Friday, September 23, 2016

Ամառային ճանապարհ

Ճամփից փոշի ա հավաքվում, լիքը հիշողություն, նորություն ու հնություն, ինչ-որ բաներ տեղն են ընկնում, ինչ-որ բաներ՝ դուրս ընկնում: Ճամփեն մաքրիչ ա: Ճամփեն էնքան փոշոտ ա, որ մաքրվելուց հետո մի առ ժամանակ շողշողում ես:-) Ճամփեն փնտրողինն ա:

Իմ ամառվա ճամփեն եվրոպական էր՝ Վիեննա-Բրատիսլավա-Գրաց-Մարիբոր-Բուդապեշտ-Բաթումի: Հա, Բաթումին էլ հետը, որովհետև վրացիք տարեցտարի իրենց ձևով դբա «էդ եվրոպաներն» են գնում:

Սիրուն ճամփա էր՝ մի քիչ անցած, մի քիչ էլ չանցած: Երևի նախորդ սեպտեմբերյան գերմանական ճամփեն ավստրիականն էնպես էր հարթել, որ ստորին ծնոտը կախող զարմանքա-հիացմունքային բնազդային հուզմունքը թաքնվել էր սակավաթիվ շորերի էլ ավելի սակավաթիվ ծալքերում, միայն Բուդապեշտում իր ամբողջ անողոք կրքոտությամբ դուրս թափելու համար:

- Վայ, որտե՞ղ ես ըտենց «զագար» արել:
- Վիեննայում:


Մարդկանց աչքերը զարմանքից կլորանում են, իմը՝ նեղանում՝ զարմացնելու գործում մեծ հաղթանակ արձանագրալով: Հա, հենց Վիեննայում, որտեղ երեք օր շարունակ նույնիսկ ամենաքիչ ծախսատար տեքստիլային արտադրության նմուշն ավելորդ էր (որը բացատրում է սակավաթիվ շորերի սակավաթիվ ծալքերը:-)), էնքան շոգ էր: Բայց կապույտ երկինքն ավելի կայսերական էր դարձրել սպիտակ քաղաքը, որտեղ.

պուճուրիիիիիկ բալիկների պապա-մամաները հիմնականում մեծ ձյաձյա-ծյոծաներ էին.

երիտասարդ, հետաքրքիր տղամարդիկ ու ավելի քիչ երիտասարդ ու խնամված կանայք հաճախ էին նշմարվում զույգերի թվում.

առաջին անգամ ականատես եղա «մետրոսեքսուալ» խավին, ոչ թե անհատին.

զբոսաշրջիկներն էնքան խնամված տեսք ունեին, ասես երկու ժամից գնալու են վիեննական պարահանդեսի.

սովետական զինվորին դեռ շնորհակալ են նացիզմից իրենց ազատելու համար...

կայսրությունն ավելի համեստորեն ա բուրում, քան անգլիաներում:

Ու որտեղ ազնվականությունը երգեհոնի տեսք ունի... Որտեղ կարող ես մտնել եկեղեցի ու թույլ տալ, որ երգեհոնը քո պուճուրությունն անէացնի...

Ճամփեն կայսրության մայրաքաղաքից մեզ հասցրեց հունգարական թագավորների թագադրման քաղաքիկ՝ Բրատիսլավա. փոքր երկրի փոքրության սինդրոմից տառապող հրաշալի, հարմարավետ, մաքուր մի քաղաք, որտեղ.

առաջին բանը, որ նկատում ես, «կոչկաներն» են՝ երկարոտ, գեղեցկադեմ, միիի քիչ շպարի հնարավորությունները չարաշահած սլովակուհիները, որոնց դարեդար, մարտին տոնվող վայրենի մի հեթանոսական ծիսա-տոնակատարության ժամանակ ջահել տղաներն էնքան էլ սառը ջրով թարմացրել ու ուռենու բարակ ճյուղերով դաղել, որ սիրունացել ու հենց իրենց գլխին էլ պատուհաս են դարձել՝ համարձակվում են ամեն մի եկող-գնացողի խոստովանել, որ սլովակ տղամարդիկ սիրուն չեն.

սովորական խանութային փողոցը «Օքսֆորդ սթրիթ» ա, որովհետև իրենք ամեն ինչ ունեն մեծերի հետ ոտ մեկնելու համար.

անգամ Եվրոպական խորհրդի միջոցառումներ են հյուրընկալում, մեծամեծ կորպորացիաներին աշխատուժ են առաջարկում, Չակ Նորիսի անունով կամուրջ են ուզում անվանակոչել,

բայց

որտեղ մարդիկ հանգիստ են, որտեղ կեսօրին (անգամ աշխատանքային օրվա) Դանուբի ափին նազուկ զբոսանքը հասանելի է ոչ թե քչերին, այլ շատերին, որտեղ սիրուն-սիրուն հագնվում են ու նոր մոլը շուրջկալած սրճարաններում դեսից-դենից զրուցում են ականջս ծակող ռուսերենի «տնազով»:-)

Գրա՞ցը: Սենց էլի.




16-17-րդ դարերի շունչը 21-ում մի լավ թարմացրած կանաչ քաղաք, որտեղ ապրում ա մի շատ ջղային երգեհոնահար, որ ամեն օր 5-ին գալիս ա էստեղ՝



ու ջղայնացած փորձում պատրաստել Toccata and Fugue in D Minor: Ու որ ասում եմ ջղայնացած, լուրջ եմ ասում, պատկերացրեք, էն նա-նա-նա-նա-նա-նա-նանանանանանանանանա հատվածը, որ  մի քանի անգամ առնվազն նիագարայոտ թափվում ա գլխիդ:-)))))

Որտեղ ամեն մի քայլափոխի էսպիսի զրամանալի թաքուն անկյուններ են բացվում.


ԲԱՅՑ,

Գրացում ես թողեցի իմ կարմիր տոպրաաաաաաակը:-)))))))))))))))
SAPIENTI SAT:-)))))))))

Գրացում եզրափակվեց ավստրո-գերմանական եվրոպան ու սկսվեց սլավոնների երկրի կիրովականը: Մարիբորում հայտնվեցինք սրա պատճառով՝ 


ու նաև, որովետև չկարողացանք կարճել մեր ճանապարհը դեպի Լյուբլանա:-) 

Փոքրիկ, հին քաղաքում, որտեղ ծորում էր Դռավան, ամեն ինչ հին էր, անգամ առաջին երեկոյի պատահական բարում պատահական ջայվը:

Գիշերային «անմարդաբնակ» հրապարակում վեր էր խոյանում հուշարձանը, որն արդեն ենթադրում էինք, որ պիտի հիշատակի միջնադարյան ժանտախտի զոհերին: Բոլոր քաղաքներում կարմիր թելով անցնում էր այս հուշարձանը... Չսխալվեցինք:

Բայց մինչև մենք խճճվել էինք համեմատականներում, մուլտիկներում մկնիկին գայթակղող պանրի թելահոտի նման մեզ հասավ մի թելաձայն, որի ծայրից բռնած, հասանք տարածքում լուսավորված գրեթե միակ շինությունը՝ Գլավնի տըռգի (պարզ ա, չէ՞, որ գլխավոր հրապարակի:-)) ու Հին կամրջի անկյունում դարանակալած բարը: Վախվորած մտանք ներս ու այ էստեղ էս «ստորին ծնոտը կախող զարմանքա-հիացմունքային բնազդային հուզմունքը» ամբողջ աժդահա մարմնով ընկավ վրաներս, որովհետև երեք սիրուն զույգ էս գործին էր. 


Լուրջ եմ ասում՝ 2016-ի օգոստոսյան սլավոնները ոչ մի բանով չէին տարբերվում 50-ականների ամերիկացիներից: Ու հավես էր մի ուրիշ տեսակ, ուրախ էր մի ուրիշ տեսակ, ու ոչ միայն որ սիրուն էր ամենն այդ, այլ որովհետև էնքան հավեսով էին պարում, ոնց որ 50-ականների ամբողջ ինդուստրիալ բարեկեցությունն ու անհոգությունը տեղափոխած լինեին ակնհայտորեն մեծ ջանքերով եվրոպականացվող Մարիբոր:

Մարիբորում մի տեսակ օտար տեղացի էինք, որովետև որպես ճանապարհորդ մեկուկես օրվա անելիք չկար ու հանգստանում էինք, ինչպես տեղացիք:

