որոշակի տվյալների ամփոփում, որոշակի տեսանկյունից:-) իսկ հետազոտության համար եթե մի բան որոշես, ձեն հանի, կարելի ա, մտմտալ:-)

Christina said...

գիտես, չէ՞, ինչու եմ էսպես քթիմազություն անում հետազոտության հաշվով. որովհետև լուրջ եմ վերաբերվում, իսկ սա չի էլ ձգում լրջության. հլա պլուս/մինուսներիս նայիր:-)))))

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Ահ, ինձ թվաց՝ հայերին էիր ենթամշակույթների բաժանել։ Փաստորեն, սխալ եմ հասկացել։ Մենք մի ուրիշ բլոգում էս գրառումդ քննարկում էինք հենց ենթամշակույթների տեսանկյունից, թե ինչպես marriage squeeze-ը կարող ա ավելի արտահայտված լինել հայկական որոշակի ենթամշակույթում (մասնավորապես, կրթություն ստացած ու ֆինանսապես անկախ անձանց շրջանում), որովհետև էդ նույն ենթամշակույթում կանայք ավելի հակված են գենդերային խտրականության չենթարկվելու, քան տղամարդիկ՝ չենթարկելու։ Արդյունքում՝ էդ ենթամշակույթի կանայք չեն ամուսնանում, իսկ տղամարդիկ կին գտնում են պահպանողական (հայուգենական) ենթամշակույթից։

Ինչ վերաբերում ա համաբնակեցությանը, ապա բացատրեմ, թե ինչու իմ կարծիքով դա պետք ա ամուսնության մեջ հաշվվել։ Ըստ էության, ոնց հասկանում եմ, marriage squeeze-ը տեղի ա ունենում նաև որոշակի տարիքում սեռերի ներկայացվածության բալանսի խախտման հետևանքով։ Եթե զույգն ամուսնացած չի, բայց համաբնակիչ ա, նշանակում ա, որ իրենք «զբաղված» են, կոպիտ ասած՝ զուգավորվել են արդեն։ Ու իրենց կենցաղավարությունն էլ, առօրյա զբաղմունքներն էլ գրեթե չեն տարբերվում ամուսնացածներից։

Կարող ենք անվանել պիլոտային հետազոտություն, եթե հետազոտություն չես ուզում անունը դնել :)։ Բայց ի վերջո ինչ-որ նախնական պատկեր ստեղծող տվյալներ են, որոնց շուրջ արժե ծավալվել։

Christina said...

Հաաա, չէ, Բյուրի ջան, դա շատ ավելի լուրջ մոտեցում ա պահանջում, քան ես «որդեգրել» եմ էստեղ:-))) Նման բան ինձ երևի թույլ էլ չէի տա անել էս դեպքում, որովհետև առնվազն պիտի էդ 200 մարդու ՖԲ-ում գրածները կարդայի.... իսկ էս վարժությունն ինձանից ընդամենը կես ժամ ա խլել:

Ինչ վերաբերում ա marriage squeeze-ի թեմայով որևէ վերկուծության կամ հետազոտություն, ես ճիշտն ասած էս պահին, իմ էս գիտելիքներով, չեմ համարձակվի նման բան անել, որովհետև դա պրոֆանացիա կլինի, քանի որ երևույթը ժողովրդագրական կամ, ՄԱԿ-ի տեմինաբանությամբ, բնակչության ու զարգացման տիրույթում ա, որտեղ ես շատ մակերեսային գիտելիք ունեմ: Ես դեռ լիքը բան պետք ա առնվազն կարդամ, որպեսզի ինձ իրավունք վերապահեմ խոսելու օրինակ հիպերգամիայի կամ հոմոգամիայի մասին:-))) Եթե խոսքը հետազոտության մասին ա:

