Tuesday, June 21, 2016

Կնոջ ազատության ամենամեծ թշնամին:-)

Կես ժամից քառասուն րոպե: Ամեն օրվա իմ առավոտյան ժամանակից էսքանն անցնում ա դեղին մարշրուտկայում: Երբեմն, երբ չեմ կարդում, երաժշտություն չեմ լսում, շուրջս եմ նայում: Ու տեսնում եմ կանանց՝ ինքնագոհ, ավելի հաճախ դժգոհ, շատ ավելի հաճախ տխուր, ճնշված: Ու մի էնպիսի հայացքով զրահապատված, որը դրսին ասելիք չունի, որովհետև էնքան ինքնամփոփ ա, որ դրսին ներս թողնելու համար պետք ա ուժեղ թափ տաս, բայց թափ էլ տաս, կարող ա մոռանա, թե ինքն ով ա... Սովորաբար բարձրակրունկ կոշիկներով ու մոդայիկ համարվող հագուստով: Ու երբեմն հստակ երևում ա, որ եթե իրենք էդ հանդերձից ազատվեին, ապա իսկապես կկարողանային հաճույք ստանալ իրենք իրենցից, կյանքից, լինելուց...

Հազվադեպ, իսկապես հազվադեպ, էնքան հազվադեպ, որ հիմա անգամ չեմ հիշում դա վերջին անգամ երբ ա եղել, հայտնվում են ազատ, ինքնավստահ, բայց ոչ ինքնագոհ, ժպտադեմ կանայք: Ու իրենք գեղեցիկ են: Իրենցից մի տեսակ ուժեղ կանացիության հոտ ա գալիս: Անկախ նրանից, սև են, թե սպիտակ, ուղիղ, թե գանգուր մազերով, նիհար, թե գեր, կարճ, թե բարձրահասակ: Անգամ մոռանում ես, թե ինչ կա հագներին... Իսկ եթե կինը չի նկատում, թե մյուս կինն ինչ ա հագել, դա վերջն ա։-))))


Լողավազանի հանդերձարանում փոխվելիս կանանց զգալի մասը փորձում ա փոխվել սրբիչների հետևում (ինչպես ես տարիներ առաջ։-)): Ոմանք լողավազան են մտնում զարդերով ու շպարով: Լողալիս գլուխը վախենում են ջրի մեջ մտցել... Որովհետև գեղեցիկի իրենց ընկալմանը հարիր չի, ասենք, փնչոցով լողալը:-))) Կամ ջուրն ուժեղ չլմփացնելը... դե, գեղանի չի, էլի, հո զոռով չի՞՞՞...:-)))

Էսօր նայում էի, թե ինչպես չորս կին քննարկում են հիմար հարց մը, թե տղամարդը հնացա՞ծ երևույթ ա, թե՞ ոչ:-)) Երկուսն, ովքեր կողմ են, խնամված, խիստ դասական կանայք են: Երկուսն ովքեր դեմ են, հայերի համար ֆեմինիստի դասական կերպար են՝ տաբատ, կաշվե բաճկոն, մեկն առանց շպարի, մյուսն ինչ-որ անկապ հայլայթերով:-)  Ու մտածում եմ, ինչքան ներքին ազատություն կա էս երկու կանանց մեջ... Իհարկե, հագուստն էստեղ կապ չունի, հագուստն ուղղակի դառնում ա քո ազատության դրսևորումը: Երբեմն դա իհարկե դրսևորում չի, այլ ճիչ, որը խլացնում ա։-) Ամեն ինչ կյանքում իր տեղն ունի, ճիչն էլ, բայց խոստովանենք, որ դրան երկար դիմանալը հնարավոր չի:-)

Բայց մյուս կողմից էլ ունի, որովհետև կնոջ համար հագուստը միշտ կապ ունի, նույնիսկ եթե չունի, դա էլ ա կապ, որովհետև եթե կինը որոշել ա, որ ինքը հագուստին բանի տեղ չի դնելու, դրանով իսկ ասում ա, թե ինչքան շատ ա դնում։-)))) Ու ինձ սարսափեցնում ա միջին խավի կնոջ ստրկացվածությունը, էն էլ ո­՞ր տիրոջից՝ հագուստից: Պարզ ա, որ հագուստն ուղղակի հագուստ չի՝, դա կնոջ ստատուսի սահմանումն ա համայնքի կողմից: Ու մենք լուռ համաձայնվում ենք... Մինչդեռ կարող էինք լուռ ու ժպտալով ազատվել...

No comments: