Wednesday, July 20, 2016

«Չտեսնված ներկայացում»

Երևանում էնքան լավ չի, արդեն չորս օր, որ շոգն անգամ չի  խանգարում վատությանը: Իրիկունը գնացինք Մալյանի թատրոն. «Չտեսնված ներկայացում»: Ներկայացման մասին չեմ գրելու, պետք ա տեսնել: Ներկայացման վերջում Հենրիկ Մալյանն ասում ա. «Եթե կարողացել եմ մի հանդիսատեսի հուզել, եթե կարողացել եմ մեն մի հանդիսատեսի ազնվացնել, ես արվեստագետ եմ...» Ներկայացման ավարտից հետո հաստատ գոնե մի տասնյակ ազնիվ մարդ դուս եկավ դահլիճից...

Լսում եմ Մալյանին, նայում եմ Մալյանի ժառանգությանն ու ապշում. երևի ոչ մի դարում էսքան տաղանդավոր մարդ չի եղել... Երևի ոչ մի դարում էսքան ուժեղ անհատներ չեն ապրել: Ու թվում է ուժեղ անհատները պիտի կարողանային ավելի լուսավոր սոցիում ստեղծել... Իսկ լույսն էս մոլորակի վրա պակասում ա: Մթնում ա շատ արագ, ու ուժեղ անհատը ոչինչ չի կարողանում անել...

2 comments:

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Հա, Մալյանը շշմելու տաղանդ ունի: Ինձ թվում ա՝ ահագին թերագնահատված ա: Վաղուց էս կողմերում չէի էղել, ասեցի տեսնեմ՝ Քրիստն ինչ նոր բաներ ունի գրած:

Christina said...

Բյուրի ջան, ոնց տեսար,ես էլ էստեղ հաճախ չեմ լինում:-)))