Saturday, September 23, 2017

«Անասնաֆերմա» Գոյում

«Անասնաֆերման» բեմադրված տեսել եմ մի անգամ. Երևանում, երևի 2004-06-երին, բրիտանացի դերասանի մոնոներկայացմամբ: Կես ժամ ա քչփորում եմ, փորձում եմ թվային հիշողությունից ինչ-որ բան պեղել էս ներկայացման մասին, որը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը, բայց անօգուտ: 

Շատ ափսոս: Արտակարգ ներկայացում էր. վայրկյանների ընթացքում ականատես էիր լինում տաղանդավոր այլակերպման՝ Սնոուբոլից Նապոլեոն, Մոլլիից Քլոֆեր, Սքուիլըրից Բոքսըր.... Չթարգմանեմ էլի անունները: Ու անհուսությունից մոլորված դուրս գալիս դահլիճից: 

«Գոյի» բեմադրությունը բազմադերասան էր:

Image may contain: text

Ընդհանուր տրամադրությունը հենց սկզբից օրուելական չէր: Դա ինչպե՞ս ես զգում: 

Ասեմ՝ 

եթե շնչելը դժվարանում է, 

եթե զգում ես, որ մեջդ ցավում ա, 

եթե սահմռկեցուցիչ դաժանությամբ բացում ես ամենաթաքուն տեղերն ու զգում ես ցավը, որը ոչ մի բան, ՈՉ ՄԻ ԲԱՆ, չի փարատելու,

եթե անդունդի եզրին ես ու գիտես, որ ով քեզ փրկելու էր, հաստատ մղոններով հեռու ա ու կինոյի նման վերջին պահին փեշիցդ չի ձգելու, 

եթե անդունդի հատակին մի պուճուրիկ դեղին ծաղիկ չի երևում, ինչքան էլ հավաքում ես ուժերդ դա տեսնելու համար, 

եթե գիտակցում ես, որ մարդկայինը վերջացել ա ու դու կենդանի ես, բայց ոչ թե սովորական կենդանի, այլ կենդանի, որը գիտակցում ա, որ ինչ-որ բան կար, որ իրեն մարդ էր սարքում, ու հիմա դա հօդս ա ցնդել,

եթե ապրելդ չի գալիս, բայց դու գիտես, որ ապրում ես ու պիտի ապրես, ու դրա մեջ ոչ մի ողբերգություն չկա,

ուրեմն դու գիտես, թե ինչ ա օրուելականը:

Փորձում եմ հասկանալ՝ ինչո՞ւ: Երևի մասամբ մյուզիքլային հատվածների պատճառով: Օրուելի մոտ էնքան ռեալիզմ կա ընդհանրապես, որ երաժշտությունն էդտեղ տեղ չունի: Օրուելն անատոմիա ա՝ մարդկայինի անատոմիա ու դա հեշտ չի բեմի վրա ցույց տալ: Դրա համար հումոր ա պետք ու մաքրագույն պուրիտանիզմ ու ճշգրտություն մնացած ամեն ինչում՝ խոսքում՝ ձայնի տեմբրում, բարձրությունում, ձևում, շարժումներում, իրար հետ հարաբերվելիս, բեմում: 

Իսկ անկեղծ հումար կար, իմ կարծիքով, հիմնականում մենակ կոստյումներում ու մի քիչ էլ դեկորացիաներում: Մնացած ամեն ինչում պուրիտանիզմին խեղդել էր հուզականությունը: Որն օրուելական չի: 

Նաև մասամբ էլ ջահելությունից:-) Ջահելությունն ըստ սահմանման չպետք ա հասկանա, թե ինչ ա օրուելականը: 

Անասնաֆերման առանց ոչխարների անասնաֆերմա չի:-) Ոչխարները (ու հենց հոգնակի) հզորագույն կերպար ա, ու առանց «four legs good, two legs bad»-ից «four legs good, two legs better» անցման «Անասնաֆերման»  մնում ա անողնաշար, անգամ եթե Սքուիլըրը ստացված ա, ու «ջանով» ու «ա՛-ննա՛-սուուո՛ւն»-ով տեղայնացված:-): 

Իսկ վերջը... վերջը երևի մեր հուսահատ ճիգն ա ժխտելու «գաղջ մթնոլորտը»: Վերջը երևի ջահելության ընդվզումն ա ահելության օրուելականության դեմ: Բայց Անասնաֆերման չի կարող, ուղղակի չի կարող վերջանալ հույսով, որովհետև. 

Twelve voices were shouting in anger, and they were all alike. No question, now, what had happened to the faces of the pigs. The creatures outside looked from pig to man, and from man to pig, and from pig to man again; but already it was impossible to say which was which.
...
Բայց լավ ա, որ էս ներկայացումն էլ կա: Լավ ա, որ մենք դուրս ենք գալիս ու ոգևորված գնահատում կամ փնովում ներկայացումը: ՈԳԵՎՈՐՎԱԾ... Մեր պատասխանը Օրուելին...:-)

4 comments:

Anonymous said...

աբրիս, Քրիստ ջան :-)
Dz.

Christina said...

Դե, Ձյուն ջան, ոնց պայմանավորվեցինք:-)

Unknown said...

Մի տարուց ավել քեզ չէի կարդացել, էս ինչ երանության մեջ ընկա) քեզ պետք ա դասագրքերում տպել)

Christina said...

Ան, դասագրքերում մի տաս հոգի մարդ կա, ումնոնցից կարելի ա տպել ու ֆսյո։-)))))