Իսկ որպես դիտարկում, ինչ էլ ուզեմ կարող եմ անել:-) Օրինակ՝ կարող եմ ասել, որ իմ 40 չամուսնացած կանանց մեծամասնությունը հայփոգամիայի (չգիտեմ հայերեն ինչ ա:-)) բացարձակ պատրաստ չի, իսկ թե ինչու, գործոնները մի քանիսն են, որոնք գոնե մեր խոսակցություններում բարձրաձայնվել են՝
30-50 տարեկանում
ա. ամուսինների դերերի ընկալումն ու ակնկալիքները փոխված են.
բ. բառիս բուն իմաստով տղամարդ չկա:-)
գ. «սեր» կոչվածը վերաիմաստավորվում ա.
դ. տղամարդկանց սոցիալ-տնտեսական կարգավիճակը եթե բարձր չի իրենց կարգավիճակից, ապա առնվազն հավասար պիտի լինի.
ե. դժկամություն/անպատրաստություն փոխելու մենակ կենցաղավարության սովորույթները

Ու ընդհանրաօես, եթե երեխաներ չեն լինելու (տարիքը), ամուսնանալն անիմաստ ա:-Ճ

Իհարկե այս կանայք կիրթ են ու հիմնականում ֆինանսապես ապահով, բայց գրեթե կեսը չի կիսում կին-տղամարդ դերահարաբերակցային արևմտյան մտաշրջանակը (բառեր հորինեցի, բայց երևի միտքս հասկանալի ա։-))

Իմ կարծիքով քո նշած կանանց չամուսնանալն շատ ավելի շերտավոր պատճառագործոնային հենք ունի, քանի միայն գենդերային շերտը: Օրինակ՝ «իմ» կանանց մի մասը կարևորում են արտաքինն ու «գեները»:-), մի քանիսին պետք են հենց պահպանողական տղամարդիկ, բայց ակնհայտորեն էս տարիքում վերջիններս ամուսնացած են։-): Հաստատ էլի կան գործոններ, բայց էս պահին սրանք միանգամից եկան միտս:

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Կարծում եմ՝ լուրջ հետազոտություն անելու համար լուրջ մասնագիտական բեքգրաունդ պետք չի։ Պետք ա ընդամենը ծանոթանալ էս թեմայով գրականությանը, հետազոտական հարցերը ձևակերպել ու կոկիկ մեթոդաբանություն մշակել, կարիքի դեպքում էլ մասնագետի հետ խորհրդակցել։ Դժվար չի, բայց ժամանակատար ա։ Ամեն դեպքում, միշտ ուզեցել եմ կողքից մի ուրիշ ոչ նեղ մասնագիտական հետազոտական պրոյեկտ ունենալ։ Մեկ էլ ինձ էն հարցումն էր գրավել տղամարդու ու կնոջ մասնագիտությունների մասին։ Ուզում էի դա գիտափորձ դարձնել, որ ավելի հետաքրքիր հետևություններ հնարավոր լինի անել։ Բայց դե էլի, զահլայի հարց ա։

Էս գործոններն ահագին հետաքրքիր են։ Ընդհանրապես տղամարդ չկա կետն իր մեջ լիքը բան ա ամփոփում։ Մի խոսքով, ահագին ծավալուն ու հետաքրքիր թեմա։

Christina said...

Մեջբերեմ հենց քեզ, Բյուրի ջան. «Պետք ա ընդամենը ծանոթանալ էս թեմայով գրականությանը, հետազոտական հարցերը ձևակերպել ու կոկիկ մեթոդաբանություն մշակել, կարիքի դեպքում էլ մասնագետի հետ խորհրդակցել։» Մենակ թեմատիկ գրականությանը ծանոթանալը ես համարում եմ լուրջ բեքգրաունդ։-) Սոցիոլոգիայում:-) Իսկ դժվարությունը հենց ռեսուրսների ներդումն ինկատի ունեմ՝ սկսած ժամանակից:

Իսկ քո նշած հարցմանը ծանոթ չեմ, հղում կտա՞ս: Ապրես:-)

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Հղումը ֆեյսբուքում էի տեսել։ Փորձեմ հիշել, թե ով էր դրել։ Թեթև սըրչ արեցի գուգլում, բան չբերեց։ Հենց գտնեմ, կտամ հղումը։

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Հետազոտության հղումը․ https://www.evnreport.com/arts-and-culture/sex-vs-gender-through-linguistic-expression-in-armenian

Christina said...

Ապրես շատ, Բյուրի ջան: Էս ա նայեմ։-)