Իսկ Բուդապեշտում հանգստանալու մասին մոռացանք: Գնացքից իջնելուն պես առնվազն երկու հակասական զգացողություն ընկան շալակներս՝ կայարանի հոյակապ շենքն ու նույնքան անհոյակերտ աղբը: Մեր բուդապեշտյան եռօրյան ամեն վայրկյան ապացուցում էր ամեն կողմից լսվող ­«Budapest is quite eclectic» պնդումը: Վիեննայի մաքուր սպիտակությունից հետո այս երկրորդ կայսերական քաղաքն իսկապես իր կայսերականության մեջ զգալիորեն քոչվորական էր... Քաղաքն անխնա կրում էր բոլոր եվրոպական իրադարձությունների հետքերը` հռոմեացիներից՝ մագյարներ, օսմանյան թուրքերից՝ գերմանացիներ, սովետիկուսությունից նատօականություն: Բուդապեշտի TripAdvisor-ական լուսանկարին մենակ սա ավելացնեմ.


Սովորական բնակելի ներքնաբակ:

Ու մեր անհավատալի երկխոսությունները հունագարացի Լասլոյի ու իտալացի Մարիաննա հետ, ովքեր 32 տարի առաջ որոշել էին միասին ապրել ու կարծես դեռ էդ որոշման համար չէին զղջացել։-) Լասլոյի ամենալավ իմացած անգլերեն բառն ԱԼՈՈՈՌԱ-ն էր.

- Ալոոոոռա, նյամ-նյամ-նյամ, ալոոոռաաա, յու սի, դիվեռգասիոնիե, չետեռա չետեռա, ունգարի, բում-բախ, ալոոռաա, յու սի՞:
- Յես, ռայթ, օհ ռիլի՞:
- Ահաաաաա:

Մարիաննան օգնության ա հասնում.
- Լասլո, լիվ դեմ ըլօն, դեյ դոնթ անդըռսթենդ յոռ չետեռա չետեռա:

Մենք.
- Օհ, իթս օկեյ, հիզ վեռի իքսփռեսիվ:

Եթե Լասլոն սիրահարված էր Իտալիային, ապա Մարիաննայի սերն էդ պահին բուդապեշտական տեսք ուներ.

- Italy? No, I don't like what's happening in Italy right now. You see where we live in Budapest? Right next to St. Stephan, right? Do you see any popas ere (clergy here)?
- No, not really.
- Exactly! That's what I'm saying. No popas! In Roma everywhere popas!

Ու պատմում է մեզ այն մասին, որ մեծ եկեղացական տոների ժամանակ պատարագն սկսվում է Հունգարիայի հիմնով, մինչդեռ Իտալիայում ընտրությունների ժամանակ պաստորից հնչում է՝ «Դու նոթ իլեքթ հիմ, հիզ ը դեվըլս քենդիդեյթ»: Այն մասին, որ Բուդապեշտում լիքը փող կա, բայց ջահելների համար.

- Միայնակ ծերունիների համար շատ դժվար է Բուդապեշտում: Հաճախ չեն կարողանում կոմունալ վարձերը վճարել թոշակով ու հայտնվում են փողոցում... Լասլոյի ընկերներից մեկն Ավստրիալայում է ապրում: Չի կարողանում հաճախ այցելել միայնակ ծնողներին: Լասլոն ու իր մի երկու ընկերը երբ Բուդապեշտում են, փորձում են տեսակցել, օգնել...

Ու այն մասին, թե ինչպես կենտրոնական ու զբոսաշրջային փողոցներից մեկն ընդամենը տասը տարի առաջ սեքս տուրիզմի ամենահայտնի ու մատչելի եվրոպական թիրախն էր... իսկ հիմա կանայք աշխատում են՝ որքան ավելի բարձր է կրթության մակարդակն, այնքան մեծ է հավանականությունը, որ հենց Բուդապեշտում, իսկ ավելի ցածր որակավորում ունեցողները՝ Ավստրիայում:

Բուդապեշտում ճանապարհը տան վերածելու գայթակղություն կար...

Բայց ինքնաթիռը մեզ հասցրեց Քութաիսի, մարշրուտկան՝ Բաթումի ... ու գնացքն էլ՝ տուն:

Մինչև հաջորդ ճանապարհը...

No comments: